TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում

12:42 24.04.2024

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mitsubishi»-ն, «ԵրԱԶ»-ը և «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:35 24.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք հարգանքի և ոգեկոչման տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

̰
ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:28 24.04.2024

ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

̰
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

12:20 24.04.2024

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերից հիշատակը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը։ «Կցանկանայի հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն»,-գրել է նա։

̰
Ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

12:14 24.04.2024

Ապրիլի 24-ին ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ce 24 avril, nous commémorons le génocide arménien de 1915. pic.twitter.com/ROAX1vVqHr — Olivier Decottignies (@O_Decottignies) April 24, 2024  

̰
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

12:07 24.04.2024

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացյի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ […]

̰
Երևանում տեղի է ունեցել ջահերով երթը

23:59 23.04.2024

Երևանի Հանրապետության հրապարակից է մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Այն ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, երթի մասնակիցները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ են խոնարհել։ Այս տարի ջահերով երթն անցկացվել է «Զարկ, երբ հալածում են քեզ» խորագրով:  

̰
ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

23:52 23.04.2024

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

23:44 23.04.2024

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջվել վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]

̰
Մասնագետը թվարկել է ծնողների այն սխալները, որոնք կարող են փչացնել երեխաների ապագան

23:33 23.04.2024

Ծնողների համար նորմալ է նախադպրոցական տարիքի փոքր երեխաների նկատմամբ չափազանց մեծ հոգատարություն դրսևորելը: Այնուամենայնիվ, եթե մեծահասակները նման կերպ են վարվում ավելի մեծ երեխաների նկատմամբ, դա վնասում է նրանց և փչացնում նրանց ապագան, զգուշացրել է կլինիկական և դատաբժշկական հոգեբան Օլեգ Դոլգիցկին։ Lenta.ru-ի հետ զրույյցում նա խոսել է այս թեմայի մասին։ Երեքից յոթ տարեկան երեխաները հնարավորինս ակտիվ […]

̰
Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

23:20 23.04.2024

Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […]

̰
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

23:09 23.04.2024

Ռուսաստանի Քննչական կոմիտեն երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության մասին՝ կաշառք ստանալու կասկածանքով։ Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս): Առանձնապես մեծ չափը սկսվում է 1 միլիոն ռուբլուց: ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, որով նրան մեղադրանք է առաջադրվել, պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա […]

̰
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

22:59 23.04.2024

Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն: «Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու […]

̰
Հրդեհ Սիլիկյան թաղամասում

22:48 23.04.2024

Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում այրվում են անվադողեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին, մարվել՝ 16։46-ին։ Այրվել է 300 հնամաշ անվադող:

̰
Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

22:37 23.04.2024

Իսրայելի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ «Գազայում սովի վտանգը շատ բարձր է, հատկապես հյուսիսում: Մենք շատ պարզ ենք ասել, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու ջանքերին նպաստելու […]

̰
Բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Նարեկ Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում

22:26 23.04.2024

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։ Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա […]

̰
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

22:18 23.04.2024

Ուկրաինայում մարտերը Կիևի օգտին չեն՝ ո՛չ Դոնբասում, ո՛չ էլ երկրի այլ հատվածներում։ Այս մասին խոսել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Դա չի զարգանում ուկրաինացիների օգտին Դոնբասում, իհարկե, երկրի մնացած հատվածներում ևս», – ասել է նա մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։

̰
Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 23.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 8, 73, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 5, 7, 8, 9 շենքեր, Բակունցի փ. 2, 4, 8, 10, 12 շենքեր, […]

̰
SHANTNEWS

22:00 23.04.2024

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզի շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել

21:38 23.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ մի շարք շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես՝ որոշվել է խիստ միջոցներ ձեռնարկել Բերդաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է օբյեկտում առկա կոնստրուկտիվ […]

̰
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

21:31 23.04.2024

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

̰
Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ

21:25 23.04.2024

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում, սահմանվել են երթևեկության կազմակերպման կղզյակներ։

̰
Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

21:18 23.04.2024

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։

̰
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները

21:12 23.04.2024

Ապրիլի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը։

̰
Քննարկվել է Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցումը

16:00 23.04.2024

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW)պորտֆելի կառավարիչ Բարբարա Պալմին, բանկի ավագ խորհրդական Մայքլ Պուչերին և Հայաստանում բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Քննարկման առանցքային թեման Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցումը և դրա բնապահպանական հետևանքներն էին։ Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված […]

̰
Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև

15:55 23.04.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ղազախստանը մեզ դիմել է իրենց մոտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք սրան և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա […]

̰
Բուդապեշտում տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

15:50 23.04.2024

Ապրիլի 22-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունգարիայում ՀՀ դեսպանության, Պետեր Պազմանի անվան համալսարանի և Հունգարիայի հայկական ինքնավարության կողմից։ Հուշ-երեկոյին մասնակցում էին Հունգարիայի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ, Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հունգարիայի գիտական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ […]

̰
Ապրիլի 27-ին կիրականացվի գարնանային ծառատունկ․ ինչպես մասնակցել

15:44 23.04.2024

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։ Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել՝ Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Ռուբեն Վելիցյան, […]

̰
Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

15:37 23.04.2024

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […]

̰
Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […]

̰
BACK_TO_TOP