12:51 24.07.2024
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշմամբ ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքի, պլանային առաջադրանքների ու դրանց կատարման, կազմակերպչական բնույթի այլ հարցեր: Նիստին ներկա են գտնվել մարզպետի […]
12:44 24.07.2024
Երևան քաղաքում հուլիսի 24-26-ին, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից […]
22:38 23.07.2024
Երևանում անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար:
22:15 23.07.2024
Հուլիսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է ներառական կազմով նիստի անցկացումը՝ բարձր գնահատելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված համակողմանի ջանքերը։ […]
21:28 23.07.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հասկանում է հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու անհրաժեշտությունը։ «Կարծում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք՝ մենք պետք է հնարավորինս շուտ ավարտենք պատերազմը», – ասել է նա Կիևում Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը: Զելենսկին նաև Պարոլինի այցն անվանել է «ուժեղ ազդանշան Վատիկանից»։ Զելենսկին BBC հեռուստաընկերությանը տված […]
21:16 23.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ Դ․ Վարուժան թաղամաս 4, 5, 6, 7, 8 շենքեր, հարակից առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Աճեմյան փ. 89-129 առանձնատներ, 11։00-17:00 Չարենցի փ. 40, 42, 44 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 39 շենք […]
21:09 23.07.2024
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կկորցնեն իրենց աշխատանքը, եթե ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք կանխատեսում են, որ Հարիսի նախագահությունը կարող է հանգեցնել նոր վարչակազմի օրոք դեմոկրատների թիմում լուրջ փոփոխությունների: Մեծ դեր կարող է […]
19:00 23.07.2024
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին: […]
18:53 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 17:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են, որ երկու քաղաքացի նավակով ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողանում մոտենալ ափ։ Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ։
18:44 23.07.2024
Հուլիսի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան. Արմավիր բնակավայրի 40-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց: Տեղեկություն կար նաև, որ նա ապօրինի պահում է ռազմամթերք: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Խուզարկություն կատարվեց 40-ամյա տղամարդու տանը և տնամերձում գտնվող շինությունում: Հայտնաբերվեցին տարբեր քաշերի կանեփանման զանգվածներ, մեկ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 կգ-ից ավելի […]
18:35 23.07.2024
Հուլիսի 23-ի գիշերը, ժամը 3.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ ավտոտնակների մոտ կրակոց է: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 37-ամյա բնակիչը «Մակարով» տիպի գազային ատրճանակը լիցքաթափելու ժամանակ կրակոցներ է արձակել: Քրեական հետախույզները ժամը 4.55-ին […]
18:26 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 09։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի 21-րդ փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող հովվածածկերում։ […]
18:18 23.07.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։ Նախարարը համառոտ ծանոթացրել […]
18:07 23.07.2024
Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան, որ «ԳԱԶ-66» բեռնատարի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել և շարժվում է Վազաշեն բնակավայրի ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները ժամը 15.30-ի սահմաններում Բերդ-Վազաշեն ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը: Այգեհովիտ բնակավայրի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բեռնված է շուրջ 6 խ/մ […]
18:01 23.07.2024
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:58 23.07.2024
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, ով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում գործող նախագահ Ջո Բայդենի ելույթից հետո նրան կոչ էր արել հրաժարվել վերընտրվելու համար պայքարից, աջակցություն է հայտնել Քամալա Հարիսի թեկնածությանը։ «Մենք բոլորս ոգևորված ենք՝ աջակցելու փոխնախագահ Հարիսին», – ասվում է դերասանի հայտարարության մեջ, որը տրամադրվել է CNN-ին: Քլունիի խոսքով՝ Բայդենը ցույց տվեց, թե «ինչ […]
17:47 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել կայանված «Զիլ» մեքենայից իջնող վարորդին՝ 1955 թ. ծնված Գևորգ Ի.-ին, որը տեղում մահացել է: « Մերսեդեսն» այնուհետև բախվել է կայանված «Օպել» մակնիշի երկու մեքենաների: «Մերսեդեսի» վարորդը ներկայացվել է քննչական բաժին:
17:38 23.07.2024
Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի վերջին դրվագում հաղորդումն անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։ Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի […]
17:31 23.07.2024
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանն ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ […]
17:20 23.07.2024
2024 թվականի հուլիսի 17-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Երևան քաղաքի Արղության փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։ Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի […]
17:11 23.07.2024
Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։ Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքնային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին […]
17:02 23.07.2024
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ։ Այս մասին նշված է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ «Ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Երբ գործընթացն ավարտվի, հայերը հնարավորություն կունենան առանց վիզայի այցեր կատարել ԵՄ»,- […]
16:55 23.07.2024
Հուլիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեին։ Կողմերն անդրադարձել են ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերի աշխատանքին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Վրաստանում սահմանային անցակետերի հսկման գործառույթն իրականացնում է պարեկային ոստիկանութունը:
16:45 23.07.2024
Հուլիսի 22-ին, ժամը 12։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում […]
16:38 23.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների […]
16:30 23.07.2024
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արսեն Ջուլֆալակյանը: «Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի […]
16:26 23.07.2024
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մոտ ժամանակներս կարող է պաշտոնական այց կատարել Ռուսաստան և բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ «Նա շուտով պաշտոնական այցով կգա»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ինչպես նշել է Բոգդանովը, Աբասը բանակցություններ […]