TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում, կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր․ ՆԳՆ խոսնակ

01:02 07.06.2024

Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակը։ «Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-գրել է Նարեկ Սարգսյանը:

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը

00:33 07.06.2024

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի վայրում կան տուժածներ

00:13 07.06.2024

Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին չի թելադրում ինչ օրենքներ ընդունել․ Պետդեպ

00:00 07.06.2024

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը Վրաստանին չի թելադրում, թե ինչ օրենքներ ընդունի, սակայն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել երկրի պաշտոնյաների դեմ։ «Մենք Վրաստանի կառավարությանը չենք թելադրում, թե ինչ օրենքներ ընդունի, բայց նայեք, թե որտեղից է ոգեշնչվել այս նորմը․ մեկ այլ երկրից, որն ընդունել է այս օրենքի իր տարբերակը, ակնհայտորեն մոդելը եղել է Ռուսաստանը», […]

̰
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա է գտնվել Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին

23:55 06.06.2024

Հունիսի 6-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա գտնվեց Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը։ Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը ճանաչվեցին հաղթող և արժանացան ոսկե մեդալների, իսկ Վազգեն Թևանյանը նվաճեց արծաթե մեդալ։ ՀՀ դեսպանը շնորհավորեց հավաքականի մարզիկներին և մարզչին այս կարևոր նվաճման […]

̰
Կադրեր՝ գազալցակայանում բռնկված խոշոր հրդեհից

23:49 06.06.2024

Համացանցում արդեն կադրեր են տարածվել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում բռնկված հրդեհից։ Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

̰
Այժմ Պաղեստինը ճանաչելու ժամանակը չէ․ Մակրոն

23:47 06.06.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ պաղեստինյան պետությունը ճանաչելու ժամանակը չէ։ «Հիմա Պաղեստինը ճանաչելու ճիշտ ժամանակը չէ»,- ասել է Մակրոնը TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը ճանաչել են որպես անկախ պետություն։

̰
Գազալցակայանում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

23:44 06.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։

̰
Նեթանյահուն Մոդիի հետ քննարկել է Իսրայելի և Հնդկաստանի կապերի ամրապնդումը

23:40 06.06.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին և շնորհավորել նրան ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նրանք քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդման հարցը, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և շնորհավորել նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։ Հնդկաստանում […]

̰
Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում․ ահազանգ

23:30 06.06.2024

911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Ֆրանսիան հանդես է գալիս խաղաղության օգտին, բայց դեմ է Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով դրա հաստատմանը․ Մակրոն

23:19 06.06.2024

Ֆրանսիան հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության հասնելու օգտին, բայց դեմ է Կիևի կապիտուլյացիայի գնով դրա հաստատմանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է TF1 եւ France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ «Խաղաղ կարգավորումը չպետք է ձեռք բերվի Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով։ Խաղաղություն պետք է հաստատվի բանակցությունների միջոցով»,-ասել է նա։

̰
Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների բացման հարցը

23:09 06.06.2024

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ […]

̰
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է կիրառելու Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ

22:59 06.06.2024

Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ, հինգշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար։ Վիզային սահմանափակումների այս առաջին խմբաքանակը վերաբերում է խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցության անդամներին, իրավապահներին և մասնավոր անձանց», – ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Միլլերը […]

̰
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան․ Պեսկով

22:50 06.06.2024

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների համար նախադրյալներ չկան, Ուկրաինան ինքն է փակել դրա դուռը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այժմ բանակցային գործընթացը սկսելու հիմքեր չկան, Կիևի ռեժիմն առայժմ ամբողջությամբ փակել է բանակցային գործընթացի բոլոր դռները, մենք շարունակում ենք հասնել նպատակներին»,-«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։

̰
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է կանխել գլոբալ հակամարտությունը

22:42 06.06.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Վաշինգտոնը ձգտում է կանխել գլոբալ հակամարտությունը։ Այս դիրքորոշումը նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում։ Ինչպես հետևում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հարցազրույցի սղագրությունից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարին խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Մոսկվայի հնարավոր արձագանքի մասին Արևմուտքի կողմից Ռուսաստանի վրա հարձակումների համար զենք մատակարարելու վերաբերյալ։ […]

̰
Բայդենն արգելել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենք՝ Մոսկվային հարվածելու համար

22:33 06.06.2024

Ռուսաստանին հարվածելու համար Վաշինգտոնը Կիևին թույլ չի տվել օգտագործել այն զենքերը, որոնք Միացյալ Նահանգները փոխանցում է Ուկրաինային, հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին», – ասել է Բայդենը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին թույլատրվել է ամերիկյան զենքով հարվածել «միայն սահմանի մոտ՝ Ուկրաինայում մի […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:14 06.06.2024

Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։

̰
«Երևան բալետ ֆեստ» մեգանախագիծը հաջորդ տարի կընդլայնի աշխարհագրությունն ու ծավալները

22:03 06.06.2024

4 օր, 40 հազար հանդիսատես. «Երևան բալետ ֆեստ» մեգանախագիծը հաջորդ տարի կընդլայնի աշխարհագրությունն ու ծավալները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ հայտնել էինք՝ 4 օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով: Երևանի բալետային փառատոնն ամփոփեցին Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում՝ դասական ու նեոդասական բալետային համարներ […]

̰
Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելուն․ Սիյարտո

21:52 06.06.2024

Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելուն և կոչ է անում դադարեցնել հրադադարը ու բանակցություններ վարել: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիան ակնհայտորեն դեմ է ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելուն։ Ակնհայտ է, որ Ուկրաինա զորք ուղարկելը կհանգեցնի այս պատերազմի էսկալացիայի լուրջ վտանգի։ ՆԱՏՕ-ի երկրների զորքերի […]

̰
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև

21:43 06.06.2024

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ վերացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդական առաքելություն է իրականացրել ղարաբաղյան խնդրի լուծման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը վերացնելու առաջարկով, մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի դե […]

̰
Վրաստանի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին

21:34 06.06.2024

Վրաստանին և ԱՄՆ-ին հարաբերությունների վերականգնում է անհրաժեշտ, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր շահագրգռվածությունն ու ցանկությունն է բարելավել վրաց-ամերիկյան հարաբերությունները, մենք պատրաստ ենք դրան և սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի»,- ասել է նա։ Նա նաեւ ասել է, որ Վրաստանի համար կարեւոր է ԱՄՆ ռազմական օգնությունը։ «ԱՄՆ ռազմական օգնությունը մեզ համար կարևոր է, […]

̰
Հունիսի 6-ին Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

21:24 06.06.2024

Գիտնականները հինգշաբթի օրը Արեգակի վրա հզորության նախավերջին աստիճանի բռնկում են գրանցել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Հունիսի 6-ին M6.1/2B բռնկում է հայտնաբերվել ռենտգենյան տիրույթում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բռնկումը տևել է 35 րոպե և ուղեկցվել է HF ռադիոկապի խաթարմամբ։ Բռնկումից հետո, ինստիտուտի տիեզերական եղանակի մոնիթորինգի համաձայն, արևային ռենտգենյան ճառագայթների ազդեցության մակարդակը Երկրի իոնոսֆերայի վրա […]

̰
Հունիսի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:16 06.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրակի, Մարկվարտի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ Բրյուսով թաղ. 62, 68, 69, 70, 71 շենքեր, Սայաթ-Նովա թաղ. 1/1, 1/2, 6, 7, 8, 8/1, 8/2 շենքեր, Չարենց թաղ. 16, […]

̰
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության․ Ալիև

21:08 06.06.2024

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր կնքելը, հաշվի առնելով, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ, ուղղակի անհնար է»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականը հաղթել է Լիբանանին

21:00 06.06.2024

Լիբանանում մարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականն առավելության է հասել Լիբանանի իր հասակակիցների նկատմամբ։ Հայաստանի ընտրանին մրցակցի դարպասն է ուղարկել երեք անպատասխան գնդակ։ Լիբանան – Հայաստան՝ 0:3 (0:1) Բեյրութ, Սաֆա ստադիոն Գոլերը՝ Նարեկ Հովհաննիսյան 41, 73, Արթուր Ղարիբյան 63, Հայաստան՝ 1. Հայկ Ղազարյան, 3. Արթուր Մանուկյան, 4․ Ալեքսանդր Պետրոսյան, 5․ Պետիկ Մանուկյան (ա), 6. […]

̰
Ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնասպան լինում 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցները

20:46 06.06.2024

44-օրյա պատերազմին մասնակից ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությանը վերաբերող հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020 թ․-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու […]

̰
Ավտոմեքենան բախվել է ավտոցիստեռնին

20:30 06.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 16:54-ին Կատայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում բախվել են ավտոմեքենան և ավտոցիստեռնը, առկա է վառելիքի ատահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ […]

̰
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին արագ արձագանքման համար, ինչը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները

20:22 06.06.2024

Հունիսի 6-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին։ ՆԳ նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորելով հյուրին՝ հույս է հայտնել, որ նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա ՄԱԿ-ի հետ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։ Վահե Ղազարյանն անդրադառնալով ՄԱԿ-ի հայաստանյան թիմի գրեթե բոլոր գործակալությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ […]

̰
ՄԱԿ-ի եղանակային հսկողությունը զգուշացնում է՝ աշխարհը «չափազանց շոգ է կառավարելու համար», քանի որ ջերմաստիճանի նոր ռեկորդներ են նկատվում

20:15 06.06.2024

ՄԱԿ-ի եղանակային հսկողությունը զգուշացնում է՝ աշխարհը «չափազանց շոգ է կառավարելու համար», քանի որ ջերմաստիճանի նոր ռեկորդներ են նկատվում։Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «2024- 2028թթ. միջև ընկած տարիներից առնվազն մեկում, շատ հավանական է, որ կսահմանվի ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ անցնելով 1.5°C ջերմաստիճանի կարևոր սահմանաչափը, որի վտանգներն արդեն զգացվում են», – չորեքշաբթի կայացած […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին

20:07 06.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:  

̰
BACK_TO_TOP