TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը․ Միրզոյան

17:25 27.06.2024

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։ Քննարկվել […]

̰
Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու հնարավորություն․ Միրզոյան

17:18 27.06.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք բանակցություններ ենք վարել նաև այդ ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, […]

̰
Երևանում երկու եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է

17:15 27.06.2024

Շարունակվում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց երկու եղբայրների նկատմամբ մահակի կիրառմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել էր իր […]

̰
Կապահովվի ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացումը

17:02 27.06.2024

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել: Ծրագիրը հնարավորություն է տալիս 2020 թ.-ին տեղահանված 4308 ընտանիքի (15.338 անձ) ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա […]

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում

16:48 27.06.2024

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 20-ին, Արաբկիրում՝ հունիսի 23-ին, Նոր Նորքում՝ հունիսի 20-ին և 21-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից

16:21 27.06.2024

Կառավարությունն ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում: Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ

16:17 27.06.2024

Հունիսի 27-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: «Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար […]

̰
Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. վարչապետ

16:07 27.06.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս առկա է 69 հաստիք։ Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով […]

̰
Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկը հյուրընկալվել է ՀՀ զինվորական դատախազությունում

16:00 27.06.2024

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր Զինվորական դատախազությունում հյուրընկալել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Զինվորական դատախազության դատախազները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության […]

̰
Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

15:54 27.06.2024

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի […]

̰
Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը

15:49 27.06.2024

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ մոտ 2,3 մլրդ դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին։ Նշված 93 մանկապարտեզի համար նախատեսվում է ձեռք բերել 122 անուն նոր գույք, […]

̰
Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:43 27.06.2024

Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել․ Բայրամով

15:35 27.06.2024

Չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլու հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Դարչիաշվիլիի համոզմամբ էլ տարածաշրջանի բարեկեցության համար կարևոր է Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական համագործակցությունը: «Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում և հարգում են միմյանց […]

̰
Ղազարավանում և Օհանավանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:26 27.06.2024

Հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան և ժամը 12:00-ին Օհանավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին

15:17 27.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու […]

̰
ՆԳՆ աշխատակիցներին ներկայացվել են Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործառույթները, նպատակներն ու խնդիրները

15:12 27.06.2024

Հունիսի 26-ին տեղի է ունեցել «ՀՀ ՆԳ նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի վերահսկողությունը՝ օրվա հրամայական» թեմայով քննարկում, որը գլխավորում էր ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը։ Մասնակցում էին նախարարության ենթակա ծառայությունների, ինչպես նաև «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ներկայացուցիչներ։ Խաչատուր Իգիթյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ […]

̰
SHANTNEWS

15:00 27.06.2024

̰
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

14:54 27.06.2024

Ոստիկանության ՔՈԳՎ և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 35-ամյա Գիորգի Շ.-ն: Նա Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու, պատրաստելու, իրացնելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

14:46 27.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 12-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի […]

̰
Խտրականության արգելքի և իրավահավասարության դաշտն ունի համապարփակ վերափոխման անհրաժեշտություն․ ՀՀ ՄԻՊ

14:39 27.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել հավասարության և խտրականության դեմ թեմայով վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը։ Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության […]

̰
Վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է

14:32 27.06.2024

Հունիսի 26-ին, ժամը 13-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա Սամվել Հ.-ին: Նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

14:24 27.06.2024

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ և հույս ունի, որ խաղաղությանն ուղղված քայլերը կշարունակվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտատարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Էստոնիայի ԱԳ նախարարը, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշեց, որ այս հանդիպումը վերջին 6 ամսվա ընթացքում արդեն 2-րդ պաշտոնական հանդիպում է, […]

̰
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

14:20 27.06.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով: Հիշեցնենք՝ մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու […]

̰
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը

14:13 27.06.2024

Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ: Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:05 27.06.2024

Երևանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, […]

̰
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան

13:59 27.06.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա’ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման […]

̰
Վրաստանի հետ խաղից հետո Ռոնալդուի վրա տրիբունայից երկրպագու է ցատկել

13:52 27.06.2024

Եվրոպայի առաջնության Պորտուգալիա-Վրաստան խաղից հետո երկրպագուն տրիբունայից ցատկել է Ռոնալդուի վրա։ Տեսանյութը X սոցիալական ցանցում հրապարակել է TimelineCR7 օգտատերը։ Կադրերում երևում է, որ պորտուգալացին քայլում է տրիբունայի տարածք, իսկ մուտքից անմիջապես առաջ երկրպագուն ցատկում է նրա վրա։ Մարզիկին փրկել է անվտանգության աշխատակիցը, որը վերջին պահին պահել է Ռոնալդուին և թույլ չի տվել նրան ծանր վնասվածք […]

̰
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան

13:47 27.06.2024

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ զեկուցողներ, հարգելի՛ գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, որոնցով ՀՀ-ն անցնել եւ անցնում է, պարզ է, որ Հայաստանի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Մենք ուզում ենք լինել ժողովրդավարական […]

̰
Բեռնատար ավտոմեքենան Հանրապետության հրապարակում դեպի ցուցարարները վարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

13:40 27.06.2024

Ավարտվել է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացված հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ բեռնատարի վարորդ, Արարատի մարզի 40-ամյա բնակիչը, նախապես տեղյակ լինելով 2024 թվականի մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, գտնվելով […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 27-ին

13:37 27.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.57 դրամ:  

̰
BACK_TO_TOP