Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը․ Փաշինյան

23:28 01.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:

«Ընդդիմությունն ասում է՝ դուք հատվածական սահմանազատում եք անում, ինչն աշխարհում գոյություն չունի, ինչո՞ւ ողջ սահմանի սահմանազատումը, սահմանագծումը չի արվում փաթեթով, որպեսզի հասկանանք, որ ամեն ինչ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, իսկ մենք հատվածական ենք անում, նրանք մեղադրում են, որ հակառակն եք անում»,-այս հարցը տրվեց Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան՝ վարչապետը նշեց․

«Գիտեք՝ փաթեթի մասին պատկերացումները մենք նախ պետք է կոնկրետ ճշգրտենք, որովհետև եթե վերցնենք աշխարհում ոչ մի երկիր հենց ուղղակի չի դրել այսպես մի գործողությամբ սահման ձևավորել, միշտ էլ սահմանի ձևավորման գործընթացը, վերարտադրման կամ սահմանազատման գործընթացն ինքը տևական գործընթաց է, այսինքն՝ դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք և սահմանը վերարտադրվի, լուսավորվի: Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, և այդ փաթեթը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Եթե ուշադրություն եք դարձրել՝ ապրիլի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ սահմանազատման հանձնաժողովները, նրանց անունները երկար են և տարբեր, ես չթվարկեմ այդ անունները, պայմանավորվել են մի քանի կարևոր բաների մասին: Դրանցից առանցքայինը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու կողմերից ընդունվում է որպես բազային սկզբունք՝ սահմանազատման գործընթացի համար, և սահմանազատումն այդ սկզբունքով որևէ տեղից պետք է սկսվի և սկսվում է այդ տեղից, և պետք է իր բնականոն հունով շարունակվի և ամբողջանա: Փաստաթղթում այս պրոցեսն անվանված է սահմանազատման սկզբնական գործընթաց և այդ սկզբնական գործընթացը կարևոր է նաև հայտնի հանգամանքների բերումով, որպեսզի մենք այս ընթացքում կուտակած փորձը, արդեն գետնի վրա կուտակած փորձը կարողանանք ձևավորել որպես, ինչպես միջազգային խոսույթում ընդունված է ասել՝ լավագույն պրակտիկա, և այդ լավագույն պրակտիկան ձևակերպել, այդ լավագույն պրակտիկայի ձևակերպումը բերել խորհրդարանի հաստատմանը՝ որևէ ձևաչափով, և ահա այդ մանդատի վրա շարունակել ամբողջական գործընթացը:

Նույն սահմանազատման հարցում եկեք նայենք Հայաստանի և Վրաստանի օրինակը: Այս սահմանազատումն արդեն 20 և ավելի տարի շարունակվում է, բայց մենք նախ կարծում ենք, որ Վրաստանի հետ էլ, և Վրաստանի գործընկերների հետ մի քանի անգամ խոսել եմ և ունենք ընդհանուր ըմբռնում, որ պետք է արագացնել գործընթացը:

Առավել ևս Ադրբեջանի պարագայում, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների պայմաններում, պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև քանի սահմանազատված չէ, հասկանալի է, որ կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, և այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանել

17:30 09.05.2025

Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա ժամանումը՝ Հաղթանակի 80-ամյակը նշելու համար, հերոսության ակտ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր ժամանակներում, եթե խոսենք Վուչիչի և Ֆիցոյի մասին, սա պարզապես հերոսության նման մի արարք է։ Հերոսության արարք, իսկապես, որովհետև չնայած այս բացահայտ, անզուսպ ճնշմանը, […] ...

Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին

17:20 09.05.2025

Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

17:10 09.05.2025

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...

Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

16:55 09.05.2025

Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով

16:48 09.05.2025

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ...

Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում

16:40 09.05.2025

Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում

Մայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...

BACK_TO_TOP