14:42 25.07.2024
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում՝ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների համատեքստում իրականացված կարիքների գնահատման զեկույցի վերաբերյալ․ այն իրականացվել է Երոպայի խորհրդի կողմից «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, […]
14:34 25.07.2024
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվար-հունիսը 2023թ․ հունվար-հունիսի համեմատությամբ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 18.2%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 4.4%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, Շինարարության ծավալն աճել է 15.7%-ով, Արտահանման ծավալն աճել է 130%-ով, Ներմուծման ծավալն աճել է 86.5%-ով, Գյուղատնտեսության ծավալն աճել […]
14:14 25.07.2024
Ուկրաինայում ներկայումս գործում է Ռուսաստանի հետ շփումների իրավական արգելք, հնարավոր բանակցությունների հարցում դեռ շատ բան կա պարզելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բացի Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հետ կապված ընդհանուր խնդրից, խնդիր կա նաև ռուսական կողմի հետ ցանկացած շփումների և բանակցությունների փաստացի օրենսդրական արգելքի հետ կապված, այդ արգելքները գործում են, հետևաբար […]
14:05 25.07.2024
Երևանում հուլիսի 25-ին և 26-ին երեկոյան ժամերին, 29-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 25-ի […]
13:58 25.07.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։ Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Օկամպոն նշում […]
13:50 25.07.2024
Հուլիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Sevan Agritech Summit» միջոցառման բացման արարողությանը: «Sevan Agritech Summit»-ի նպատակն է նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու եռօրյա համաժողով, ինչպես նաև անցկացվելու է մրցույթ՝ լավագույն […]
13:41 25.07.2024
Հուլիսի 25-ին, ժամը 11։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շողակաթ գյուղի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին մոտ 150 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ: Փրկարարները քաղաքացի Մ. Շ.-ին (ծնված 1979 թ․) և լողամիջոցը անվտանգ մոտեցրել են ափ։
13:21 25.07.2024
2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։ Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի […]
13:13 25.07.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը, լինելով տարաձայնությունների աղբյուր, պատերազմներ սկսեց Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կոմյունիկեն։ «ՆԱՏՕ-ն մեքենա է, որը ավերածություններ է գործում, այն պատերազմի և աղետի կրակ է բերել Ուկրաինայի և Աֆղանստանի, Իրաքի և Լիբիայի շրջանների և նրանց բնակիչների համար», – ասել […]
13:04 25.07.2024
Հուլիսի 25-ին, ժամը 10:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 8 շենքի ետնամասում մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ […]
12:55 25.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
12:46 25.07.2024
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է։ «Նրա (Սահակաշվիլիի) առողջական վիճակը մշտական խնամքի և մոնիտորինգի առարկա է։ Անձամբ ես շատ ուրախ եմ, որ նրա առողջական վիճակը կտրուկ բարելավվել է, և ես ցանկանում եմ առողջություն մաղթել նրան», – ասել է Բրեգաձեն լրագրողներին։ Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավարը […]
12:38 25.07.2024
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսով քննարկել է գործընկեր երկրների տարածքում ուկրաինացի զինվորների ուսումնական առաքելությունների ընդլայնումը, Կիևին հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարումը։ Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման հարցերը և Ուկրաինայի ռազմական կարիքները։ Բացի այդ, Երմակը Սալիվանին պատմել է […]
22:17 24.07.2024
Ռուսաստանն իր նպատակները համարում է անվիճելի ու պատրաստ է դրանց հասնել ինչպես վերջին միջոցի՝ հատուկ ռազմական գործողության, այնպես էլ բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայում խաղաղ գործընթացից։ «Մենք խնդիր ունենք ապահովելու մեր շահերը, ապահովելու մեր անվտանգությունը թե՛ մեր, թե՛ ապագա սերունդների համար, […]
21:53 24.07.2024
Քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Ն.Ֆ.Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Լավագույն դեպքում դրանք (կլինիկական փորձարկումները) կսկսվեն հաջորդ տարվա կեսերին (2025 թ.)»,- ասել է Գինցբուրգը լրագրողներին՝ Առողջ հասարակության ֆորումի շրջանակներում: Նրա խոսքով՝ ստեղծված տեխնոլոգիայի հիմնական խնդիրն է […]
21:42 24.07.2024
ԵՄ դեսպանները պայմանավորվել են ԵՄ-ից Կիևին հատկացնել 4,2 միլիարդ եվրո բյուջետային օգնություն: Այս տրանշը մոտ ապագայում կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ասվում է ԵՄ խորհրդի Հունգարիայի նախագահության հայտարարության մեջ։ «Եվրամիության դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի աջակցության հիմնադրամից մոտավորապես 4,2 միլիարդ եվրոյի չափով տրանշի վճարմանը։ Հաջորդ քայլը կլինի այս որոշման հաստատումը ԵՄ խորհրդի կողմից գրավոր ընթացակարգով», – […]
21:30 24.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 3, 4, 5, 6, 8, 10 փողոցների առանձնատներ, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Ավան՝ 6-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Սայաթ-Նովայի պող. 35, 37 շենքեր […]
21:20 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս […]
21:17 24.07.2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, բացման խոսքով հանդես գալով Գուանչժոուում չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից առաջ, հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի մտադրության մասին։ «Վերջերս Ուկրաինան սկսեց բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Այս որոշումն անշրջելի է և՛ Ուկրաինայի, և՛ Եվրամիության համար, և ես այսօր առաջարկում եմ խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին, այդ թվում՝ ԵՄ-ին Ուկրաինայի […]
21:13 24.07.2024
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ Հայաստանում չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղղությունները։ Մեզ համար Հայաստանը մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր, մենք հարգում ենք նման որոնումները, […]
21:05 24.07.2024
Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի, «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի և բուժհաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի գլխավորությամբ, «Թվային առողջապահության և տեղեկատվական համակարգի հեռանկարները» թեմայով ճանաչողական այցով Դանիայում է։ Պատվիրակության անդամները ծանոթացել են Դանիայի թվային առողջապահության փորձին, ԱՀԿ թվային առողջապահության ռազմավարությանը, ուղեցույցներին և գործիքներին։ Պատվիրակությունն այցելել է Հարավային Դանիայի շրջանի առողջապահական […]
20:53 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում: Հրդեհը մեկուսացվել […]
20:42 24.07.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է բարձրացնել ուկրաինական ճգնաժամի թեման Լաոսի մայրաքաղաքում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ ծրագրված հանդիպման ժամանակ։ Դա հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը։ Բացի այդ, նա նշել է, որ Վան Իի հետ առաջարկվող հանդիպմանը Էնթոնի Բլինքենը կցանկանար անդրադառնալ նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քրիտենբրինկն […]
20:30 24.07.2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ոստիկանության գլխավոր ու ավագ պաշտոն զբաղեցնող որոշ անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի: Իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պահպանվող մի շարք տնտեսվարողների հետ նրանք կնքել են սահմանվածից ցածր արժեքով պայմանագրեր և ստորաբաժանման նախկին ծառայողներից […]
20:19 24.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարած Թոմաս Մեթյու Քրուքսին հաջողվել է ութ կրակոց արձակել, նախքան հետախուզության աշխատակիցների՝ նրան չեզոքացնելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։ «Մենք տանիքում հայտնաբերել ենք ութ պարկուճ»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի լսումների ժամանակ: Ռեյը հստակ պատասխան չի տվել այն […]
20:08 24.07.2024
Այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 03:30-ին, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի «Գոյթեփեի» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում երկու անհայտ անձինք Իրանից ադրբեջանական ուղղությամբ խախտել են պետական սահմանը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ օրինախախտները, անտեսելով սահմանապահների օրինական պահանջները, զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահ ծառայության աշխատակիցներին և դիմել […]
17:00 24.07.2024
Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան […]
16:52 24.07.2024
Հունաստանը պատմական է անվանել Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումները։ Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում գրառման մեջ նշված է, որ ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը։ «Հունաստանը ողջունում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի […]