Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

16:00 29.04.2024

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:38 16.05.2024

Մայիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1, 1/1, 3, 13, 15 շենքեր, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր, թիվ 164 դպրոց և հարակից ոչ […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

21:27 16.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդեռլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր […] ...

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:50 16.05.2024

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ […] ...

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենի հետ

19:46 16.05.2024

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենի հետ

Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր են գնահատել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպման անցկացումը և հանգամանալից անդրադարձ կատարել ԵՄ՝ Հայաստանին աջակցության նոր «Դիմակայունություն և աճ» ծրագրին՝ […] ...

Հանդիպման հրավեր՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների համար

19:42 16.05.2024

Հանդիպման հրավեր՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների համար

Հաշվի առնելով, որ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգը փոփոխվել է, և գործընթացն առաջին անգամ իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում՝ ընթացակարգի վերաբերյալ քննարկումների նպատակով: Հանդիպումը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարությունում մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին: Քննարկմանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

19:26 16.05.2024

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում՝ 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության ՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր […] ...

BACK_TO_TOP