22:25 24.04.2024
Վրաստանի խորհրդարանի կողմից քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ընդունվի, բացասական հետևանքներ կունենա երկրի եվրաինտեգրման գործընթացի վրա։ Նման նախազգուշացում է արել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Սաքարտվելոյի եվրաինտեգրման ընթացքի վրա»,- ասել է նա։ Լիտվան Վրաստանի համար այս անվանումը […]
22:13 24.04.2024
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆi հրապարակված տեսաուղերձն […]
16:57 24.04.2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ […]
16:54 24.04.2024
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կփոխի եվրոպական պատմության ընթացքը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև կփոխի Եվրամիության պատմության ընթացքը։ Մեր միությունն այլեւս երբեք նույնը չի կարող լինել»,-ասել է նա։
16:43 24.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղկեպսակ են զետեղել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
16:27 24.04.2024
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և […]
16:20 24.04.2024
ՆԱՏՕ-ի երկրներն աջակցում են Ուկրաինային, կարևոր է, որ դաշինքը պատերազմի մեջ չլինի Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ մամուլի ասուլիսում։ «Գերմանիան և Մեծ Բրիտանիան միասին Ուկրաինայի կողքին են աջակցություն ցուցաբերելիս, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չենք […]
16:01 24.04.2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար […]
15:50 24.04.2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև […]
15:41 24.04.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, զինվորականները, մտավորականներն ու հյուրերը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։ «Մարդկության դեմ ուղղված այսօրինակ […]
15:36 24.04.2024
Ֆրանսիան առաջարկել է Եվրամիությանը նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթին։ Ըստ լրատվամիջոցի՝ Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց Ֆրանսիայի իշխանությունները կասկածում են ԵՄ երկրների դեմ «ապատեղեկատվական գործողություններ» կազմակերպելու և ընտրություններին միջամտելու մեջ։ Նման անձանց թվում Ֆրանսիան […]
15:20 24.04.2024
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ […]
15:10 24.04.2024
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։ «Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար»,-նշված […]
15:02 24.04.2024
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
14:55 24.04.2024
2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջև, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Ըստ հաղորդման՝ 54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն […]
14:48 24.04.2024
Ապրիլի 24-ին, ժամը 08։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապատ գյուղին հարակից սարի գագաթին այրվում են խոտածածկույթ և թփուտներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է […]
14:40 24.04.2024
Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք […]
14:26 24.04.2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։ Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, […]
14:17 24.04.2024
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայում Ռուսաստանի սահմանների մոտ կրում են սադրիչ բնույթ, դրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելն է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում, նրանց խնդիրն է ուժի ցուցադրման միջոցով ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է դիվանագետը։ Նա […]
14:11 24.04.2024
ԱՄՆ-ի և Թայվանի միջև ռազմական կապերի ամրապնդումը մեծացնում է հակամարտության վտանգը։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «ԱՄՆ-ի և Թայվանի միջև ռազմական կապերի ամրապնդումը չի փոխի այն փաստը, որ Թայվանի անկախության գաղափարը դատապարտված է ձախողման։ Ի վերջո, դա նշանակոում է կրակել սեփական ոտքերին», – ասել է Վան […]
14:04 24.04.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամենօրյա կապի մեջ են։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով, թե արդյոք նախագահն ու նախարարը քննարկել են իրավիճակը ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալ Թիմուր Իվանովի ձերբակալության հետ կապված։ «Գերագույն գլխավոր հրամանատարը հատուկ ռազմական գործողության ընթացքում մշտական շփումներ ունի պաշտպանության նախարարի հետ», – […]
13:57 24.04.2024
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձ կհանդիպի ամենավճռական պատասխանին, թշնամին կզղջա դրա համար, ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Կիպրոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Սալարիանը։ Հարցը վերաբերում էր Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածի հնարավորության և դրանց պաշտպանության աստիճանի վերաբերյալ մտահոգություններին։ «Ինչպես մեր արտգործնախարարն ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում, Իսրայելի ռեժիմի կողմից ուժի ցանկացած կիրառման […]
13:50 24.04.2024
Ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
13:42 24.04.2024
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը X-ի միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով․ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը։ Պատմության այս մութ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու և խաղաղության ու հանդուրժողականության խթանման անհրաժեշտության մասին»:
13:33 24.04.2024
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք […]
13:24 24.04.2024
Երևանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
13:14 24.04.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նվազեցրել է Գազայի հատվածում պատանդներին իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ փոխանակելու բանակցություններում իր պահանջները։ Արմատականները պատրաստ են մեկ զինվորական պատանդ փոխանակել 50 արաբ բանտարկյալների հետ։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյան։ «Մեզ վստահեցրել են, որ եթե շարժումը ճկունություն ցուցաբերի փոխանակման պարամետրերը որոշելու հարցում, ապա իսրայելական կողմը նույնպես զիջումների […]
13:08 24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ: Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, […]
12:57 24.04.2024
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի խոսքով՝ եթե Թուրքիան պատժված լիներ ավելի քան մեկ դար առաջ իրականացրած Ցեղասպանության համար, միանշանակ չէր համարձակվի ահաբեկչական արարքներն ու գործողությունները Սիրիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում: «Սիրիան 12 տարի է, ինչ դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, […]
12:50 24.04.2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա շեշտել է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ինքնության համակարգված ոչնչացում է կազմակերպվել։ «Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա կամ չենք ների»,-գրել է նա։