TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ 2023 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը

11:08 13.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

̰
Մեկ օրում գրանցվել է 8 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ

10:53 13.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 4, խարդախության՝ 3, մարդու առևանգման, բնակարանային գողության […]

̰
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

10:49 13.06.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 10,12 և 16-րդ փողոցները, կառուցվել խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար և միացնող ջրատար։ Վարդաձորում իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 139 553 820 դրամ, որից 77 միլիոն 776 հազար 835 դրամը ՀՀ կառավարության, 61 […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 13-ին

10:40 13.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:  

̰
Բուժօգնության դիմած 98 անձանցից 66-ը դուրս է գրվել․ ԱՆ

00:13 13.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

̰
17 ոստիկան վնասվածքներ է ստացել

00:05 13.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: Ոստիկանները վնասվածքներ են ստացել ոտքերի, ձեռքերի, գլխի ու դեմքի շրջանում:

̰
Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

00:01 13.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, 25/2, 25/4, 27 շենքեր, Դ․ Մալյան փ. 4, 4/1, 6 շենքեր, Դ․ Մալյան նրբ. […]

̰
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը

23:57 12.06.2024

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությունը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն […]

̰
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դրոշի ներքո Եվրոպային ներքաշում է ՌԴ-ի հետ ուղիղ առճակատման. Զախարովա

23:51 12.06.2024

Արևմտյան հասարակության հիստերիկ մղումը` Ռուսաստանի կողմից մոտալուտ հարձակման թեզով, ամերիկյան Սպիտակ տան կողմից ավելի շատ արյուն թափելու, Եվրոպայում սեփական իշխանությունը և ԱՄՆ տնտեսությունը փլուզումից զերծ պահելու փորձ է: Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե Կիևի ռեժիմին զենքի մատակարարումը պետք է պարտադիր դառնա։ «Եվրամիության երկրները […]

̰
Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Ստոլտենբերգ

23:45 12.06.2024

Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում պաշտոնյային հարցրել են, թե արդյոք կազմակերպությունը կարող է ուկրաինացիներին խոստանալ անդամակցություն դաշինքին հուլիսին կայանալիք գագաթնաժողովում: «Մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան կհաղթի, դա ՆԱՏՕ-ի անդամ դառնալու նվազագույն […]

̰
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժություններն ավարտվել են

23:34 12.06.2024

Ադրբեջանում ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ «Բոլոր երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավիացիոն տեխնիկայի աջակցությամբ հաջողությամբ ավարտել են բոլոր առաջադրանքները։ Զինվորական անձնակազմը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունների ժամանակ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ եռակողմ զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 4-ին։

̰
«Մեծ յոթնյակի» երկրները որոշել են 2024 թվականին Կիևին 50 մլրդ դոլար հատկացնել ռուսական ակտիվներից

23:14 12.06.2024

«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել են Ուկրաինային տալ 50 միլիարդ դոլարի վարկ, որը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով։ Այս մասին հայտնում է Agence France-Press-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ G7 երկրներն ուղիներ են փնտրում ռուսական ակտիվները բռնագրավելու համար և արդեն «լավ առաջընթաց» են […]

̰
ԱԺ շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ԶԼՄ ներկայացուցիչներ կան

23:03 12.06.2024

Ազգային ժողովի շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։ News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում, ոտքն է վնասվել: Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Լրատվամիջոցը հայտնում է, որ […]

̰
Սպանություն Արմավիրում. կասկածյալը դարանակալել ու դպրոցի մոտ  կրակել է զոհին

22:46 12.06.2024

Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղ են ժամանել մեծ թվով իրավապահներ: Մինչ ոստիկանների […]

̰
Անահիտ Մանասյանը տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց

22:40 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։

̰
Բուժօգնության  է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ

22:21 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

̰
Բերման է ենթարկվել 98 քաղաքացի

22:04 12.06.2024

Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ խոսնակը նշել է՝ ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։

̰
SHANTNEWS

22:00 12.06.2024

̰
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան

21:46 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
ՄԻՊ-ի գրասենյակն ապատեղեկատվություն է որակում պաշտպանի մասնակցությամբ տարածվող տեսանյութը

21:35 12.06.2024

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ «ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում» ուղեկցող գրառմամբ: ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի […]

̰
Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը

21:25 12.06.2024

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ. ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը: բ) Սուրբ Հարության տոնը […]

̰
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ

21:13 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ

21:01 12.06.2024

2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և […]

̰
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՆԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին, ծանոթացել իրադրությանը

20:41 12.06.2024

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին: «Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,-նշել է Փաշինյանը։ Վարչապետը հայտարարել է, որ Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր […]

̰
ԱԺ-ի մոտ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ

20:34 12.06.2024

Ազգային ժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Այս պահին ընդհանուր տվյալներով բերման է ենթարկվել բողոքի ակցիայի […]

̰
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ

20:30 12.06.2024

Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցը, ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն այսօր հրավիրված հանրահավաքում կոչ է արել համակիրներին արգելափակել խորհրդարանի մուտքերը, որպեսզի Կառավարության ներկայացուցիչները չկարողանան դուրս գալ Ազգային ժողովի շենքից ու կատարեն՝ Կառավարության հրաժարականի մասին […]

̰
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ընդդիմության հետ

20:12 12.06.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ ու պատասխանել բոլոր հարցերին: Այս մասին վարչապետը հայտարարել է ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: «Ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պատրաստ եմ ձեր խմբակցության հետ հանդիպել և բոլոր հարցերին պատասխանել»,–ասաց Փաշինյանը:

̰
Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին

16:52 12.06.2024

2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները  եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ. ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ի ԱԺ […]

̰
Գյումրիում ավտոմեքենա է այրվել

16:45 12.06.2024

Հունիսի 12-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիմաֆորի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Վ.). տուժածներ […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

16:36 12.06.2024

Հունիսի 12-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Լուկաշին փողոցում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության […]

̰
BACK_TO_TOP