TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել

16:49 24.05.2024

2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ․Խ.-ն այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, 2022 թվականի […]

̰
Շոլցն ասել է, որ Գերմանիան դեռ պատրաստ չէ Պաղեստինը ճանաչել որպես պետություն

16:40 24.05.2024

Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Իմ տեսանկյունից, մենք այժմ հիմքեր չունենք Պաղեստինը որպես առանձին պետություն ճանաչելու համար։ Պետության տարածքի և դրա հետ կապված բոլոր հարցերի մասով հստակություն չկա»,- ասել է Շոլցը։ Միաժամանակ կանցլերը նշել է, որ […]

̰
Ժամը 16.00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 տրանսպորտային միջոցներ

16:33 24.05.2024

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 16.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 16.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։

̰
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի որոշ հատվածներում կգործարկվեն «հետիոտնային կանչի ռեժիմով» լուսացույցներ

16:27 24.05.2024

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 31-ից Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր։ Երկու հատվածներում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։ «Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին […]

̰
Վրաստանում ԱՄՆ-ի պատժամիջոցների ներդրումն անվանել են երկրի ինքնիշխանությունը սահմանափակելու փորձ

16:23 24.05.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու փորձ է։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը և վիզային սահմանափակումների շանտաժը ոչ այլ ինչ են, քան Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից

16:11 24.05.2024

Մայիսի 24-ին, ժամը 14:36-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 11-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակա դիտահորում շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շունը արգելափակվել […]

̰
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է

16:05 24.05.2024

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք […]

̰
Վարժանք՝ Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում

15:59 24.05.2024

Ս․թ․ մայիսի 20-24-ը Երևանում ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը: Վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման […]

̰
Արարատ Միրզոյանը Էստոնիայի իր պաշտոնակցին ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

15:55 24.05.2024

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով […]

̰
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը

15:49 24.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը: Փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը: Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք էր առաջարկել պարեկներին

15:42 24.05.2024

Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են Եղվարդ քաղաքի 18-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ նա տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումը չարձանագրելու համար 44-ամյա ուղևորը 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի նստելատեղին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի […]

̰
«ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը հիվանդանոցում մահացել են

15:35 24.05.2024

Մայիսի 24-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ 2107»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 57-ամյա Սոֆյա Ղազարյանը մահացել է: Ժամը 12.32-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 39-ամյա Սասուն Ղուկասյանը: Կատարվում է նախաքննություն:

̰
Հայաստանում ՌԴ դեսպանը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա

15:27 24.05.2024

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցությունների»,- նշել է դիվանագետը։  

̰
Ստեփան Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

15:08 24.05.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ստեփան Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ստեփան Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:

̰
Մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամսվա շրջանակներում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա անվճար խորհրդատվություն

15:05 24.05.2024

Մայիսի 30-ին, Մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամսվա շրջանակներում, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա` անվճար խորհրդատվություն, հետազոտություն, հանրամատչելի դասախոսություն, հարցերի դեպքում` 099 29 03 03: Մելանոման մաշկի քաղցկեղի ծանր տեսակներից է, որը զարգանում է մելանին պիգմենտն արտադրող բջիջներից` մելանոցիտներից։ Այս բջիջներով է պայմանավորված մաշկի գույնը։ Մելանոման կարող է զարգանալ մարմնի գրեթե […]

̰
SHANTNEWS

15:00 24.05.2024

̰
Վարչապետը Երևանում ներկա է գտնվել կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը

14:47 24.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը: Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր […]

̰
ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները մայիսի 27-ին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

14:44 24.05.2024

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Վրաստանի թեման մայիսի 27-ին կքննարկվի ԱԳ նախարարների կողմից։ Նախարարները կքննարկեն երկրում ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները»,-ասել է նա։

̰
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը

14:32 24.05.2024

ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության […]

̰
14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել

14:23 24.05.2024

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 14.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Մինչ ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։

̰
Վրաստանի իշխող կուսակցությունը զավեշտալի ​​է համարել ԱՄՆ պատժամիջոցները օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով

14:14 24.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ պատժամիջոցների մասին հայտարարությունը վրացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունած պատգամավորների դեմ, զավեշտական ​​է թվում։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։ «Սա աննախադեպ է և միևնույն ժամանակ զավեշտալի, երբ դուք պատժամիջոցներ եք սահմանում ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի նկատմամբ՝ […]

̰
Հիմնանորոգվում է Գավառ‚ Բատիկյան‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը կապող ճանապարհը

14:05 24.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-13,/Հ-39/ (Գավառ)-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ 12.9կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Բատիկյան‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։ Ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է։ Ծրագրի շրջանակներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները‚ կկատարվեն այլ աշխատանքներ։ Շինաշխատանքները […]

̰
«Որոնում փլատակներում, այդ թվում տուժածների և դիակների մարմինների որոնում» թեմայով կինոլոգիական հաշվարկների վերապատրաստման դասընթաց

13:54 24.05.2024

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատից թվով 8 փրկարարական ծառայողներ ապրիլի 29-ից մայիսի 23-ը մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպած «Որոնում փլատակներում, այդ թվում տուժածների և դիակների մարմինների որոնում» թեմայով կինոլոգիական հաշվարկների վերապատրաստման դասընթացին։ Վերապատրաստման […]

̰
Հայրենական 10 ընկերություններ ներկայացնում են Հայաստանը «VivaTech-2024»-ում

13:45 24.05.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայրենական 10 ընկերություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։ Նախարարությունը, կարևորելով հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացվածությունը, այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին միասնական տաղավարով ցուցադրել իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին […]

̰
Ֆինլանդիայի նախագահը Զելենսկու խնդրանքով մասնակիցներին հրավիրում է Ուկրաինային նվիրված համաժողովի

13:37 24.05.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու խնդրանքով աշխատում է «որքան հնարավոր է շատ մասնակիցներ» ներգրավել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին: «Ես հիմա շատ զանգեր եմ անում, հատկապես գլոբալ հարավի երկրներին, և հուսով եմ, որ նրանք այս հանդիպմանը կգան հունիսի կեսերից հետո», – ասել է Ստուբը STT-ին: Շվեյցարիայի իշխանությունները նախատեսում են հունիսի 15-16-ը Բյուրգենստոկ […]

̰
Բորելն ասել է, որ Պաղեստինի ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար նվեր չի լինի

13:23 24.05.2024

Պաղեստինի անկախության ճանաչումը արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման համար նվեր չէ։ Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Պաղեստինյան պետության ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար նվեր չէ, այլ հակառակը։ Պաղեստինի ազգային իշխանությունը ՀԱՄԱՍ-ը չէ, ընդհակառակը, նրանք երկար ժամանակ հակադրվում են միմյանց»,- մեջբերում է Reuters-ը։ Բորելը կարծում է, որ «ամեն անգամ, երբ ինչ-որ […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահին

13:09 24.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին: Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում: Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ մրցակցության առկայության էական […]

̰
Կեղծիքի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

12:50 24.05.2024

Ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին Գորիս քաղաքի Անկախության փողոցում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել Դավիթ Մ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Սյունիքի մարզի […]

̰
Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի․ Օրբան

12:40 24.05.2024

Արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում։ «Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ների միջոցով բավականին երկար ժամանակ պատերազմի նախապատրաստական աշխատանք էր տարվում։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Բրյուսելում և Վաշինգտոնում, ավելի շուտ Բրյուսելում, […]

̰
Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

12:32 24.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 1-ին, 4-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը […]

̰
BACK_TO_TOP