23:36 26.06.2024
2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար Armaeronavigation-ին վճարել են 49.459 եվրո։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Վճարումը կատարվել է Eurocontrol կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։ Eurocontrol-ն օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է:
23:14 26.06.2024
Հունիսի 25-ին ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրան վնասազերծելու նպատակով ստեղծվել են օպերատիվ խմբեր: Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը […]
23:00 26.06.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակցի մահը։ Ավելի վաղ ուկրաինական «Strana» հրատարակությունը հայտնել էր, որ Կիևի Հիլթոն հյուրանոցում հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի դին։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ամերիկյան դեսպանատնից հայտնել են, որ իրենց աշխատակիցը տառապել է բարձր խոլեստերինից։ Այժմ կցորդի մահը հաստատել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Լրատվամիջոցների ճեպազրույցում […]
22:57 26.06.2024
ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտարարել են, որ WikiLeaks-ի և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար: «Նրանց հրապարակած փաստաթղթերը պարունակում էին նույնական տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր կապի մեջ են եղել Պետդեպարտամենտի հետ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, իրավապաշտպանների՝ ամբողջ աշխարհից, որոնց դիրքերը սպառնալիքի տակ են հրապարակման պատճառով»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության […]
22:38 26.06.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը։ Նախազգուշացումը տրվել է ԱԳ նախարար Անալենա Բերբոքի Իսրայել և Լիբանան կատարած այցից հետո: Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը «չափազանց անկայուն է», իսկ Լիբանանի և Իսրայելի սահմանային գոտում հակամարտությունը կրկին սրվել է, և դրա հետագա սրումը չի կարելի բացառել։ Մեկ […]
22:32 26.06.2024
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 27-ին կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Բաքվում պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ-ի աջակցությունը […]
22:20 26.06.2024
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․ Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և […]
22:10 26.06.2024
Հունիսի 26-ին՝ ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին: Փրկարարներն անտառից […]
21:53 26.06.2024
Սիրիան բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար։ Այս մասին հայտարարել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը՝ Դամասկոսում ընդունելով սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյևին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ «Սիրիան դրական է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե այդ գործընթացը հիմնված է իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և այն երկրի ողջ […]
21:39 26.06.2024
Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։
21:33 26.06.2024
Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր հերթական կանգառը Էրեբունի վարչական շրջանն էր, որտեղ 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և փուլ առ փուլ վերադարձվում բնակիչներին»,-գրել է Ավինյանը:
21:06 26.06.2024
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ տարաձայնություններին։ Այս մասին առցանց ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ես չեմ ասում, որ ամեն ինչ հարթ է եղել, այդ թվում՝ վերջին օրերին: Բայց մենք չենք արձագանքելու վարչապետի բոլոր քաղաքական հայտարարություններին կամ նրա հրապարակային […]
20:52 26.06.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում, անդրադարձել է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի բարեխիղճ դիրքորոշումն օրինակ ծառայի ողջ Եվրոպայի համար։ Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում հարգելի վարչապետ […]
20:39 26.06.2024
Հունիսի 26-ին՝ ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից:
20:34 26.06.2024
Եվրամիությունը և Ուկրաինան հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Կիևի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Վաղը տեղի կունենա անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ «հատուկ հյուրը»՝ ակնարկելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին: ԵՄ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ինչ դրույթներ են […]
20:17 26.06.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը: Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր:
20:11 26.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բ-2 թաղ․ 135, 136, 137, 138 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ․՝ Բագրևանդ-Մոլդովական փողոց խաչմերուկի հարակից առանձնատներ, Մոլդովական փ․ 49/53, 49/57 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր […]
23:46 25.06.2024
Հայտնի միլիարդատեր Բրայան Ջոնսոնը գենային թերապիա է անցել, որն արգելված է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Unilad-ը։ Ջոնսոնն այցելել է Հոնդուրասում գտնվող կղզի, որտեղ ստացել է ֆոլիստատինային գենային թերապիա, որը հաստատված չէ ԱՄՆ-ում Սննդի և դեղերի վարչության կողմից (FDA): Ընթացակարգի արժեքը կազմել է 20 հազար դոլար: Միլիարդատերը հույս ունի, որ այս թերապիան կօգնի իրեն ապրել […]
23:34 25.06.2024
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ «Օսթինն այսօր հեռախոսով զրուցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ: Զրույցի ընթացքում ամերիկացի նախարարն ընդգծել է Ուկրաինայում շարունակվող հակամարտության համատեքստում հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը», – ասել է Ռայդերը:
23:23 25.06.2024
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ: «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, […]
23:00 25.06.2024
Չինական առափնյա պահպանության չորս նավ են հայտնվել Թայվանի կողմից վերահսկվող Կինմեն արշիպելագի մոտ գտնվող ջրերում։ Այս մասին հայտնել է Թայվանի առափնյա պահպանությունը։ Ըստ հաղորդագրության, հունիսի 25-ի առավոտյան չորս չինական նավ է հայտնվել Բեյդինգ և Ֆուքսին կղզիների մոտ։ Նրանց կալանելու համար ուղարկվել է Թայվանի առափնյա պահպանության երեք նավ։ Երկու ժամ անց չինական նավերը լքել են ջրերը։ […]
22:52 25.06.2024
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մեկնաբանել է Եվրամիությանը (ԵՄ) հանրապետության անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Երկրի ղեկավարն այս մասին գրառում է հրապարակել X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր Մոլդովան և Ուկրաինան պաշտոնապես սկսում են ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Մեր ապագան եվրոպական ընտանիքում է»,- ընդգծել է նա։ Բացի այդ, նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր […]
22:37 25.06.2024
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Բեյրութում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցումը խաղաղություն կբերի Լիբանանի հարավում։ «Եթե Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Գազայի հատվածում, դա հանգստություն կբերի հարավային Լիբանանին և թույլ կտա կողմերին վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի պահպանմանը»,- ասել է Միքաթին: «Հրադադարը ճանապարհ կհարթի միջազգային […]
22:28 25.06.2024
G7-ում բացարձակապես կոնսենսուս չկա Արևմուտքում սառեցված Ռուսաստանի հիմնական ակտիվների դուրսբերման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերը, փոխանցում է РИА Новости-ն։ «Այս պահին G7-ում բացարձակապես կոնսենսուս չկա, թե ինչ անել մայր գումարի հետ», – ասել է Քարփենթերը: Ամերիկացի պաշտոնյան կոչ է արել երկրներին շարունակել կոլեկտիվ քննարկել հարցը։ Մինչ […]
22:19 25.06.2024
Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների […]
22:05 25.06.2024
Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առաջիկա գագաթնաժողովի հրավեր չի ստանա, սակայն նրա համար կկառուցվի «ինստիտուցիոնալ կամուրջ» դեպի այդ նպատակը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա ընդգծել է, որ «կամուրջի» իմաստն այն է, որ Կիևը պատրաստ լինի գործել որպես ՆԱՏՕ-ի մաս, հենց որ դաշինքի բոլոր […]
21:41 25.06.2024
«Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։ Այս մասին հայտնում են կինոփառատոնի մամուլի ծառայությունից։ ««Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ Սփեյսին ոչ միայն կրկնակի […]
21:30 25.06.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում […]