TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Խնձորեսկում կասեցվել է կաթի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը

14:48 23.05.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք): Ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր: Այսպես՝ առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, կաթի ընդունման տարածքի հատակը […]

̰
Հիմնական խորհուրդներ 6-23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ

14:39 23.05.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հիմնական խորհուրդներ 6-23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ։ Երեխայի հավելյալ սնուցումը կարելի է սկսել 6 ամսականից (180 օր)` շարունակելով ըստ պահանջի կրծքով կերակրումը: Կրծքով սնուցումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի` ըստ պահանջի: 12-ից 23 ամսական երեխաներն, ովքեր չեն սնվում կրծքի կաթով, կարող են օգտագործել կենդանական կաթ. այդ տարիքի երեխաները […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

14:30 23.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ […]

̰
Լիտվայի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳՆ ՄՔԾ պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

14:18 23.05.2024

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի խումբ աշխատակիցներ մայիսի 13-ից 17-ը ճանաչողական այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն։ Այցի նպատակն էր ծանոթանալ Լիտվայի ՆԳՆ Միգրացիոն դեպարտամենտի և ենթակա ստորաբաժանումների աշխատանքին։ Հանդիպման ընթացքում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներին ներկայացվել են Միգրացիոն դեպարտամենտի կառուցվածքը […]

̰
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

14:09 23.05.2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով շարունակական եւ արդյունավետ կլինի: Նորվեգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` նշելով, որ […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք էր առաջարկել պարեկներին

14:00 23.05.2024

Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են Եղվարդ քաղաքի 18-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ նա տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումը չարձանագրելու համար 44-ամյա ուղևորը 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի նստելատեղին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի […]

̰
Հիվանդանոցում հայտնել են Սլովակիայի վարչապետի վիճակի մասին

13:51 23.05.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը մահափորձից հետո մնում է ծանր, բայց կայուն, հինգշաբթի հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները։ «Հիվանդի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ, որտեղ Ֆիցոն հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էր մայիսի կեսերին։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին։

̰
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով

13:38 23.05.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը, […]

̰
Կիևին ցանկացած զենքի մատակարարումը չի փոխի ռազմական հատուկ գործողության ընթացքը

13:27 23.05.2024

Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային ցանկացած զենքի մատակարարումն էապես չի ազդի ռազմական հատուկ գործողության ընթացքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած զենք, որը ուղղվում է Կիևի ռեժիմին, չի կարող հիմնովին փոխել  ռազմական հատուկ գործողության ընթացքը», – ընդգծել է նա։

̰
Ասադը հայտարարել է մոտ ապագայում պաշտոնական այցով Իրան այցելելու իր մտադրության մասին

13:15 23.05.2024

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Իրան՝ հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին նա ասել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնատար Մոհամմադ Մոխբերի հետ։ «Ես շատ կուզենայի այս օրերին լինել Իրանի ժողովրդի կողքին, հանդիպել գերագույն առաջնորդին և անձամբ իմ ցավակցությունները հայտնել նրան։ Այդ կապակցությամբ առաջին իսկ հնարավորության դեպքում […]

̰
Ավան վարչական շրջանում շարունակվում են բնակելի շենքերի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները

13:04 23.05.2024

Ավան վարչական շրջանում շարունակվում են բնակելի շենքերի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Ավան վարչական շրջանում այս տարի ընդհանուր առմամբ 9 բակային տարածք կհիմնանորոգվի:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 23.05.2024

Հանրապետության տարածքում`մայիսի 23-ի ցերեկը, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:48 23.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 4-ական, վստահված […]

̰
Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ

12:35 23.05.2024

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած լծակները, երբ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ Հայաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջիմ Կոստան այս մասին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ «Ես չեմ կարծում, որ մենք օգտագործել ենք մեր լծակներն Ադրբեջանի […]

̰
Ավտովթար՝ Երևանում․ տուժածների թվում երեխաներ են

12:29 23.05.2024

Երեկ՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե […]

̰
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ

12:10 23.05.2024

Մայիսի 18-ին, ժամը 19.25-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ քաղաքացու դիակ: Ժամը 19.44-ին ՊԾ կարգախմբից էին հայտնել, որ Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից մահացածի դիակ կա: Հաջորդ ահազանգը դարձյալ «Հրազդան» բժշկական […]

̰
«ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացներ» խորագրով նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության փոխնախարարը

12:03 23.05.2024

Մոսկվայում կայացած «ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացներ» խորագրով ռազմավարական նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նիստը նախագահել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Դեղամիջոցների շրջանառության փորձ և գրանցում» գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին քննարկվել են ԵԱՏՄ տարածաշրջանում դեղամիջոցների ընդհանուր շուկայի կայուն զարգացման և ինտեգրացիոն գործընթացի խորացման հեռանկարները: Արտակ Ջումայանը ներկայացրել […]

̰
SHANTNEWS

12:00 23.05.2024

̰
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

11:46 23.05.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի […]

̰
Փորձաքննության փուլում են 109-ը նոր դասագրքի համար հայտարարված մրցույթի հայտերը

11:35 23.05.2024

Հանրակրթության պետական չափորոշիչի ներդրման շրջանակում 2023 թվականին հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 -ի մրցույթը կայացել է և դրանք տպագրվել ու բաշխվել են հանրակրթական դպրոցներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին մայիսի 23-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ արդեն իսկ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

11:23 23.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Դանիել Դավթյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար

11:18 23.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դավթյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դանիել Դավթյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,-նշված է որոշման տեքստում։

̰
Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

11:11 23.05.2024

Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինային ուղարկում են 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլարի) չափով ռազմական օգնության նոր փաթեթ, հինգշաբթի հաղորդում է Sun թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսին։ «150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այն կներառի հակաօդային […]

̰
Պորտուգալիայի նախագահը կարծում է, որ Պաղեստինը ճանաչելու ժամանակը չէ

11:04 23.05.2024

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան հրաժարվել է պաշտպանել Պաղեստին պետության ճանաչման գաղափարը՝ պատճառաբանելով անպատեհ պահը։ «Պորտուգալիայի դիրքորոշումն այն է, որ այժմ հարմար ժամանակը չէ այս քայլի համար»,- ասել է նա պորտուգալական Lusa լրատվական գործակալությանըէ Իտալիա կատարած այցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, պետության ղեկավարն ասել է, որ Պորտուգալիան «վաղուց աջակցում է» ՄԱԿ-ի ծրագրին՝ ստեղծելու «երկու պետություն […]

̰
Նեպալցի լեռնագնացը ռեկորդ է սահմանել՝ Էվերեստ բարձրանալով մոտ 15 ժամում

10:46 23.05.2024

Նեպալցի ալպինիստ Փունջո Ջանգմու Լաման համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով Էվերեստն ամենից արագ բարձրացած կինը։ Այս մասին հայտնում է The Himalayan Times-ը։ Լեռնագնացն իր վերելքը սկսել է չորեքշաբթի օրը ժամը 15:52-ին  և գագաթ հասել հինգշաբթի՝ 06:23-ին: Նա Էվերեստը նվաճել է 14 ժամ 31 րոպեում», – ասում է Լալ Գաուտաման՝ «Հիմ» բազային ճամբարում արշավախմբի մոնիթորինգի դաշտային […]

̰
Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը մի քանի ժամով փակ են լինելու

10:38 23.05.2024

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը՝ ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
«Վերջին զանգի» միջոցառումների կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

10:27 23.05.2024

«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մի շարք ծառայակիցների հետ այցելել է Երևանի թիվ 185 հիմնական և 112 ավագ դպրոցներ՝ «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Տնօրենների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շատ կարևոր է հասնել այն նպատակին, որ սովորութային […]

̰
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419

10:20 23.05.2024

Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 269-ով կամ 5.2%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

̰
Վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով

10:11 23.05.2024

Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։ Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

09:54 23.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:  

̰
BACK_TO_TOP