15:38 23.07.2024
Հայաստանի քաղաքականությունն ու ծրագրերը համահունչ են մինչև 2030 թվականը տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին:
Մյունխենում ընթացող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Համաժողովը միավորել է ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարներին, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարությանը:
Նախարարը ներկայացրել է ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին վերջ դնելու ուղղությամբ մեր երկրում կատարվող աշխատանքները` 2022-2030 թվականներին ԱՀԿ տարածաշրջանային գործողությունների ծրագրերին համահունչ.
«Մեր քաղաքականությունն է ապահովել ծառայությունների հավասար հասանելիություն քաղաքացիների համար, ծառայությունները ապակենտրոնացնել` հասցնելով յուրաքանչյուր պացիենտի և մինչև 2030 թվականը հասնել «95, 95, 95» նպատակին, այն է` դեպքերի հայտնաբերման, բուժման ընդգրկման, արդյունավետության ցուցանիշները հասցնել 95 տոկոսի: Գնալով մենք ավելի շատ մարդկանց ենք ընդգրկում ծրագրերի մեջ, հիվանդությունը հայտնաբերում ենք ավելի վաղ փուլերում և, ընդհանուր առմամբ, շարունակում ուժեղացնել առողջապահական ամբողջ համակարգը` շեշտը դնելով ոչ միայն հիվանդանոցային ծառայությունների, այլև` առողջության առաջնային պահպանման օղակում և համայնքներում մատուցվող ծառայությունների վրա»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Համաժողովի նպատակն է նաև վերահաստատել 2025 և 2030թթ. ծրագրերի նպատակներին հասնելու քաղաքական հանձնառությունը և ամրապնդել ենթատարածաշրջանային համագործակցությունը:
Այցի շրջանակներում նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...