16:46 08.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ ՄերցինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման […] ...
16:40 08.05.2025
Ոչ բոլոր սնկերն են ուտելի. Առողջապահության նախարարության զգուշացումըԱռողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական […] ...
16:31 08.05.2025
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրըԳերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից։ 338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։ Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների […] ...
16:24 08.05.2025
Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ: ...
16:18 08.05.2025
Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆՀնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։ Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է […] ...
16:12 08.05.2025
Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժածԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […] ...