12:40 13.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ընդդիմության այն թեզին, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը մի շարք դեպքերում հակասում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին, ուստի կառավարությունը պետք է հրաժարական տա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու համաձայն չէ ընդդիմության նշված պնդումներին։
Վարչապետը մեջբերեց կառավարության ծրագրից ՀԱՊԿ-ի մասին մի հատված․ «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։
«Ես ասել եմ, որ ակտիվ ներգրավված կլինենք և կաշխատենք հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ։ Եթե դիվանագիտական նիստի լեզվից թարգմանենք, ապա գրել ենք, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմների հետ կապված հարցեր ունենք և պետք է գնանք այդ հարցերի պատասխանները ստանալու հետևից՝ նպատակ ունենալով այդ պատասխանները ստուգել մեր երկրի պետական շահերի տեսակետից։ Սա, ի դեպ, գրել ենք 2021 թվականի ամռանը մի միջավայրում, երբ արդեն տեղի էր ունեցել Ադրբեջանի զորքերի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում։ Իսկ այդ ներխուժումից առաջ ՀԱՊԿ մեր գործընկերներից ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի Հանրապետությունը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար։
Բայց արդեն այդ պահին, երբ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժմանը չէր հետևել ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում արդեն շատ նրբորեն կասկածի տակ էինք դրել ՀԱՊԿ-ի առնվազն արդյունավետության հարցը ու դա արձանագրելուց հետո անցել ենք շատ կոնկրետ աշխատանքի՝ բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ընդհուպ ՀԱՊԿ գագաթնաժողով Երևանում, ինչի արդյունքում հասկացել ենք, որ ՀԱՊԿ-ը, որի պարտականությունն այդ թվում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները։ 2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովում հրաժարվել ենք ստորագրել ՀԱՊԿ այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության շահերին և սա արել ենք՝ ի կատարումն կառավարության ծրագրի, ոչ թե ի հեճուկս։ Այսինքն՝ ընդդիմության ասածն ի՞նչ է, որ մենք հլու-հնազանդ պետք է ստորագրեինք այն թղթերը, որոնք կառավարության ծրագրին և մեր երկրի շահերին չէի՞ն համապատասխանում, որոնք կասկածի տա՞կ էին դնում մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ու որ դա չէինք արել, պետք է հրաժարական տա՞նք։
Ընդդիմությունը սա հիմնավորելու համար հղում է անում Սահմանադրությանը, որի 146-րդ հոդվածում գրված է․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը։»
Հենց վերը նշված դրվագում կառավարությունը ճշգրիտ արել է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ։ Ծրագրի հիման վրա մենք մշակել ենք, իրականացնում ենք քաղաքականությունը, օրինակ՝ ՀԱՊԿ-ի առնչությամբ։
Ծրագրում առաջադրված խնդիրները լուծելու ճանապարհին մշակում և իրականացնում ենք քաղաքականություն, և այդ քաղաքականությունը սկսվել է ակտիվ ներգրավվածությունից, դրա արդյունքների ամփոփման հիման վրա հասել է անդամության սառեցման, և հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալ»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2021-26 թվականների կառավարության ծրագրում խոսք չի եղել, որ Հայաստանը մնալու է ՀԱՊԿ-ի անդամ։
«Մենք այդպիսի բան չենք ասել։ Մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա՝ կորոշենք։ Հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է մեկ տարի, հնարավոր է երեք տարի հետո»,-եզրափակեց Փաշինյանը։
10:00 24.05.2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ09:39 24.05.2025
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըՀռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...
09:10 24.05.2025
Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքականԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...
08:30 24.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...