TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

13:32 11.06.2024

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 11-ի ցերեկը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 11-ին կեսօրից հետո սպասվում է, 12-13-ին, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 11-ի ցերեկը շրջանների […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին

13:25 11.06.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել […]

̰
Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին․ Միրզոյան

13:21 11.06.2024

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով. «Փոխպերտքարտուղար Օ՛Բրայեն, հարգելի՛ գործընկերներ, Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանը այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։ Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ևս մեկ արտահայտությունն է, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և […]

̰
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

13:14 11.06.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4,2 մագնիտուդով ցնցումներ են տեղի ունեցել ժամը 12.27-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին՝ Դարոոտ-Կորգոն գյուղից 27 կմ հարավ-արևելք և Օշ քաղաքից 140 կմ հեռավորության վրա: Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

̰
Կոբախիձեն Ուկրաինայի վերականգնումն անվանել է Վրաստանի պարտքը

13:07 11.06.2024

Վրաց ժողովուրդը համերաշխ է ուկրաինացի ժողովրդի հետ, ուստի Վրաստանի պարտքն է վերականգնել Ուկրաինան իր գործընկերների հետ միասին։ Այդ մասին վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բեռլինում, որտեղ մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ «Վրաց ժողովուրդն առանձնանում է ուկրաինացի ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ համերաշխությամբ, մեզ կապում են ժողովուրդների միջև հատուկ պատմական հարաբերությունները, դրա հիման վրա […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:00 11.06.2024

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Տիմուր Ս.-ն: Նա 2023 թ. հունվարի 24-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
2023 թ․ ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից 171-ը դուրս է եկել կրթական համակարգից

12:54 11.06.2024

ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին եւ վաղ ամուսնություններին: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային […]

̰
Հանրային իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի և Վայոց ձորի մարզերում

12:48 11.06.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մայիս ամսին կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ: Հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման և պատրաստվածության բարձրացման նպատակով Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումները փրկարարական և ոստիկանության ծառայողների հետ համատեղ Արմավիրի մարզի միջնակարգ և հիմնական դպրոցներում անց են կացրել «Երկրաշարժի ժամանակ բնակչության […]

̰
Շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում․ ԱՄՆ փոխպետքարտուղար

12:40 11.06.2024

Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ «Մեզ համար ոգևորիչ է տեսնել այն մեծ քայլերը, որոնք կառավարությունը կատարել է, որոշները նաև մեր աջակցությամբ՝ իրավունքի գերակայությունը դարձնելով հիմնարար, պայքարելով կոռուպցիայի […]

̰
Հայաստանում 2024 թվականի մայիսն ամենատեղումնառատն էր սկսած 1937 թվականից

12:32 11.06.2024

Տեղումների միջին քանակը Հայաստանում մայիս ամսին կազմել է 161․3մմ, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ամսական նորման։ Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ավելի շատ տեղումներ Հայաստանում դիտվել են միայն 1936 թվականի մայիսին՝ 186․6մմ։ Մայիս ամսվա օրերի գերակշռող մասը Հանրապետությունում ուղեկցվել են տեղումներով։ Ամսվա ընթացքում գրանցվել են գրեթե բոլոր տեսակի տեղումները վտանգավոր ուժգնությամբ՝ հորդառատ անձրևներ (1 […]

̰
Մեկ օրում գրանցվել է 17 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:25 11.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության` 9, հոգեկան ներգործության և խարդախության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, […]

̰
Ֆիլիպինների ափերի մոտ 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:19 11.06.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 5,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Պրինսեզա քաղաքից (Պալավան կղզի) 118 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 222 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիա, համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի օրակարգը

12:12 11.06.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկվելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի մեկնարկին ունեցած ելույթում Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱՄՆ գործընկերների հետ քննարկելու են կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից, մինչև պաշտպանական ոլորտի համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ։ «Մենք արդյունավետ համագործակցել […]

̰
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը

12:05 11.06.2024

Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգովգ դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ […]

̰
SHANTNEWS

12:00 11.06.2024

̰
ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. 3 քրեական վարույթների նյութերն ուղարկվել են դատարան

11:57 11.06.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 […]

̰
«Ջրառի» խողովակները գողացել էին. Մասիսի ոստիկանների բացահայտումը

11:50 11.06.2024

Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի և մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց: Պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով: Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին […]

̰
Մթերային խանութում հուշանվեր թղթադրամ էր իրացրել

11:43 11.06.2024

Հունիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մթերային խանութում մի քաղաքացի գնումներ կատարելու դիմաց վճարել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի պարեկների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մթերային խանութում հուշանվեր թղթադրամն իրացրել է Բերդ քաղաքի բնակիչ 48-ամյա […]

̰
Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում

11:35 11.06.2024

Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ […]

̰
Հաքան Ֆիդանը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցեր

11:27 11.06.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Sabah-ը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով: Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

11:23 11.06.2024

Հունիսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 84 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 436, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 270, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Հունիսի 14-ին միացի՛ր բացօթյա արյունատվության ակցիային․ ՀՀ ԱՆ

11:16 11.06.2024

Առողջապահության նախարարությունը կոչ է անում հունիսի 14-ին միանալ բացօթյա արյունատվության ակցիային: «Հանձնելով արյուն` ոչ միայն կօգնեք փրկել կյանքեր, այլև միասին կտոնենք Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակը: Ժամը 09:30-15:00-ը սպասում ենք ձեզ` Խաչքարերի պուրակում («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), Seasons այգում (Մաշտոցի պողոտա 15/5): Արյունատվության ամբողջ ընթացքում Յոյլյան արյունաբանական կենտրոնի բժշկական թիմը կլինի ձեզ հետ: Հարցերի […]

̰
Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը

11:10 11.06.2024

Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող […]

̰
Վրաերթի ենթարկված 74-ամյա կինը մահացել է

11:05 11.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Շաքման» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Նանուլի Կ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը․ Europe 1

10:58 11.06.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների ֆոնին, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։ «Նախագահի հրաժարականը տաբու չէ, այո, պետք է դիտարկել բոլոր տարբերակները։ Նա պատրաստ է զոհաբերել իր նախագահական ժամկետի ավարտը», – մեջբերում է լրատվամիջոցը նախագահի շրջապատից անձի։ Նշվում […]

̰
Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը

10:51 11.06.2024

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար անհասկանալի է ընդդիմադիրների գործողությունների տրամաբանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում Ռուբինյանը տարօրինակ համարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները եկել են ԱԺ նիստին, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ օրը հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին կարող են չթողնել աշխատանքի գնալ: «Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը: Կարո՞ղ […]

̰
Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով

10:41 11.06.2024

Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել են ինչպես երկկողմ օրակարագի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր:

̰
Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը ներկայացվել է պետական մարմիններին և փորձագետներին

10:39 11.06.2024

Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխումների համատեքստում պետական մարմիններին, տեղական և միջազգային փորձագետներին ներկայացվել է Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը։ Հանրային քննարկմանը բացման խոսքում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգը կարևոր նշանակություն ունի ապագա օրենսգրքի մշակման համար: Այն համալիր ուսումնասիրությունների համապարփակ մի փաստաթուղթ է, որի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, քանի որ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը

10:25 11.06.2024

ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

10:18 11.06.2024

Հունիսի 10-ի գիշերը, ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել օտարերկրյա մի քաղաքացի և հայտնել, որ հյուրանոցի համարում ծանոթը հարվածել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 37-ամյա կնոջը Կորյունի փողոցի հյուրանոցի համարում հարվածել է Մեծամոր քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածաքնով ձերբակալվել […]

̰
BACK_TO_TOP