14:56 30.04.2024
Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը, որպեսզի համատեղ հասնեն ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Դուշանբեում իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ հանդիպմանը։ «Եվրոպայի որոշ քաղաքական առաջնորդներ կարծում են, որ իրենք պատերազմի մեջ են, որ Եվրոպան պատերազմի մեջ է, բայց դա […]
14:50 30.04.2024
Ֆրանսիայի ուղղիչ հիմնարկներում բանտարկյալների թիվը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է ռեկորդային՝ 77 450 մարդ, ինչը 4370-ով ավելի է, քան 2023 թվականի ապրիլին գրանցված ցուցանիշը, նշվում է երեքշաբթի Ֆրանսիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն։ «Թվերը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ․ բանտարկյալներ՝ 77 450»,- ասվում է զեկույցում։ Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցից հետևում է, որ այս […]
14:43 30.04.2024
Լոնդոնի արևելքում մի քանի մարդ վիրավորվել է սրով զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է Metropolitan Police-ը։ «Ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայություններ գտնվում են Արևելյան Լոնդոնի Հայնոտի շրջանում՝ լուրջ միջադեպից հետո, երբ սրով տղամարդ է բերման ենթարկվել»,- ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հարձակվել է անցորդների և երկու ոստիկանների վրա, մի քանի հոգի […]
14:38 30.04.2024
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրիի Հակոբյան փողոցի բնակիչ մի կին: Մոտ մեկ շաբաթ առաջ նա նկատել էր, որ ննջասենյակի պահարանին դրված պայուսակից գողացել են 200 դոլար, 40 հազար դրամ, ոսկյա շղթա և ոսկյա մատանի: Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին ոստիկանություն չի դիմել, կինը պատասխանել էր, թե փորձել է գողին ու […]
14:34 30.04.2024
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն իրենց պետական գրանցման վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Դրանից հետո նոր միայն թույլատրվում է անցնել տեխզննման գործընթացը: Ժամանակին այս երկու գործառույթները միացրել են, որպեսզի համայնքները կարողանան գույքահարկի գծով հավաքագրումներն իրականացնել ամբողջ ծավալով: Մի կողմից գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, մյուս […]
14:27 30.04.2024
Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ: Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) հայտարարագրման հարթակի միջոցով Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական […]
14:20 30.04.2024
Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից 2024 թվականի առաջին եռամսյակում հասել է ռեկորդային՝ 807,7 միլիոն դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Հրապարակված տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջությունից եկամուտը գերազանցել է 2019 թվականի նախահամաճարակային առաջին եռամսյակի մակարդակը 36,9%-ով, իսկ անցյալ տարվանը՝ 1,5%-ով: Առաջին եռամսյակում հանրապետություն է իրականացվել ավելի քան 930 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ […]
14:15 30.04.2024
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է 3610 երեխա։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծառայություններն ուղղված են երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունների, ինչպես նաև կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը։
14:09 30.04.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի […]
14:05 30.04.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ լիցենզավորումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը: Վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից ժամկետանց հարկային […]
13:58 30.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և […]
13:54 30.04.2024
Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը վերապահվում է բյուջետային ծրագրերի գնահատման լիազորություններ, բյուջետային ծրագրերի գնահատում: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծով տրվում է արդյունքայնության եզրույթի սահմանումը, համաձայն որի՝ բյուջետային ծրագրերի արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու […]
13:51 30.04.2024
Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզահամալիրում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անվտանգության միջոցառումները կիրականացվեն ինչպես ցամաքային տեսախցիկների, այնպես էլ դրոնների միջոցով: Այս մասին ասվում է Շվեդիայի ոստիկանության դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։ «Տեսահսկումը այն բազմաթիվ գործիքներից մեկն է, որը ոստիկանությունը օգտագործում է Եվրատեսիլի ընթացքում անվտանգությունն ապահովելու և հանցագործությունը կանխելու համար։ Տեսախցիկների օգնությամբ ոստիկանությունը կարող է արագ […]
13:45 30.04.2024
Լեհ զինվորներ Ուկրաինա ուղարկելու մասին խոսք չկա, լեհական հեռուստատեսության եթերում հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «հաղթի այս պատերազմում»։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուս դեռ չի եղել։ «Ես խոսել եմ […]
13:38 30.04.2024
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ապրիլի […]
13:34 30.04.2024
2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34,5 հազարը, ավելի քան 77,7 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունն իր պաշտոնական Telegram ալիքում։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 535-ի, ևս 77 704 մարդ վիրավորվել է», – […]
13:25 30.04.2024
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է 200,000 դրամ եւ ավելի բռնագանձման պահանջով վարույթներով նախատեսել […]
13:22 30.04.2024
2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ […]
13:15 30.04.2024
Ապրիլի 29-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որի ղեկավարն էր ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվեցին համապատասխան միջանկյալներ […]
13:10 30.04.2024
Ապրիլի 23-25-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 19-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 136 անդամ երկրների շուրջ 321 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Ողջունելով ներկաներին` Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին ընդգծել է ազգային կենտրոնական բյուրոների կարևոր դերակատարումը […]
13:06 30.04.2024
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզեր. ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […]
12:59 30.04.2024
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությա Մաշոտցի […]
12:54 30.04.2024
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2023 թվականին վերականգնել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլար)՝ 460 անգամ ավելի, քան 2022 թվականին (2022 թվականին վերականգնվել է ընդամենը 11 մլն դրամ): Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի […]
12:50 30.04.2024
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է: Ժամը 19.48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից են հայտնել է, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, […]
12:47 30.04.2024
2024 թ. ապրիլի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվեցին չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի […]
12:40 30.04.2024
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 29-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 30-ամյա Էդվարդ Ա.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
12:37 30.04.2024
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է […]
12:27 30.04.2024
Դեռեւս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է եւ պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կդարձնի բնակչության համար: Ներկայում մեծացվել է այդ հնարավորությունը եւ 75 բնակավայրում, որոնք ընդգրկված են 51 համայնքներում […]
12:22 30.04.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով երկրի պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, հրաժարվել է ողջունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան մեղադրելով սահմանադրությունը խախտելու մեջ։ «Իմ ողջույնի մեջ ես միտումնավոր չհիշատակեցի նախորդ խոսնակին (նախագահ Զուրաբիշվիլիին) և ինձ թույլ չեմ տա քաղաքական հայտարարություններ անել վրացական բանակի առջև, որոնք լիովին անհամատեղելի կլինեն այսօրվա հետ։ Սահմանադրության առաջ երդումը […]
12:15 30.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և […]