12:40 24.05.2024
Արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում։ «Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ների միջոցով բավականին երկար ժամանակ պատերազմի նախապատրաստական աշխատանք էր տարվում։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Բրյուսելում և Վաշինգտոնում, ավելի շուտ Բրյուսելում, […]
12:32 24.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 1-ին, 4-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը […]
12:24 24.05.2024
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 12.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոցներ, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Մինչ ժամը 12.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։
12:17 24.05.2024
Մայիսի 21-ի ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է: Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք […]
12:10 24.05.2024
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի […]
12:03 24.05.2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 23-ին Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 38-ամյա Սուրեն Մ.-ին, որը մայիսի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը), 253-րդ (Կողոպուտը), 258-րդ (Շորթումը), 44-254-րդ (Գողության փորձը) և 44-253-րդ (Կողոպուտի փորձը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
11:55 24.05.2024
Մեկնարկել է Մեքսիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով Մեքսիկայի կառավարության կողմից տրամադրվող գերազանցության կրթաթոշակների 2024 թվականի ծրագիրը՝ նախատեսված օտարերկրյա քաղաքացիների համար: Ծրագրի ֆինանսական և լոգիստիկ մանրամասների, ուսումնական ծրագրերի, դիմելու գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն անգլերեն և իսպաներեն լեզուներով առկա է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4whmu7tw: Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2024թ. հունիսի 28-ը էլեկտրոնային ձևաչափով Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGCA)՝ […]
11:48 24.05.2024
Մայիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Արգենտինայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա: «Արգենտինան […]
11:42 24.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո կործանվել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը։ «Վթարի ենթարկված ուղղաթիռի վրա չեն հայտնաբերվել փամփուշտների կամ նմանատիպ վնասների հետքեր, ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ կործանված ուղղաթիռի օդաչուն կապի մեջ է եղել […]
11:35 24.05.2024
Մայիսի 24-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը […]
11:31 24.05.2024
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։
11:25 24.05.2024
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն ընդունել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ուղղության ղեկավար Թամարա Մալսագովային: Քննարկվել է առողջապահական համակարգի կայուն զարգացման, բնակչության համար ծառայութունների հասանելիության ապահովմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի ընթացքը: Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ծրագրի կարևորությունը, որի շնորհիվ շուրջ […]
11:16 24.05.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 24-ին, կեսգիշերն անց, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա Նորայր Շ.-ին: Նա 2023 թ. օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
11:06 24.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 49, խարդախության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության և թմրամիջոցի […]
10:59 24.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։ Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։ Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային և […]
10:50 24.05.2024
Թուրքիայի իրավապահ մարմինների հետաքննությունը չի հայտնաբերել ապացույցներ, որոնք հաստատում են ուժային կառույցներում երկրի իշխանությունների դեմ դավադրությունը, գրում է Hurriyet թերթը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ նախազգուշացնելով հնարավոր հեղաշրջման փորձի մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել է իշխանությունների և ժողովրդի դեմ աշխատող […]
10:28 24.05.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից: Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը Ծնվել է 1975թ. փետրվարի 1-ին, […]
10:20 24.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
10:09 24.05.2024
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։
00:02 24.05.2024
Մոտ երեք միլիոն մարդ մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը, ասել է Մաշհադ քաղաքի պրեֆեկտ Մոհսեն Դավարին։ «Մոտ երեք միլիոն մարդ մասնակցել է զոհված նախագահի և նրա ուղեկիցների հրաժեշտի արարողությանը Մաշհադում։ Նրանց մի մասը այլ քաղաքներից Մաշհադ ժամանած ուխտավորներ են եղել», – մեջբերում է ISNA գործակալությունը Դավարիի խոսքերը։
23:47 23.05.2024
Մայիսի 23-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը (մոտ 10 մ) արմատախիլ է եղել […]
23:06 23.05.2024
Բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
22:35 23.05.2024
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:18 23.05.2024
Մայիսի 23-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mersedes-Benz», «Ford» (վարորդ՝ Մ․ Գ․), «Nissan» […]
21:54 23.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հուղարկավորվել է Մաշհադում՝ հայրենի քաղաքում: Հաղորդում է Tasnim-ը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ «Զոհված նախագահը վերջին անգամ ծիսական պտույտ է կատարել իմամ Ռեզայի դամբարանի շուրջ և հավերժ հանգչել խաղաղության մեջ», – ասվում է գործակալության […]
21:42 23.05.2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության ու քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքի շինհրապարակներում: Երևանի շինհրապարակներում օդի որակի չափիչ սարքեր միայն 16-ում է տեղադրվել: Դրանց մի մասում բացակայում են փոշեպաշտպանիչ ցանցերը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքի օդի աղտոտմանը: Առկա խնդիրներն արձանագրվել են, 30 կառուցապատող տուգանվել է:
21:22 23.05.2024
Միացյալ Նահանգները դեռևս չի բարձրաձայնել Artemis ծրագրի շրջանակներում դեպի Լուսին առաջին օդաչուավոր փորձնական թռիչքի սպասվող կոնկրետ ժամկետները և ենթադրում է, որ այն տեղի կունենա հաջորդ տարվա սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության (NASA) տնօրեն Բիլ Նելսոնը։ «Մենք կարծում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերը իրատեսական ամսաթիվ է Artemis 2-ի […]
21:11 23.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Նժդեհի փ․ 19, 19ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փ. 18, 20, 22 շենքեր, Հաղթանակ […]