TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

12:27 12.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում իրենց ներդրած ջանքերի համար: «Վստահ եմ, […]

̰
Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից․ ՆԳՆ

12:19 12.06.2024

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ու հավաքի մասնակիցներին, կազմակերպիչներին հորդորել զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

12:14 12.06.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին Կառնուտ բնակավայրի իր տնից բերման է ենթարկվել 38-ամյա Աղասի Պ.-ն: Նա մարտի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Որպես անհետ կորած որոնվող Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է

12:05 12.06.2024

Հունիսի 9-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Կարինե Մովսիսյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

̰
SHANTNEWS

12:00 12.06.2024

̰
Մինչև սեպտեմբեր ՀՊՉ-ի լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված մասնակցության հայտեր չեն ընդունվի

11:58 12.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը մասնակցության հայտեր չեն ընդունվի՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ավարտի և հանրակրթական ուսհաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցման հանգամանքը: Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված […]

̰
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ

11:51 12.06.2024

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

̰
Կրակոցներ, սպանություն և սպանության փորձ Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:46 12.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11–ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել […]

̰
2023 թ․ Եվրոպայում գրանցված բոլոր նոր մեքենաներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել

11:43 12.06.2024

Համաձայն Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության կողմից հրապարակված նոր նախնական տվյալների՝ 2023 թ․ Եվրոպայում գրանցված բոլոր նոր մեքենաներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել և 1.4%-ով ցածր են եղել, քան 2022 թ․։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Նույն կերպ, նոր բեռնատարներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել և 1.6%-ով ցածր են […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:38 12.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք ։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, ֆիզիկական […]

̰
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը

11:30 12.06.2024

Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերույթուն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2013 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացվել է ավելի քան 5 հեկտար տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքից դուրս, որտեղ […]

̰
Նարեկ Մկրտչյանը Ժնևում մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին

11:24 12.06.2024

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունիսի 12-14-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին։ Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի, աղքատության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։ Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ նստաշրջանի մասնակից […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

11:12 12.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր […]

̰
Հրդեհ՝ Հալաբյան փողոցում

11:08 12.06.2024

Հունիսի 12-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում շինություն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցում գտնվող կազմակերպություններից մեկի ճաշարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։11-ին։ Այրվել են պահեստային […]

̰
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը

11:00 12.06.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։ Նշենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը […]

̰
Բնակարանային գողություններ Ողջի գյուղում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

10:56 12.06.2024

Հունիսի 1-ին Ամասիայի ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ ու իր ընկերը համագյուղացու տնից գողություն են արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նույն օրը տանտիրուհին հրավիրվեց բաժին և հանցագործության վերաբերյալ տվեց հաղորդում: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Ողջի` տուժածի տուն: Տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, երկու հոգով, որոնցից […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

10:40 12.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:  

̰
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Աջափնյակում քրեական հեղինակություն է սպանվել

00:21 12.06.2024

Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի […]

̰
Շինարարներ փողոցում կրակոցներ են հնչել (լուսանկար)

00:02 12.06.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցում հունիսի 11-ին ժամը 23։15-ի սահմաններում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը:

̰
Կա իրական հնարավորություն վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը․ Արարատ Միրզոյան

23:46 11.06.2024

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։ Միրզոյանը ելույթի իր խոսքում ասել է․ «Փոխպետքարտուղար Օ՛Բրայեն, հարգելի’ գործընկերներ, Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանն այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։ Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն. Բերբոք

23:28 11.06.2024

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո X-ի իր մրիկրոբլոկում այս մասին գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Բայրամովի հետ զրույցում Բերբոքն ընդգծել է գործընթացին աջակցելու Գերմանիայի շարունակական հանձնառության մասին։

̰
Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նորընտիր գիտական խորհրդի կազմը

23:17 11.06.2024

Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նորընտիր գիտական խորհրդի կազմը։ Այս մասին հայտնել են Մատենադարանից։ Գիտական խորհրդի կազմը 20 անդամ ունի։ Նրանք են՝ 1. Արա Խզմալյան, Գիտական խորհրդի նախագահ, ա․գ․թ․ 2. Վահե Թորոսյան, Գիտական խորհրդի քարտուղար, պ․գ․թ․ 3. Գոհար Մուրադյան, բ․գ․դ․ 4. Արամ Թոփչյան, բ․գ․դ․ 5. Գուրգեն Գասպարյան 6. Մանյա Շիրինյան, բ․գ․դ․ 7. Արմեն Մալխասյան, պ․գ․թ․ […]

̰
Ազատի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել

23:04 11.06.2024

Հունիսի 11-ին, ժամը 17։26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Ազատի ջրամբարում, քաղաքացի է խեղդվում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ջրամբարից դուրս են […]

̰
Գերմանիայի Բունդեսթագում բոյկոտել են Զելենսկու ելույթը

22:54 11.06.2024

Գերմանացի աջ ծայրահեղական և ձախ ազգայնականները բոյկոտել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Բունդեսթագում։ Զելենսկին ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում դիվանագիտական ​​շրջագայության սկզբում։ Շրջագայության նպատակն է ուժեղացնել աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դեմ պայքարում։ Այն, որ Կիևը գնալով դժվարանում է աջակցություն ստանալ, դրա վառ վկայությունը խորհրդարանում Զելենսկու ելույթի ժամանակ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) և […]

̰
Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում 1 ամսվա նորմայի եռապատիկի չափով անձրև է եկել

22:40 11.06.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Հարձակվել են Երևանի միակ սինագոգի վրա

22:33 11.06.2024

Անհայտ անձը հարձակվել է Երևանի միակ սինագոգի վրա և քարով հարվածել կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյննը պատմում է՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել ու փախել է, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները: Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման 4-րդ դեպքն […]

̰
ՍԴ-ն վարույթ է ընդունել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիմումը

22:22 11.06.2024

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով: Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը հուլիսի 22-ին է։ «Լուրեր»-ին տեղեկացրել են ՍԴ-ի հանրային կապերի բաժնից: Դիմումը քննվում է գրավոր կարգով:Հիշեցնենք, դիմումի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, […]

̰
ԱՄՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ-ին՝   Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան. ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների համատեղ հայտարարությունը

22:07 11.06.2024

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել սույն համատեղ հայտարարությամբ: Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների […]

̰
SHANTNEWS

22:00 11.06.2024

̰
Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին․ Արծվիկ Մինասյան

21:45 11.06.2024

Կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30-ին։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունն անելիք չունի […]

̰
BACK_TO_TOP