16:18 23.07.2024
Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ […]
16:10 23.07.2024
Առնվազն 229 կոնգրեսական, այդ թվում՝ 43 սենատոր, և 23 նահանգապետ արդեն պաշտպանել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է Axios պորտալը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Բայդենը կներկայացնի Դեմոկրատական կուսակցությունը, սակայն Թրամփի հետ հունիսյան բանավեճում ելույթից հետո դեմոկրատների շրջանում սկսեցին հնչել կոչեր պետության ներկայիս ղեկավարին՝ հրաժարվելու […]
15:51 23.07.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկեց «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։ Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ […]
15:45 23.07.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին։ Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն, առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում վարչական տույժը։ Այնուհետև, նախազգուշացումը […]
15:38 23.07.2024
Հայաստանի քաղաքականությունն ու ծրագրերը համահունչ են մինչև 2030 թվականը տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին: Մյունխենում ընթացող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովը միավորել է ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարներին, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող […]
15:30 23.07.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ճեղքել են ձայնային պատնեշը Լիբանանի մայրաքաղաքի վրայով՝ հնչեցնելով ձայներ, որոնք հիշեցնում են ռումբերի պայթյուններ: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ինքնաթիռները գալիս էին Միջերկրական ծովից։ «Իսրայելցի օդաչուները թռչում էին քաղաքի վրայով ցածր բարձրության վրա, շատ տներում պատուհանները դղրդում էին, ինչը, բնականաբար, խուճապ առաջացրեց բնակիչների շրջանում»,- նշել է […]
15:21 23.07.2024
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված խնդրահարույց հարցերի, ԵԱՀԿ-ում […]
15:18 23.07.2024
Օրերս ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։ Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ստացած գիտելիքներն արդյունավետ կիրառել գործնականում։ Նա նշել է համայնքային ոստիկանության […]
15:10 23.07.2024
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վ․ Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում […]
14:57 23.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բերդասար փողոցի և Թեղուտ բնակավայրի 11-րդ փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին […]
14:46 23.07.2024
Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ միասին վերականգնում է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։ «Ուկրաինան և ՆԱՏՕ-ն վերականգնում են Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը: Ռուսական ագրեսիան մեր պետության դեմ դարձել է համաշխարհային կարգի մարտահրավեր, բայց ուկրաինական բանակը և ժողովուրդը ցուցաբերել են ծայրահեղ ճկունություն: Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին միայն մեր […]
14:35 23.07.2024
Մոսկվան շահագրգռված է օգնել Անկարային և Դամասկոսին բարելավել հարաբերությունները, սա շատ կարևոր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շատ երկրներ և, իհարկե, Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում մեծ դերակատարություն ունեցող երկիր, շահագրգռված են օգնելու երկու երկրներին բարելավել հարաբերությունները», – ասել է Կրեմլի խոսնակը։ Սա շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար ոչ […]
14:26 23.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և […]
14:18 23.07.2024
Երևան քաղաքում՝ հուլիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին, 25-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին , 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության […]
14:12 23.07.2024
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ-ում արձանագրվել է երկար սպասված էգ ընձառյուծը։ Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով՝ տարիներ ի վեր իրականացվող աշխատանքներն տվել են նման արդյունք։
14:05 23.07.2024
Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է և այս տարի նա աշխատանքի կանցնի։ «ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների […]
13:56 23.07.2024
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպատելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:
13:51 23.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին: Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական […]
13:44 23.07.2024
Իսրայելի հետ ասոցացման խորհրդի հնարավոր նիստից առաջ ԵՄ մարդու իրավունքների դեսպան Օլաֆ Սքուգի պատրաստած զեկույցը բացահայտում է Գազայի հատվածում միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում է El Pais թերթը։ Նրա խոսքով` զեկույցում, որը ներկայացվել է անդամ երկրներին հուլիսի 22-ին, ներկայացված են մասնագիտացված կազմակերպությունների դիրքորոշումները, որոնք խոսում են Գազայի հատվածում «հնարավոր» ցեղասպանության, մարդկության դեմ […]
13:30 23.07.2024
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Եվրոպայի համալսարանական խաղերում (G-1) Դավիթ Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված էին Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը […]
13:22 23.07.2024
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի հուլիսի 18-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման առթիվ, բռնությունների կիրառման և երկու ոստիկանի մարմնական […]
13:15 23.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ի ժամը 17.20-ին Կասկադ համալիրի աստիճանավանդակի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Արարատի մարզի Դմիտրով գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
13:07 23.07.2024
Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ հեղաշրջում է իրականացվել։ «Իր տեսակի մեջ այո», – պատասխանել է քաղաքական գործիչը լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ Բայդենի հետ կապված իրավիճակում կարելի է խոսել հեղաշրջման մասին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Բայդենը […]
12:58 23.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել […]
12:49 23.07.2024
Պաղեստինյան խմբակցությունները, որոնք երկու օր ընդլայնված նիստ են անցկացրել Չինաստանի մայրաքաղաքում, համաձայնության են եկել ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության շուրջ։ Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։ «Պաղեստինյան խմբակցությունների ձեռք բերած համաձայնության ամենակարևոր կետը պաղեստինյան ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունն է, որը կկառավարի Արևմտյան ափը և Գազայի հատվածը, կվերահսկի գծի վերակառուցումը […]
12:34 23.07.2024
Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է ճարտարապետների հետ հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակը։ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում կայացած հանդիպում-քննարկմանը ներկա է եղել նաև Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։ Կոմիտեի և urban.e-gov.am հարթակը մշակած «VX soft» կազմակերպության մասնագետները տեղեկացրել են, որ Հայաստանի ողջ տարածքում 2025 թվականից կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրումն իրականացվելու […]
12:32 23.07.2024
Հուլիսի 21-ի ժամը 17.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.55-ին Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, որի ընթացքում քաշքշել են իրար, ինչից հետո «Մերսեդեսի» վարորդը մեկ անգամ կրակել է […]
12:27 23.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ: