TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

16:46 24.07.2024

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա, ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլենն Լե Կուստերին։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործմանը։ Նա կարևորել է արտակարգ […]

̰
Կիևը չի տեսնում Մոսկվայի բանակցելու պատրաստակամությունը․ Կուլեբա

16:37 24.07.2024

Կիևը չի տեսնում Մոսկվայի բանակցելու պատրաստակամությունը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Չորեքշաբթի օրը Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ զրույցում ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ։ Միևնույն ժամանակ, Կիևը ավելի վաղ օրենսդրական մակարդակով արգելք էր մտցրել այս հարցով։ «Դմիտրի Կուլեբան փոխանցել է Ուկրաինայի հետևողական դիրքորոշումը, այն է՝ ռուսական կողմի […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

16:28 24.07.2024

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ մեքենայում […]

̰
Ավինյանը հայտնել է, թե որքան ավտոբուս է անհրաժեշտ Երևանին ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

16:20 24.07.2024

Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս […]

̰
Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

16:11 24.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի […]

̰
Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին․ Ֆրանսիայի դեսպան

16:00 24.07.2024

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Երևանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալու լուրին։ «Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», – գրել է Դըկոտինյին։

̰
Օձի խայթոցի դեպքում առաջին օգնության կանոնները

15:52 24.07.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունը թունավոր օձի խայթոցի դեպքում առաջին օգնության կանոններն է ներկայացրել, առաջին հերթին՝ խուճապի չմատնվել և զանգահարել 911, 103 կամ 101։ Չի կարելի տեղադրել լարան։ Չի կարելի արտածծել թույնը ո՛չ բերանով, ո՛չ նախատեսված գործիքներով։ Չի կարելի խայթած տեղը ծակել, կտրել, այրել: Հիշեք՝ որքան խայթած մասը հեռու է սրտի շրջանից, այնքան մեծ է փրկվելու հավանականությունը։

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը

15:46 24.07.2024

Հուլիսի 24-ին, ժամը 11:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ջ. Պ.-ին (ծնված 1984 թ․) պատգարակով (մոտ 200 մ) […]

̰
Տեղի է ունեցել «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

15:41 24.07.2024

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։

̰
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների մասնակցության հայտերի ընդունում

15:38 24.07.2024

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին, խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի` հաշվի […]

̰
Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Սիրիայի դեսպանին

15:30 24.07.2024

«Մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր ունենալուն». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ տնտեսության ոլորտում […]

̰
Շոլցը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում

15:22 24.07.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ 2025 թվականի ընտրություններում կրկին առաջադրվելու է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։ Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։ «Եվ ես կպայքարեմ կանցլերի պաշտոնի համար, որպեսզի նորից դառնամ կանցլեր», – ասել է Շոլցը:

̰
«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է

15:14 24.07.2024

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։ Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13 […]

̰
Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

15:05 24.07.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 25-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
SHANTNEWS

15:00 24.07.2024

̰
Հուլիսի 25-ին 3 մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

14:58 24.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի, Ավ.Իսահակյան, Ֆ.Նանսենի, Մ.Գորկու փողոցների, Պուշկինո և Սվերդլով բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 1, 4, 6, 7, 8, 10, 12, 14, […]

̰
Կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

14:52 24.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» ընկերության նախաձեռնությամբ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում և Տավուշի մարզում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոփառատոնի անցկացման մանրամասներն ու ծրագիրն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի […]

̰
Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում և այլ հարթակներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

14:48 24.07.2024

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։ «Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում»,- ասել է Հաջիզադեն։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած […]

̰
Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Մալխաս Ամոյան. երազանքը՝ չեմպիոնություն

14:43 24.07.2024

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Մալխաս Ամոյան Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: -Մալխա՛ս, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը: -Շատ լավ: Օլիմպիական խաղերին մոտենում եմ ինչպես մնացած […]

̰
Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով  կհարթվեն․ Զախարովա

14:35 24.07.2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես անփոխարինելի գործոն տարածաշրջանում  ամրություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան այս համատեքստում նշել է նաեւ, որ Ռուսաստանում հույս ունեն, որ կողմերի միջև եղած տարաձայնությունները […]

̰
Արարատի մարզի Ավշար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:27 24.07.2024

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Ավշար բնակավայրի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում կազմակերպության անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

14:18 24.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.48 դրամ:  

̰
Չինաստանը կոչ է անում բոլոր հակամարտությունները կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ

14:10 24.07.2024

Չինաստանը կարծում է, որ բոլոր հակամարտությունների լուծումը պետք է իրականացվի բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ զրույցում։ «Չինական կողմը կարծում է, որ բոլոր հակամարտությունների լուծումը, ի վերջո, պետք է վերադառնա բանակցությունների սեղան, և բոլոր վեճերի կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական ճանապարհով», – ասել է Վան Ին, […]

̰
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն

14:02 24.07.2024

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տաջիկստանի ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի […]

̰
Գազայում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել

13:40 24.07.2024

Պաղեստինյան Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել շրջափակման մեջ գտնվող անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում  իսրայելական ագրեսիայի զոհ է դարձել 55 մարդ, վիրավորվել՝ 110 արաբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի ռազմական […]

̰
Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. պարտադիր զինծառայությունից խուսափած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

13:32 24.07.2024

Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:

̰
Շուտով կավարտվի Տ-1-68, Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

13:24 24.07.2024

Շուտով կավարտվի Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող 4.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն Արագածոտնի մարզում է և միմյանց է կապում Ներքին Բազմաբերդ ու Կաքավաձոր գյուղերը։ «ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի։ 1կմ հատվածն ասֆալտապատվել է դեռևս 2023 թվականին‚ մյուս աշխատանքները շարունակվել են ընթացիկ տարում։ Ամբողջությամբ ավարտված են ասֆալտբետոնե ներքին շերտի […]

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

13:09 24.07.2024

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։ Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

13:07 24.07.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք […]

̰
Չինաստանն ու Ուկրաինան պետք է ամրապնդեն հարաբերությունները․ Չինաստանի ԱԳՆ

13:00 24.07.2024

ՉԺՀ-ն և Ուկրաինան պետք է պահպանեն փոխգործակցությունը, ամրապնդեն փոխադարձ վստահությունը և նպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը, չորեքշաբթի ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը։ «Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Չինաստանն ու Ուկրաինան պետք է դիտարկեն և պլանավորեն երկու երկրների միջև հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում՝ առաջ մղելով չին-ուկրաինական հարաբերությունները […]

̰
BACK_TO_TOP