TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

SHANTNEWS

15:00 25.04.2024

̰
ՀՀ-ն Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու

14:57 25.04.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։ «Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ և ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

̰
Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

14:55 25.04.2024

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ […]

̰
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է

14:50 25.04.2024

Ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլորտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։ Ակտիվ են նաև տաք և ցուտ օդային հոսանքների շրջանառությունը։ Հատկապես ապրիլի առաջին տասնօրյակում, մեր երկիր կարող են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի կտրուկ […]

̰
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

14:43 25.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» […]

̰
Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է

14:36 25.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ 2024 թվականի ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ տևական […]

̰
Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:30 25.04.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին, ժամը 5.30-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Համլետ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 14-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ […]

̰
2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

14:18 25.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար- մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել […]

̰
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

14:12 25.04.2024

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակների գրության հիման […]

̰
Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

14:00 25.04.2024

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

13:53 25.04.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Նա նման կարծիք է հայտնել ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին պատասխանելիս։ «Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ […]

̰
ՀՀ-ում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով

13:47 25.04.2024

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որ ոլորտներն են ապահովել հիմնական աճը։

̰
Բլինքենը ժամանել է Պեկին

13:27 25.04.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Բլինքենի աշխատանքային այցը Չինաստան սկսվեց, երբ նա Շանհայ ժամանեց ապրիլի 24-ին։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը երկրում կլինի մինչև ապրիլի 26-ը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքում սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան։

̰
Ուկրաինան չի անհանգստանում, որ կարող է կորցնել երիտասարդների մի քանի սերունդ․ Զախարովա

13:14 25.04.2024

Կիևի ռեժիմը չի անհանգստանում, որ երկրում երիտասարդների մի քանի սերունդ կարող է անհետանալ, ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երիտասարդները պետք է մասնակցեն ռազմական գործողություններին, քանի որ նրանք ավելի լավ են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին։ «Նման խոսքերից հետո Ուկրաինայում նորից սկսեցին խոսել մոբիլիզացիոն տարիքը […]

̰
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ

13:07 25.04.2024

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:54 25.04.2024

Երևանում ապրիլի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

̰
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները

12:48 25.04.2024

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 22-ին Հրազդան քաղաքի՝ 36-ամյա և Լեռնանիստ բնակավայրի՝ 18-ամյա բնակիչ երկու երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են զովաբերցի 19-ամյա և 21-ամյա երկու եղբայրների հետ, ծեծի ենթարկել նրանց, ապա հափշտակել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-21061»-ը: Դեպքի առթիվ ապրիլի 23-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […]

̰
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

12:42 25.04.2024

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության […]

̰
Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

12:36 25.04.2024

Կառավարության այսօրվա որոշմամբ գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար։ 58 մլն 34 հազար դրամ գումար է նախատեսվել Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման արդեն ավարտված աշխատանքների ֆինանսավորման համար՝ Ազատանից դեպի Շիրակ օդանավակայանի խաչմերուկ տանող 5,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մասով։ 1,8 մլն դրամ […]

̰
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

12:29 25.04.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն զենք չի մատակարարի Ուկրաինային, թեև նման խնդրանքներ եղել են։ «Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում, թեև նրանք մեզ խնդրում են, բայց մենք չենք կարող, մենք դա ասում ենք բացահայտ և հրապարակայնորեն, և մենք չենք տրամադրի հումանիտար օգնություն», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքը հրապարակվել է հինգշաբթի օրը […]

̰
Խարդախությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:21 25.04.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 24-ին Վենեցիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 42-ամյա Գևորգ Ի.-ն, որը 2016 թ. մարտի 16-ից հետախուզվում էր խարդախությունների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում

12:13 25.04.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով ստեղծված փրկարարների որակավորման աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․Գաբրիելյանի գլխավորությամբ, ապրիլի 15-ից 18-ը ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում՝ Արտաշատի, Արարատի, Վեդու, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում, փրկարարական ծառայողներից ընդունել է որակավորման և վերաորակավորման ստուգարքներ։ Որակավորման նպատակն է ստուգել փրկարարների […]

̰
Հռոմի պապը կրկին կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով

12:06 25.04.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկնել է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման իր կոչը։ «Խնդրում եմ, երկրներ, որտեղ պատերազմ է, դադարեցրեք կռիվը: Ձգտեք բանակցությունների խաղաղության հասնելու համար: Բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, որն ավարտ չունի», – ասել է պոնտիֆիկոսը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հարցին՝ ի վիճակի՞ […]

̰
Սլովակիայի վարչապետը կարծում է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը կերկարացնի Ուկրաինայում հակամարտությունը

23:59 24.04.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին մի քանի միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելը կհանգեցնի սպանվածների թվի ավելացման, կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և չի փոխի Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Այս կարծիքը նա հայտնել է JOJ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Միացյալ Նահանգները որոշել է տալ Կիեւին 60 միլիարդ դոլար։ Ի՞նչ է նշանակում այս 60 միլիարդ […]

̰
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

23:48 24.04.2024

Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան […]

̰
Սպիտակ տունն ակնկալում է, որ Ուկրաինայի համար Կոնգրեսի կողմից հաստատված 61 միլիարդ դոլարը կբավարարի ամբողջ տարվա համար

23:37 24.04.2024

Սպիտակ տունն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային հատկացված միջոցները 61 մլրդ դոլարի չափով կբավականացնեն ամբողջ 2024 թվականի համար։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մենք ակնկալում ենք, որ այն ռեսուրսները, որոնք մենք այժմ ունենք, թույլ կտան մեզ շարունակել Ուկրաինային տրամադրել այն ամենն, ինչ […]

̰
Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

23:25 24.04.2024

ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից, ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության աղբյուրը։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով Թիմուր Իվանովն ազատվել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ ՌԴ գործող ՔՕ-ի, կաշառքի «առանձնապես […]

̰
Ֆրանսիայում դեռահաս է ձերբակալվել՝ Օլիմպիական խաղերին ահաբեկչություն նախապատրաստելու համար․ BFMTV

23:14 24.04.2024

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 16-ամյա դեռահասի, ով կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտնում է BFMTV-ն։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել Վերին Սավուա դեպարտամենտում 16-ամյա դեռահասի ձերբակալությունից հետո, ով «ցանկանում էր նահատակվել ԴԱԻՇ-ի անունից», հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։ Այս մասին դեռահասը հայտնել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության աշխատակիցներին ձերբակալության […]

̰
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

23:00 24.04.2024

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա […]

̰
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […]

̰
BACK_TO_TOP