12:10 30.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ […]
12:08 30.04.2024
Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում:
12:04 30.04.2024
2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.35մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.39մ, համեմատ ցածր է 4սմ-ով: 2024 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18սմ-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում մակարդակի բարձրացման չափը կազմել է 11սմ։ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ […]
23:59 29.04.2024
Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի […]
23:49 29.04.2024
Ուկրաինան սկսել է զենք և զինտեխնիկա ստանալ ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնի կողմից անցած շաբաթ հայտարարված նոր մատակարարումների շրջանակներում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ «Նրանք ստանում են այդ ռազմական օգնությունը»,- Ուկրաինայի իշխանությունների մասին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցնում են դիրքերը։ «Ինչպես […]
23:38 29.04.2024
Ծխելը արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է, զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։ Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այս վատ սովորությունը վնասում միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական հրահրող գործոններն են, հայտարարել է թերապևտը։ Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու […]
23:27 29.04.2024
Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո՝ «Երիտասարդական» կայարանն այս տեսքն ունի։ Լուսանկարը տարածել է Երևանի Մետրոպոլիտենը։
23:14 29.04.2024
Ատամները լվանալիս պետք է հետևել մի շարք՝ երբեմն աննկատ, բայց շատ կարևոր կանոնների, ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Նա այս մասին խոսել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ խոզանակի գլուխը պետք է դնել 45 աստիճան անկյան տակ, իսկ մաքրումը ավելի լավ է սկսել հեռավոր ծամող ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի առջևի ատամները։ «Ժամանակ տրամադրեք մաքրման գործընթացին: […]
23:03 29.04.2024
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին […]
22:55 29.04.2024
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Պլեսսի-Ռոբինսոն (Plessis Robinson) քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ […]
22:46 29.04.2024
Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին չի ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ. սա հետևում է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման ավագ տնօրեն Թոմաս Ռայթի մեկնաբանություններից: «Ուկրաինան առաջ է շարժվում դեպի անդամություն, ինչը, անշուշտ, դժվար հանգամանք է, քանի որ երկիրը գտնվում է մեծ պատերազմի մեջ, մենք կարող ենք անել […]
22:35 29.04.2024
Թբիլիսիում ավարտվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության բազմահազար աջակիցների հանրահավաքը՝ ուղղված օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մի քանի ժամ շարունակ կուսակցության առաջնորդները ցուցարարներին դիմում էին Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի շենքի դիմացի բեմից։ Նրանց թվում էին «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա […]
22:26 29.04.2024
Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […]
22:05 29.04.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Եվրամիությանը բանակցություններ սկսել 2024 թվականին կազմակերպությանը երկրի անդամակցության շուրջ։ «Մենք կոչ ենք անում Եվրամիությանը պատշաճ հարգանք ցուցաբերել վրացական հասարակության նկատմամբ, վերականգնել արդարությունը և բացել բանակցությունները ընթացիկ տարում»,- ասել է Կոբախիձեն Թբիլիսիում ընթացող հանրահավաքի ժամանակ։ Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան […]
21:49 29.04.2024
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտությունն ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։ Նա ընդգծել է Հայաստանի […]
21:41 29.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում համագործակցության հարցեր։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է հիմնադրամի փորձը՝ վերհանելու համար խոչընդոտները, որոնց բախվում են ներդրողները քաղաքաշինության բնագավառում և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ներդրումային դաշտի բարելավմանը նպաստող նախաձեռնություններում։ Նա տեղեկացրել է […]
21:34 29.04.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման […]
21:27 29.04.2024
Ապրիլի 27-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ազգային […]
21:20 29.04.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեքսիկայի առաջնորդ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իրենց օգնականներին հանձնարարել են անհապաղ միջոցներ ձեռնարկել երկու երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամը մեղմելու համար։ Այս մասին պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները կարճաժամկետ ցուցումներ են տվել իրենց ազգային անվտանգության թիմերին՝ աշխատելու միասին անհապաղ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար՝ զգալիորեն նվազեցնելու […]
21:14 29.04.2024
Ապրիլի 28-ին փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Առնուվիլ քաղաքի Վարագա Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան աղոթք՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հաջորդեց քայլերթ դեպի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը։ Հուշարձանի առջև ծաղկեպսակներ զետեղվեցին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ […]
21:07 29.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան փողոցի առանձնատներ, Դուրյան 1 փողոց 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթի փ. 19-19Ա շենքեր, Ուլնեցի փ. 62-62/1 շենքեր, Ռայնիսի փ. 82-108/1 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ […]
16:00 29.04.2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։
15:55 29.04.2024
2024թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ […]
15:47 29.04.2024
Ապրիլի 27-ին, ժամը 1.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Անտոն Ս.-ն: Նա մարտի 12-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նմանակների ապօրինի արտադրության, վաճառքի կամ փոխադրման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
15:41 29.04.2024
Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […]
15:35 29.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ […]
15:18 29.04.2024
Երեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին: Վթարի հետևանքով 1 […]
15:09 29.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, չհայտարարագրված մի շարք ապրանքների տեղափոխումը կանխվել է, մանկական կերերի տուփերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, 7 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1486 տուփ ծխախոտ, 500 լիտր դիզելային վառելիք և 137 լիտր […]