Հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

Հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ

12:49 29.05.2024

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետը մի շարք հայեցակարգային հարցերի է անդրադարձել, արձանագրել, որ պետությունը պետք է ընկալվի որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք, իսկ ՀՀ քաղաքացու ձգտումը և նպատակադրումը պետք է լինի լավ ապրելը:

«Իմ գնահատմամբ մարդը, քաղաքացին ուզում է ապրել և ոչ տառապել, մարդն ուզում է վայելել կյանքը և ոչ թե ճգնել, մարդն ուզում է սիրել և սիրված լինել, մարդն ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ և երջանիկ, ուզում է ապրել խաղաղ, արդար և արժանապատիվ միջավայրում: Այս նպատակին պետք է ծառայի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արժեհամակարգային ընկալումների վերափոխմանը և արձանագրել, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ. հարկավոր է խաղաղություն: Նրա գնահատմամբ չենք նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչն անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Գործադիրի ղեկավարի համոզմամբ խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն: Վարչապետը խոսել է նաև բարեկեցության, կենսունակության նկատմամբ հանրության վերաբերմունքի վերանայման մասին:

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչու է ֆինանսավորում թանկ նախագիծ պետությունը: «Եթե ֆինանսավորում է, որ դրա արդյունքում ավելի վատ ապրի, ավելի պակաս ազատ և երջանիկ զգա իրեն, այդ պետությունը մարդու համար կկորցնի իմաստը»,- փաստել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ վարչապետը մանրամասնել է արդյունավետ պետության տեսլականը և արձանագրել. «Արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու և զարգանալու, մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է, և սա միակ բանաձևն է, որը կապահովի պետության հարատևությունը և պետության կենսունակությունը»:

Երկրի վարչապետը մանրամասն խոսել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքների, բանակի ընկալման փոփոխության, կրթական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ:

«Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու և զարգանալու, մարտահրավերին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան և կառավարող մեծամասնություն պետք է լինենք: Սա է այն նպատակադրումը և ձեռքբերումը, որն ունենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքներով և պետք է շարունակենք սպասարկել այս նպատակադրումը»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը:

Բյուջետային հատկացումների համատեքստում նա կարևորել է այն փաստը, որ 2023 թվականին արձանագրվել է 8,7 տոկոս տնտեսական աճ, ինչը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է: Նրա խոսքով ե՛ւ 2022 թվականին, ե՛ւ 2023 թվականին այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ է արձանագրվել: «Մեր նպատակադրումն էր տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Կարևոր է արձանագրել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է»,- փաստել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասն խոսել է արտագաղթի առանցքային պատճառների, կղերաֆեոդալական մտածողության հաղթահարման կարևորության, աշխատատեղերի ստեղծման հայեցակարգի, գործազրկության նվազման միտումների, հարկերի և տուրքերի գծով եկամուտների, եկամտային հարկի վերադարձի քաղաքականության, աշխատավարձի աճման միտումների և պետական բյուջետային քաղաքականության մի շարք դրսևորումների վերաբերյալ:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

17:58 12.08.2025

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:56 12.08.2025

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

17:52 12.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

Օգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

17:43 12.08.2025

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...

BACK_TO_TOP