TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին

20:07 06.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:  

̰
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:00 06.06.2024

Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։  

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:52 06.06.2024

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևանում հունիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-11-ին ժամանակ […]

̰
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:46 06.06.2024

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։  

̰
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն

15:39 06.06.2024

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով: Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած […]

̰
ՆԳՆ կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն

15:32 06.06.2024

ՆԳՆ կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն՝ քոլեջի 2023-2024 ուստարվա պետպատվերի շրջանակներում: Ուսման տևողությունը երկու տարի է: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոնում: ՆԳՆ կրթահամալիրի քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցում: Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները […]

̰
Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. այդ նպատակի համար 2024 թ. արդեն հատկացվել է 10 մլրդ դրամ

15:25 06.06.2024

Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ մարզերի ֆինանսավորման բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 219 մլն, Արարատի մարզ՝ […]

̰
Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

15:18 06.06.2024

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար՝ գործադիրն ընդունել է որոշում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում հատկացում է ամսական 300 000 դրամ աջակցություն: Էլեկտրոնային եղանակով համապատասխան դիմումը […]

̰
Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ Բաքու այցելելու մասին լուրերին

15:15 06.06.2024

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Ադրբեջանցի քաղաքագետը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հաստատված է […]

̰
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ

15:11 06.06.2024

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևան քաղաքի Ս.Զաքարյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Ղալթաղչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:07 06.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
SHANTNEWS

15:00 06.06.2024

̰
Կբարելավվի ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքների իրականացումը, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակը

14:57 06.06.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքները ժամանակակից մակարդակով ապահովելու նպատակով Chainalysis Reactor ծրագրային համակարգի ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի թույլտվության փաստաթղթեր համակարգի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Chainalysis Reactor տվյալների հարթակ է և էլեկտրոնային գործիք, որը կապ է հաստատում կրիպտոարժութային գործարքների և իրական աշխարհի սուբյեկտների միջև՝ արդյունքում հնարավորություն […]

̰
Ակտիվացրեք էլեկտրոնային ծանուցման համակարգը, տուգանքը վճարեք ավելի քիչ, օգտագործեք թվային լուծումներ, պահպանեք շրջակա միջավայրը․ ՆԳՆ

14:50 06.06.2024

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնել էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Այն հնարավորություն է տալիս տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազեցնել 20 տոկոսով։ Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից […]

̰
Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը

14:43 06.06.2024

Գործադիրը սահմանել է Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը: Իրավակարգավորումը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի […]

̰
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակային տարածքները

14:37 06.06.2024

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակային տարածքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են

14:31 06.06.2024

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին: Գնել Սանոսյանը, մասնավորապես, նշել է. «Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: […]

̰
Սյունիքի մարզում կկառուցվի միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր

14:28 06.06.2024

Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գանձասար մարզական կենտրոնին, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին: Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները՝ հանդիսասրահը, հանդերձարանները, սանհանգույցները, ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Ըստ հիմնավորման՝ մարզադաշտում հնարավոր չէ իրականացնել […]

̰
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումն ավելի արագ է առաջացնում կախվածության ձևավորում․ բժիշկ-նարկոլոգ

14:21 06.06.2024

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում։ Այս մասին հայտնել է բժիշկ-նարկոլոգ Արմինե Բաղդասարյանը։ «Թմրամիջոցները դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ` դիմադրողականության անկում, օրգանիզմի աճի և զարգացման դանդաղում, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում, գլխուղեղում ախտաբանական փոփոխությունների առաջացում և զարգացման խանգարում (հաճախ զուգորդվելով նաև […]

̰
Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը. ՆԳՆ

14:15 06.06.2024

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։ Բացի այդ, անկանխիկ վճարում […]

̰
Ֆինլանդիայի նախագահը պնդում է, որ մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա

14:05 06.06.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կրկնել է, որ Ֆինլանդիան չի պատրաստվում ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ «Ֆինլանդիան չի պլանավորում ուժեր տեղակայել Ուկրաինայում», – ասել է նա Հելսինկիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացրել է հանրային հեռարձակող Yle-ն։ Ստուբը հավելել է, որ Ֆինլանդիան համագործակցում է ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ՝ Կիևին ֆինանսական և ռազմական […]

̰
Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր կստորագրեն անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին

14:00 06.06.2024

Սպասվում է, որ Ռուսաստանն ու Բելառուսը դեկտեմբերին Գերագույն պետական ​​խորհրդի նիստում կստորագրեն անվտանգության ոլորտում փոխադարձ երաշխիքների, Միութենական պետության անվտանգության հայեցակարգի մասին համաձայնագիր, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում Միութենական պետության անվտանգության ապահովման հարցերին, համակարգում ենք երկկողմ միջպետական ​​համաձայնագրի մշակումը այս ոլորտում փոխադարձ երաշխիքների վերաբերյալ և աջակցում ենք մեր Անվտանգության […]

̰
ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի

13:54 06.06.2024

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ն չի պլանավորում իր ուժերը տեղակայել Ուկրաինայում: Մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք Ուկրաինային երկարաժամկետ աջակցության ավելի ամուր շրջանակ ստեղծել և երկարաժամկետ ֆինանսական պարտավորություն համաձայնեցնել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին: […]

̰
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը

13:44 06.06.2024

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դեմ է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին որպես COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովի հյուրընկալ երկիր նշանակելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, դրա նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումները: «Ադրբեջանին այս կարևոր իրադարձությունը հյուրընկալելու պատիվը շնորհելով՝ ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին

13:42 06.06.2024

Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից […]

̰
Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան

13:37 06.06.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ […]

̰
Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահ

13:30 06.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնելու ու խորացնելու արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

̰
Աղետի գոտում համաճարակային իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չկան․ Անահիտ Ավանեսյան

13:26 06.06.2024

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով աղետի գոտում տիրող համաճարակային իրադրությանը և դրանց առաջացման ռիսկերին, հայտարարել է, որ այս պահի դրությամբ այդ առումով իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չեն գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բակային այցեր են իրականացվում […]

̰
Սաուդյան Արաբիան ծրագրում է առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացնել նավթի արդյունահանման կարողությունները

13:18 06.06.2024

Սաուդյան Արաբիան առաջիկա երեք տարում կավելացնի նավթի արդյունահանման հզորությունը, ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (SPIEF) ելույթի ժամանակ։ «Մենք սկզբում արդյունահանումը 13 միլիոն բարելից նվազեցրինք 12 միլիոնի, բայց արդյունահանման ծավալներն ավելացնելու ծրագրեր ունենք 2026 թվականին, այնուհետև 2027 թվականին կլինի աստիճանական աճ»,- ասել է նա՝ հավելելով, որ […]

̰
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստանի և Շվեդիայի համագործակցությանը. Նիկոլ Փաշինյան

13:10 06.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Շվեդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք Հայաստանի և Շվեդիայի գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը: Հայաստանը բարձր է գնահատում իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման […]

̰
BACK_TO_TOP