21:20 11.06.2024
Ռուսաստանի և Սերբիայի Հանրապետության միջև գործընկերային կապերն այժմ զարգանում են, և Բանյա Լուկայում Ռուսաստանի դեսպանատան մասնաճյուղի բացումը կնպաստի այդ կապերի ամրապնդմանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի Դաշնության և Սերբիայի Հանրապետության միջև համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, համագործակցության բարելավման ցանկության և արդի միջազգային խնդիրների նկատմամբ նմանատիպ մոտեցումների վրա, ներկայումս զգալի զարգացում […]
21:10 11.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Լեփսուսի փ. 11-16 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ․ 46, 47, 48 շենքեր, Սիլիկյան թաղ. 4, 11, 12, 13 փողոցներ, Նազարբեկյան թաղ․ 43, 44, 48 […]
18:53 11.06.2024
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնագավառում ծառայություններ մատուցող լիցենզավորվող անձանց կողմի համապատասխան տեղեկատվություն հարկային մարմին տրամադրելու անհրաժեշտությամբ. նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հարկային օրենսգրքով հարկային մարմնին վերապահված է իրավասություններ […]
18:45 11.06.2024
Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են ծրագրում ընդգրկված մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, եւս մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան […]
18:30 11.06.2024
Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» […]
18:24 11.06.2024
Հունիսի 11-ին, ժամը 15։01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին […]
18:09 11.06.2024
Վրաստանի ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների գործընկերության ոգուն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ պատժամիջոցները առաջին հերթին վիրավորական են մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Ըստ այդմ, ես հուսով եմ, որ ի վերջո ամեն ինչ կվերանայվի»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին՝ Բեռլինում […]
16:00 11.06.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ․Ն․-ին։ Արդյունքում՝ ծառայողները հայտնաբերել են քաղաքացու մարմնում թաքցված փաթեթ, որում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 3․34 և 2․3 գրամ քաշերով առանձնացված […]
15:52 11.06.2024
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցությունը` մարտահրավերներին դիմակայելու հարցում սերտորեն համագործակցելով զարգացման բազմակողմանի եւ երկկողմանի այլ հաստատությունների հետ: Ազգային ժողովի` հունիսի 11-ի հերթական նիստում քննարկվել է ««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու […]
15:45 11.06.2024
Նախագծով սահմանվում է դրույթ, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում մինչեւ քվեարկության օրը կտեղադրվի ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի […]
15:40 11.06.2024
Հունիսի 10-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում զետեղել էր հրապարակում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանի վերաբերյալ։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։ Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին […]
15:37 11.06.2024
Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման և կործանված ինքնաթիռի մյուս ուղևորները ողջ չեն մնացել, հայտնում է տեղի MBC Digital հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Լազարուս Չակվերային։ Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, որում գտնվում էր Մալավիի փոխնախագահը։ «Օդանավում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են հարվածից», – մեջբերում է հրատարակությունը նախագահի խոսքերը։ Malawi24-ն էլ […]
15:31 11.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին: Վարչապետը ողջունել է պարոն Ռաֆարենի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ժան-Պիեռ Ռաֆարենի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: Վարչապետը կարևորել է այս օրերին վերջինիս նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման […]
15:25 11.06.2024
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (վեգետացիայի վերսկսման ժամանակ) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 18ց, գարնանացան գարի՝ 15ց։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
15:18 11.06.2024
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
15:12 11.06.2024
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետևել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։ Մինչ քննության մեկնարկը […]
15:05 11.06.2024
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Խորհրդարանը հունիսի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի […]
14:58 11.06.2024
Էրեբունի վարչական շրջանի 12 բակ 2024 թվականին կբարեկարգվի, որոնցից 4-ում արդեն իսկ իրականացվում են աշխատանքները: Առաջիկա ամիսներին դրանք նոր տեսքով կհանձնվեն բնակիչներին: Բակերում եղել են ավտոտնակներ, ապօրինի զավթած տարածքներ, որոնք քաղաքացիների պահանջով քանդվել են: Արդեն բարեկարգված հատվածներում տեղադրվելու են խաղասարքեր, մարզասարքեր, ճեմուղիներ, ֆուտբոլի դաշտեր: Գործընթացը լինելու է շարունակական:
14:53 11.06.2024
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ: Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ տարանջատվում են մշակութային արժեքների արտահանման մաքսային ռեժիմները` ըստ թույլատվական փաստաթղթերի տեսակների, այդ թվում` արտահանման լիցենզիայի եզրակացության: Լրացվում են օրենքի […]
14:46 11.06.2024
Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Նախկին ուղեգիծն էր՝ Ավան /սկիզբ/ – Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի խող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան: Փոփոխված ուղեգիծն է՝ […]
14:40 11.06.2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Կարինե Մովսիսյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
14:33 11.06.2024
Արցախցի շուրջ 250 երեխաներ ներկա են գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգին, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ: Դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները: «Արամ» արջուկն առաջին խաղալիքն է […]
14:24 11.06.2024
Հայտնաբերվել են այն ինքնաթիռի բեկորները, որում գտնվում էր Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով աղբյուրին։ Ավելի վաղ Malawi24 պորտալը հայտնել էր, որ Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը կարող էր կործանված լինել։ «Մալավիի որոնողական համակարգերը հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները, որում եղել է փոխնախագահը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու հարյուր […]
14:16 11.06.2024
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը […]
14:08 11.06.2024
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Է. Գոնզալես Ալեմանին: Քննարկվել է առողջապահության ոլորտում երկկողմ կապերն ընդլայնող փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի հիմքում համագործակցությունն է հետևյալ ուղղություններով` Արգենտինայի հայտնի «Գարրահան մանկական հիվանդանոցի» և ՀՀ բժշկական կենտրոնների միջև կապերի ամրապնդում` ուռուցքաբանական և այլ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման, առանձին դեպքերի վարման հարցում, Կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների (կրծքագեղձի քաղցկեղ, […]
14:00 11.06.2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով։ «Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ […]
13:54 11.06.2024
Վրաստանի նկատմամբ Ուկրաինայի ղեկավարության կողմից ձեռնարկված որոշ սխալ քայլերը չեն կարող խանգարել այն օգնությանը, որը երկիրը տրամադրում է ուկրաինացի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Դժվարություններ կան Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև, ինչը պայմանավորված է հիմնականում կոնկրետ որոշումներով, այդ թվում, ինչպես հիշում եք, Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել, Վրաստանի դեսպանը իրականում վտարվել […]
13:47 11.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը շարունակում է աշխատել Կրեմլում, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում ամբողջ օրը, ես դեռ հստակ ժամը չեմ հայտնի, բայց պարզ է, որ նախագահը ժամը 18.00-ից հետո կընդունի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, ով այստեղ է աշխատանքային այցով»,- ասել […]
13:40 11.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ […]