TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.99 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայաստանի հավաքականը Ղազախստանի ընտրանու հետ ընկերական խաղում 2։1 հաշվով հաղթել է

22:13 07.06.2024

Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում մրցել է Ղազախստանի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Այդ մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հաշիվը խաղի 4-րդ րոպեին բացվել է ինքնագոլի արդյունքում: Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի գերազանց կոմբինացիայի արդյունքում վերջինս գնդակը ձախ եզրից ուղարկել է կենտրոն, որտեղ Արթուր Միրանյանի հետ պայքարում Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր […]

̰
Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է

22:05 07.06.2024

Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է: Նաև որոշակի սահմանափակումներով անհրաժեշտություն է առաջանում բեռնատարների երթևեկություն իրականացնել: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ասել է, որ չնայած այդ ամենին՝ վարորդներին հորդորում են առավել զգոն լինել այդ հատվածում երթևեկում իրականացնելիս:

̰
Ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին օրենքը ստացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությունը

21:57 07.06.2024

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարը նախ նշել է, որ դա այն բացառիկ օրինակներից է, երբ Կառավարությունն ու Ազգային ժողովը սկսել են քննարկումները հայեցակարգային լուծումներից, ապա նոր միայն անցում կատարել նախագծային լուծումներին։ […]

̰
ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

21:45 07.06.2024

Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար: Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

̰
Հայաստանում մշակված արբանյակի թողարկումն ապացուցեց, որ մեր երկրում գիտությունն ապագա ունի. Հակոբ Արշակյան

21:39 07.06.2024

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հունիսի 7-ին ներկա են եղել Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանում կայացած Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ փորձ էր արվում ոլորտը կանոնակարգել, […]

̰
Գիտնականները գնումներ կատարելիս ավելորդ ծախսերից խուսափելու պարզ միջոց են նշել

21:30 07.06.2024

Ավստրալիայի գիտնականներն ուսումնասիրել են գնումների վճարման եղանակների և ծախսերի գումարների միջև կապը: Նրանք վերլուծել են 17 երկրի 71 գիտական ​​աշխատություն. ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 11 հազար մարդ։ Թիմը պարզել է, որ անկանխիկ գործարքների ազդեցությունը խրախուսում է սպառողներին ավելի շատ գումար ծախսել զարդերի վրա: Սակայն նույն ազդեցությունը չի նկատվել նվիրատվություններ կատարելիս կամ թեյավճարներ թողնելիս։ […]

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակն իշխանությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անլուրջ է որակել

21:22 07.06.2024

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անլուրջ է անվանել վրացական իշխանությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը։«Երբ երեկ լսեցինք, որ երկու տասնյակ վրացիների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, և մենք նույնիսկ չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ: Այս ամենը լուրջ չէ, և ես շատ եմ տխրում, երբ տեսնում եմ նման մոտեցում»,- ասել է Պապուաշվիլին վրացի լրագրողներին: Փոխանակ ԱՄՆ իշխանությունները […]

̰
Աբասի խորհրդականն ասում է, որ Պաղեստինի ինքնավարությունն իրավունք ունի կառավարելու Գազայի հատվածը

21:00 07.06.2024

Պաղեստինի ազգային վարչակազմը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ռամալլա քաղաքում, լիակատար իշխանություն ունի Գազայի հատվածում, և Իսրայելն այլընտրանք չունի նրան փոխարինելու այս հարցում: Նման կարծիք է հայտնել Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասի խորհրդական Մահմուդ ալ-Հաբաշը։ «Գազայի հատվածի կառավարումը Ռամալլայի իշխանությունների իրավունքն է»,- ասել է ալ-Հաբաշը, որին մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Պաղեստինի […]

̰
Եվրոպական միությունն ու Հայաստանը շարունակում են արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված համագործակցությունը

20:52 07.06.2024

Եվրոպական միությունն ու Հայաստանը շարունակում են արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված համագործակցությունը։ Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը։ Հայատանի կառավարությանը 3․5 միլիոն եվրո է փոխանցվել 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում

̰
Սոչիում 15 տարի առաջ կատարված սպանության կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

20:37 07.06.2024

Սոչիում բերման է ենթարկվել 15 տարի առաջ կատարված սպանության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացին։ Այս մասին հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի Telegram-ի ալիքը։ «Այս պահին մեղադրյալի հետ կատարվում են մի շարք քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել 2009 թվականին դիսկոտեկ բարերից մեկի […]

̰
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

20:30 07.06.2024

Հունիսի 7-ին, ժամը 14։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 121 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները զինհոսպիտալում տեսակցել են բուժում ստացող զինծառայողներին

20:24 07.06.2024

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 7-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել այնտեղ բուժում ստացող զինծառայողներին: Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Հարկ ենք համարում ընդգծել, որ որոշ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ անհատական բողոքների շրջանակում դիմել էին […]

̰
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանձնարարականների կատարման մասին

20:13 07.06.2024

Մոլդովայի եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան ասել է, որ հանրապետությունը կատարել է ԵՄ-ին անդամակցելու Բրյուսելի բոլոր հանձնարարականները, և այժմ մնում է սպասել բանակցությունների պաշտոնական մեկնարկին։ «Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Այսօր Մոլդովան ճանաչվեց որպես Եվրահանձնաժողովի վերջին երեք հանձնարարականները կատարած երկիր», – գրել է Գերասիմովան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

20:05 07.06.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: «Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետեւողական աջակցությունը: Մենք՝ օրենսդիրներս, անում ենք եւ պատրաստ ենք անել հնարավորը՝ […]

̰
SHANTNEWS

20:00 07.06.2024

̰
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել

19:50 07.06.2024

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, հայտարարեց, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն չի գնացել Ուկրաինա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ ընդգծելով, որ չի մեկնաբանում […]

̰
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

19:44 07.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ և աջակցությունը ՀՀ կառավարության քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու պետականության հարատևության ապահովումը: Վարչապետը կարևորել է նաև ՌԱԿ-ի հետ ձևավորված […]

̰
Հայաստանը ռազմաբազա տեղադրելու, ռազմական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ որևէ երկրի հետ բանակցություն չի վարում․ Ալեն Սիմոնյան

19:36 07.06.2024

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում և չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցերի շուրջ

19:21 07.06.2024

Կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի ընդլայնված կազմով հանդիպումը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ […]

̰
Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր․ Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասին

19:17 07.06.2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ «Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը՝ միջին ծանրության։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։ Մաղթում եմ առողջություն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը։

̰
Երևանի քաղաքապետի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը

19:09 07.06.2024

Երևանի քաղաքապետի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը: Հունիսի 10-ին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս օրերին վերջին փորձերն են: Պատանի երաժիշտներն անհամբերությամբ սպասում են երաժշտի հետ հանդիպմանը:

̰
ՄԱԿ-ը ևս պատասխանատվություն ունի․ «Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

18:54 07.06.2024

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։ Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման […]

̰
Հունիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

18:49 07.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Հ․Հովհաննիսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Նոր Արեշ 27փ․ 18-54; 36փ․ 17-30 առանձնատներ, Էրեբունի փ․ 28, 30, 32, 34 շենքեր, 11։00-17:00 Նալբանդյան փ. 13, 15 շենքեր, Պուշկինի փ. 2 […]

̰
Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց

18:39 07.06.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց: Խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

̰
Հայ սամբիստները կմասնակցեն BRICS մարզական խաղերին

16:00 07.06.2024

2024 թ հունիսի 12-ից 23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու են BRICS միության անդամ երկրների մարզական 5-րդ խաղերը, որին այս անգամ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է նաև Հայաստանը: «Նախ, պարզաբանենք, թե ի՞նչ է BRICS-ը: Հապավում է, կազմված է միության անդամ երկրների սկզբնատառերից. B-Brasil-Բրազիլիա, R-Russia-Ռուսաստան, I-India-Հնդկաստան, C-China- Չինաստան, S-Sout Africa-Հարավաֆրիկյան Հանրապետություն: Միությունը ստեղծվել է 2006 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ԵԽ դերը ոլորտային բարեփոխումների գործընթացում

15:56 07.06.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել կանանց տնտեսական զորեղացման, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղություններով համատեղ իրականացված և նախատեսվող աշխատանքներին։ Ընդգծելով ԵԽ դերը ոլորտային բարեփոխումների […]

̰
Լավրովը Արևմուտքին կոչ է արել կենտրոնանալ Պուտինի այն խոսքերի վրա, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա

15:53 07.06.2024

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ինչու, չնայած Պուտինի միանշանակ հայտարարություններին, թե ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Արևմուտքում այլ պաշտոնյաներ շարունակում են այս թեման առաջ տանել, նախարարը կոչ է արել […]

̰
Հայաստանի և Հունաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը խորացնելու մասին համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը

15:46 07.06.2024

Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական […]

̰
Լոռու մարզում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

15:37 07.06.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լոռու մարզում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Փրկարարները, ինժեներական տեխնիկայի օգնությամբ, Դեբեդ գետից՝ Շնող կիսակայարան տանող կամրջի հարևանությամբ, իրականացրել են ջրաբերուկների հեռացման աշխատանքներ։

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

15:29 07.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
BACK_TO_TOP