12:53 09.05.2024
Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ […]
12:41 09.05.2024
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 34,9 հազար պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական բանակի ագրեսիայի հետևանքով մինչ այժմ զոհվել է 34904 մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Գործակալությունը նշել է, որ նույն ժամանակահատվածում անկլավում տուժել է 78 514 […]
12:29 09.05.2024
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին […]
12:23 09.05.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկին թույլ չի տալիս սպառնալ իրեն։ «Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չենք տա մեզ սպառնալ», – ընդգծել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հաղթանակի շքերթում։
12:13 09.05.2024
ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, […]
12:11 09.05.2024
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Անտառուտ, իսկ ժամը 12։00-ին՝ Բյուրական բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:06 09.05.2024
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել, ծաղկեպսակ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ` հարգանքի տուրք մատուցելով ֆաշիզմի դեմ պայքարում ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առջև։ «Այսօր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրն է, հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի պատերազմում հաղթանակ տանելու գործում, մեր ժողովուրդն այս […]
00:19 09.05.2024
Մոսկվան դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դա քննարկելու համար»։ «Մենք կսպասենք բանակցությունների արդյունքներին, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար, կա երկկողմ հարաբերությունների պոտենցիալ։ Տվյալ պարագայում մենք ավելի […]
00:12 09.05.2024
Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական […]
00:07 09.05.2024
Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի […]
00:02 09.05.2024
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի […]
23:54 08.05.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […]
23:46 08.05.2024
Գազայի հատվածում առնվազն 15002 երեխա է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Փոոխանցված տվյալներով՝ առնվազն 30 երեխա է զոհվել թերսնման պատճառով։ Բացի այդ, շուրջ 17 հազար անչափահասներ որբ են մնացել կամ կորցրել են իրենց ծնողներից մեկին մարտերի հետևանքով։
23:42 08.05.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
23:30 08.05.2024
Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […]
23:22 08.05.2024
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […]
23:10 08.05.2024
Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի […]
22:35 08.05.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի […]
22:25 08.05.2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: «Իմ խոսքում ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։ Ներկայացրել եմ ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ […]
22:14 08.05.2024
Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցը է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման […]
22:11 08.05.2024
Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, սակայն այս փաստը չի նշանակում, որ Թեհրանն ունի միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Նրանք շարունակում են հարստացված ուրան արտադրել, սակայն պետք է հստակեցնել, որ դա չի նշանակում, որ նրանք միջուկային զենք ունեն»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան […]
17:00 08.05.2024
Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։ Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, […]
16:51 08.05.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները, անդրադարձել՝ երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը: Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:
16:45 08.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա […]
16:39 08.05.2024
ՀՀ ԿԳՄՍՆ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, […]
16:32 08.05.2024
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և […]
16:25 08.05.2024
Հրապարակվել է Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 28-մայիսի 4-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում ապրիլի 30-մայիսի 3-ը, Արարատում՝ ապրիլի 29-մայիսի 3, Հրազդանում՝ ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 2-ին և 3-ին, Վանաձորում՝ ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին, Ալավերդիում՝ ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-ին, 3-ին։
16:17 08.05.2024
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 2-ին, 4-ին և 6-ին, Նոր Նորքում՝ մայիսի 2-ին, Շենգավիթում՝ մայիսի 2-5-ը։ Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
16:08 08.05.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Ինչպես հետևում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 55 մարդ, ևս 200 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Իսրայելի կողմից անկլավում ռազմական […]
15:55 08.05.2024
Կլիմայի փոփոխության հարմարվողականության «թվային երկվորյակը», որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, բեկումնային ծրագիր է, որի նպատակն է ստեղծել գործիք բարձր լուծաչափի (5-10 կմ) գլոբալ կլիմայի փոփոխության կանխատեսումների համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ի տարբերություն նախկին կլիմայական կանխատեսումների, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի ապահովել թարմացված արդյունքներ՝ առնվազն տարին մեկ […]