15:21 07.06.2024
Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Հոբելյանական տարում նախագծի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի մայրաքաղաքը հյուրընկալել է 20 ջութակահարի՝ 13 երկրից։
15:14 07.06.2024
Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի […]
15:08 07.06.2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարությունն այլեւս չի իրականացնում վերոնշյալ երկու գործառույթները: Նման պայմաններում նպատակահարմար չի համարվել նախարարության կազմում փորձաքրեագիտական վարչության առկայությունը: Այս մասին ասել է […]
14:50 07.06.2024
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք պահելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները ստուգելու նպատակով հունիսի 6-ին այցելել են Մյասնիկյան գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդու ծառայողական բնակարան: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն:
14:35 07.06.2024
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առիթով։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ «Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի […]
14:28 07.06.2024
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: Նախանշված ժամկետը 2023 թվականի հունվարի 31-ն էր: Առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը՝ վերագրանցվելու համար դիմելու հնարավորություն տալով […]
14:14 07.06.2024
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ իր պաշտոնը վերստանձնելու համար ունի ԵՄ անդամ երկրների բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների աջակցությունը։ Նրա խոսքերը մեջբերում է EFE գործակալությունը։ «Համոզված եմ, որ ունեմ բազմաթիվ առաջնորդների աջակցությունը։ Նրանք ինձ ճանաչում են և ծանոթ են իմ փորձին», – ասել է քաղաքական գործիչը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը […]
14:07 07.06.2024
Եվրախորհրդարանի ընտրությունների ավարտից հետո Չինաստանից ներկրման վրա մի քանի մաքսատուրքեր սահմանելու ԵՄ մտադրությունը կարող է հրահրել նրանց միջև առևտրային պատերազմի բռնկումը։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից չինական էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը «գրեթե անկասկած» կառաջացնի ՉԺՀ-ի պատասխան գործողությունները։ Պեկինը կարող է, օրինակ, նմանատիպ միջոցներ ձեռնարկել եվրոպական ավիացիոն և գյուղատնտեսական արդյունաբերության դեմ։ Այս […]
13:50 07.06.2024
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական […]
13:43 07.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության […]
13:33 07.06.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։ Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և […]
13:19 07.06.2024
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական […]
13:11 07.06.2024
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևանում հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում […]
13:04 07.06.2024
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանրամասն քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: Հաջորդիվ քննարկվել է 2024 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի […]
12:56 07.06.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ աշխարհը «սանտիմետրերով է հեռու» անդառնալիության կետից մինչև նոր մեծ պատերազմ: «Մենք մոտենում ենք մեր հնարավորությունների ավարտին, կարծում եմ՝ կա մի կետ, որը դժվար է սահմանել, բայց յուրաքանչյուր պատերազմի նախապատրաստման պատմության մեջ կար մի կետ, որը պարունակում էր հետդարձի վերջին հնարավորությունը։ Մենք այժմ սանտիմետրերով ենք հեռու անդառնալիության կետից»,- ասել […]
12:48 07.06.2024
Երևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով: «Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական […]
12:42 07.06.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 36-ամյա Անդրանիկ Ա.-ին: Նա մայիսի 27-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կավատության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
12:32 07.06.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին, ժամը 2-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 30-ամյա Իգոր Բ.-ին: Նա մայիսի 2-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
12:25 07.06.2024
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունիսի 6-ին Վրացյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 59-ամյա Արմեն Բ.-ին: Նա 2019 թ. օգոստոսի 8-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:17 07.06.2024
Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի […]
12:07 07.06.2024
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին եւ անչափահաս ամուսիններին: Ընտանեկան եւ Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական […]
11:56 07.06.2024
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կառավարությունը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում եւ կից մի շարք օրենքներում: Հարցը քննարկվել է ԱԺ […]
11:48 07.06.2024
Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում պայթյունի և բռնկված հրդեհի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման վարչությունների մեկական օպերատիվ […]
11:40 07.06.2024
Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հայտարարել է, որ հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկում անցկացվելիք՝ Ուկրաինայի հարցով միջազգային կոնֆերանսի արդյունքներով խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի, քանի որ դրա համար երկու կողմերը պետք է ներկա գտնվեն բանակցությունների սեղանի շուրջ։ «Այս կոնֆերանսի միջոցով մենք ցանկանում ենք ստեղծել երկխոսության հարթակ, որտեղ, որպես առաջին քայլ, մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել Ուկրաինայում։ […]
11:33 07.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 06:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկին կից չշահագործվող շինության (մոտ 60 քմ) տանիքում: Հրդեհը մեկուսացվել […]
11:25 07.06.2024
Ոստիկանությունը հայտնել է, որ Լեհաստանի ամենահարուստ բնակիչներից մեկին՝ Եժի Կրզանովսկուն մահացած են գտել։ «Մոտավորապես ժամը 01:00-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են տեղի բնակչին: Հաստատված է, որ մահացածը անհետ կորած 54-ամյա տղամարդ է», – լրագրողներին ասել է Կրոսնոյի ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Պավել Բուզինսկին: Մահվան պատճառը դեռ չի հաղորդվում։
11:19 07.06.2024
Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը: Այս մաիսն հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
11:12 07.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և աշխատանքային պաշտպանության […]