TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի հուշարձաններ

16:30 12.06.2024

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Զովունի համայնքի ղեկավարի հետ քննարկվել են վաղերկաթեդարյան «Կարմիր բերդ» ամրոցի պահպանական նոր գոտու կազմման և ամրոցի մուտքի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վերականգնման […]

̰
Սահմանազատման գործընթացը Հայաստանի նախաձեռնությունն է․ Փաշինյան

16:23 12.06.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Համոզված եմ և տեսնում եմ, որ սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա թյուրըմբռնում։ Այն, ինչ տեղի է ունենում սահմանազատման գործընթացի հետ կապված, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունն է, մեր կառավարության նախաձեռնությունն է։ Ինչո՞ւ։ Արձանագրելու համար Հայաստանի […]

̰
ՄԻՊ-ն ահազանգել է ստացել՝ ձերբակալել են Հաթերքի գյուղապետին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին

16:07 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի […]

̰
Չինաստանի արևելքում ուղղաթիռի վթարի հետևանքով անհետ կորել է երեք մարդ

15:58 12.06.2024

Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով մոտավորապես 14։00-ին Շանժաո քաղաքում։ Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն։

̰
Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից ավարտված է․ Ադրբեջանի ՊՆ

15:50 12.06.2024

Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ամբողջությամբ ավարտված է, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Հունիսի 12-ին ավարտվել է հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ ​​Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

̰
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

15:42 12.06.2024

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարեկ 1-02։

̰
«Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է». Արաքսիա Սվաջյան

15:33 12.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ: «Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարություններից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ծրագրի շահառու ուսանողներ: 2023 թվականից իրականացվող «Կրթությունից աշխատանք 1 քայլ» […]

̰
Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության մասին հարցին

15:16 12.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին հարցին: «Այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է։ Չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը: Նա նշծեց, որ Սահմանադրության […]

̰
Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան

15:08 12.06.2024

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի»,-ասել է նա։  

̰
SHANTNEWS

15:00 12.06.2024

̰
Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, կիրականացնի փոփոխություն․ Փաշինյան

14:58 12.06.2024

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակմանը։ Նա նշել է, որ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ հարցին ՝ վարչապետը նշել է․ «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»։

̰
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության պատվիրակության անդամներին

14:55 12.06.2024

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվիրակության անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառումից։ Նշվել է, որ պատվիրակության անդամները եղել են Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։ «Ուրախ ենք հյուրընկալել Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվիրակությանը։ Այցելուները միացան Երասխում և Պարույր Սևակում իրականացվող պարեկությանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության՝ տեղում ծավալվող գործունեության […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

14:49 12.06.2024

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փաթեթի ներնետման միջոցով փորձ է արվելու հիմնարկ անցկացնել թմրամիջոցներ և արգելված իրեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ծառայողները զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը և անցակետերից մեկի տանիքին հայտնաբերել փնտրվող փաթեթը։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն […]

̰
Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով

14:41 12.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։ Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, […]

̰
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին

14:35 12.06.2024

Հունիսի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է. «Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։ […]

̰
Հայաստանի պաշտպանությանն առավել հասցեական գործիքակազմով կաջակցի նաև Ոստիկանության գվարդիան. ՆԳ  նախարարի տեղակալ

14:24 12.06.2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով, և Ոստիկանության գվարդիան այդ շարքում է, որի ձեւավորումը նախատեսված է եղել […]

̰
Վարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը

14:17 12.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի:

̰
Հնդկաստանը կմասնակցի Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովին

14:08 12.06.2024

Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում նախատեսված Ուկրաինայի հարցով համաժողովին Հնդկաստանը կներկայացվի, սակայն Նյու Դելին դեռ չի որոշել մասնակցության մակարդակը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Կվատրան։ «Հնդկաստանը կմասնակցի Շվեյցարիայում կայանալիք խաղաղության կոնֆերանսին: Քննարկումներն այս հարցի շուրջ այժմ շարունակվում են: Հենց որ որոշում կայացնենք Հնդկաստանի ներկայացուցչի մասով, ուրախ կլինենք կիսվել այդ տեղեկատվությամբ»,- […]

̰
Իսրայելի հյուսիսում հրդեհներ են բռնկվել Լիբանանից հրթիռակոծությունից հետո

13:59 12.06.2024

Լիբանանից Իսրայելի հյուսիսային շրջանների զանգվածային հրթիռակոծությունը հանգեցրել է հրդեհների։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ զինվորականները հայտնել էին երկու հզոր հարձակման մասին, որոնց ընթացքում Իսրայելի տարածք է արձակվել մոտ 160 արկ։ Դրանց մի մասն ընկել է անմարդաբնակ վայրեր։ Դրա հետեւանքով, բանակը հայտնել է, մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են […]

̰
Հունիսի 13-ին կդադարեցվի Երևանի և 2 մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

13:50 12.06.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (ամբողջությամբ), Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Դուրյան, Վ.Տերյան, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Մ.Մկրտչյան թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 14-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովինար […]

̰
Հունգարիան դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը․ Օրբան

13:43 12.06.2024

Բուդապեշտը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, բայց չի կարող կանխել այն, քանի որ դաշինքի անդամների մեծամասնությունը աջակցում է դրան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Կառավարության ղեկավարն ասել է, որ իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Հունգարիայի մտադրությանը՝ չմասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:35 12.06.2024

Երևանում հունիսի 12-13-ին, 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 12-14-ին, 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, […]

̰
Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով

13:28 12.06.2024

Ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին, ժամը 4-ին, «Գոգավանի» հսկիչ անցակետի տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և Ստեփանավանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Էդգար Ա.-ն: Նա հունիսի 1-ից Ֆրանսիայի Հանրապետության Իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:

̰
Դասախոսություններ հայ երիտասարդների համար՝ Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի շրջանակում

13:20 12.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանում մասնակցել է Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտնիյին, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Սալվա Նակուզին: Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցն իրականացվում է «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում, որը ղեկավարում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը: Նպատակն է […]

̰
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում ընդգծվել է ոստիկանության ոլորտի ձեռքբերումներն ու համակարգին աջակցության կարևորությունը

13:13 12.06.2024

Հունիսի 11-ին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Քննարկվել են տարբեր ոլորտներում գործընկերության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցեր՝ երկու երկրների միջգերատեսչական պատվիրակությունների մասնակցությամբ: Ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին մասնակցել է նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ […]

̰
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը

13:05 12.06.2024

Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, շարունակում է աջակցել ալիևյան ցեղասպան ռեժիմին՝ իր շինծու և հայատյաց թեզերի մշակման և տարածման գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ազգային հանձնաժողովի նախագահ Մահմուդ Օզերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների […]

̰
«Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ  ու լուծումներ» խորագրով համաժողովին մասնակցելու հրավեր

12:57 12.06.2024

Հունիսի 18-21-ը Երևանում, Աշտարակում և Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, Լազերային ֆիզիկա թեմաներով: Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Աշտարակի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների […]

̰
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքով անցնող ավտոճանապարհի մի հատվածը

12:50 12.06.2024

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքով անցնող Հ-85, /Հ-1/ – Հրազդան – /Հ-55/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.7կմ երկարությամբ հատվածը։ Ընթացքի մասին պատմում է շինաշխատանքների ղեկավարը։

̰
2023 թ․ ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը

12:43 12.06.2024

2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արժեքի` ՀՆԱ-ի հարաբերության մեջ եւ համեմատում ենք […]

̰
Հայտնի են Հայաստանի մանկապատանեկան գավաթի խաղարկությունների հաղթողները գրեթե բոլոր տարիքային խմբերում

12:35 12.06.2024

Արդեն հայտնի են Հայաստանի մանկապատանեկան գավաթի խաղարկությունների հաղթողները գրեթե բոլոր տարիքային խմբերում։ Իսկ այսօր Ուրարտու 12-2 – Փյունիկ 12-1 խաղում կորոշվի Հայաստանի գավաթակիր թիմը Մ-12 տարիքային խմբում։  

̰
BACK_TO_TOP