23:44 25.04.2024
Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […]
23:38 25.04.2024
Պակիստանի պաշտպանության նախարարության ղեկավար Խավաջա Ասիֆը կարծում է, որ Պակիստանն ու Իրանը կկարողանան ավարտին հասցնել «Միր» գազատարը, չնայած Վաշինգտոնի զգուշացումներին Թեհրանի հետ Իսլամաբադի տնտեսական համագործակցության հետեւանքների մասին։ Պաշտպանության վարչության պետն այս կարծիքը հայտնել է Geo TV-ի հետ զրույցում։ Ասիֆի խոսքով, տարածաշրջանի մտահոգ երկրները պետք է միասնական մոտեցում մշակեն «իրենց շահերը պաշտպանելու համար»՝ հաշվի առնելով արևմտյան […]
23:27 25.04.2024
ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […]
23:19 25.04.2024
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
23:05 25.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […]
22:54 25.04.2024
2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, […]
22:44 25.04.2024
Ապրիլի 25-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
22:40 25.04.2024
Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […]
22:25 25.04.2024
Ստամբուլի մի շարք թաղամասերում օդի աղտոտվածության մակարդակը հասել է այնպիսի մակարդակի, որը սպառնում է մարդկանց առողջությանը` քաղաք հասած «աֆրիկյան փոշու» ֆոնին։ Ըստ ստացված տվյալների, իրավիճակը վտանգավոր է։ Քաղաքում օդի որակի հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել այս շաբաթ Թուրքիային պատուհասած «աֆրիկյան փոշու», քամու բացակայության և մշտական խցանումների պատճառով։ Քաղաքում ջերմաստիճանը պլյուս 20 աստիճանից բարձր է, […]
22:15 25.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Տիգրան Մեծի պող. 40, 40Բ շենքեր, 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ […]
21:57 25.04.2024
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտային մակարդակով տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարնի պրեֆեի տեղակալ Էմանուել Դյուպյուիի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Ժան-Դանիել Ամսլերի, «Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանի, ռեգիոնալ, […]
21:47 25.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես […]
21:38 25.04.2024
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
21:20 25.04.2024
Միացյալ Նահանգները ձգտում է «խեղդել» Ռուսաստանը հակամարտությունում և միևնույն ժամանակ թուլացնել Եվրոպան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում (ՀԺՀ)։ Նրա խոսքով՝ ժողովրդի մոտ միշտ հարց է առաջանում, թե ինչի է փորձում հասնել ԱՄՆ-ը։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ. նրանք պարզապես ցանկանում են խեղդել Ռուսաստանը պատերազմի մեջ, պոկել նրան […]
21:09 25.04.2024
Եգիպտոսի իշխանությունները իսրայելական կողմին են փոխանցել ՀԱՄԱՍ շարժման առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում մեկ տարով, որպեսզի պաղեստինյան արմատականները հրաժարվեն իսրայելական բանակի ստորաբաժանումների վրա հարձակումներից։ Այս մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։ «Եգիպտոսը իսրայելական պատվիրակությանը փոխանցել է ՀԱՄԱՍ-ի առաջարկը Գազայում մեկ տարի ժամկետով ամբողջական հրադադարի մասին՝ իսրայելական ուժերի վրա արմատական խմբավորումների հարձակումները դադարեցնելու […]
16:00 25.04.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
15:54 25.04.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական […]
15:51 25.04.2024
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, […]
15:48 25.04.2024
Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու […]
15:44 25.04.2024
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: «Շնորհավորել եմ Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկել ենք Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների […]
15:42 25.04.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: […]
15:39 25.04.2024
Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ […]
15:36 25.04.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհարժեշտությամբ: Այսպիսով՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և […]
15:34 25.04.2024
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ:
15:31 25.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների համար հաստատված միջոցներից 1,697,566.2 հազար դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումների կատարումն ապահովելու համար: Գումարը կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային […]
15:28 25.04.2024
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն […]
15:17 25.04.2024
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի […]
15:12 25.04.2024
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է հրապարակային քննադատություն անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հասցեին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ափսոսում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ։ Դա անհիմն քննադատություն է, կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է բոլոր պարտավորությունների պահպանումը Հանրապետության նկատմամբ՝ ՀԱՊԿ կանոնադրական […]
15:05 25.04.2024
Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից։ Հուշ-երեկոյին մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և վրաց պատմաբան, պրոֆեսոր Նիկոլոզ […]