15:19 23.04.2024
Բաքուն չի պատրաստվում միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա լինել, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կարող ենք ունենալ միացումից։ Եթե տեսնենք նման հնարավորություն, որոշում կկայացնենք, եթե ոչ, ուրեմն […]
15:08 23.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 […]
14:55 23.04.2024
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ուղղված արտթերապիայի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, փախստականների հոգեբանական աջակցությանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Արաքսիա Սվաջյանը ողջունել […]
14:45 23.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, […]
14:35 23.04.2024
2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։ […]
14:24 23.04.2024
Մոտ 10 տարում կառուցված բազիլիկ, փոքր զանգակատնով, Երվանդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, սյուները սրբալույս մյուռոնով օծել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Նա նորաօծ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել: Սուրբ Աստվածածինը կունենա այցելու հոգևորական, որը պարբերաբար արարողություններ կիրականացնի:
14:07 23.04.2024
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 22-ին բաժին է ներկայացել 31-ամյա Ալիկ Հ.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:59 23.04.2024
Դուբայի միջազգային օդանավակայանը ապրիլի 22-ից ամբողջությամբ վերականգնել է բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր ԱՄԷ-ի համար ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Dubai Airports-ը, որը կառավարում է էմիրության օդանավակայանները։ «ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ամենահորդառատ տեղումներից հետո Dubai Airports-ը զգալի առաջընթաց է գրանցել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման և նորմալացման գործում», – ասվում է ընկերության […]
13:44 23.04.2024
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլի 22-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 39-ամյա Վլադիկ Մ.-ն: Նա ապրիլի 17-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) 2 մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման […]
13:33 23.04.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:
13:26 23.04.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի […]
13:16 23.04.2024
Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համայնքի ղեկավար կազմը և սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և դրան որևէ մասնակցություն չունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Նշվում […]
13:10 23.04.2024
Գազայի հատվածի ճգնաժամի լուծումը կրիտիկական խնդիր է իսլամական աշխարհի համար և պահանջում է մոբիլիզացիա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Իրաքից, ուր նա այցելել էր ապրիլի 22-ին։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Գազայի հարցը այժմ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է, որտեղ իսլամական աշխարհը պետք է միավորվի, լուծում […]
13:03 23.04.2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […]
12:59 23.04.2024
Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։
12:52 23.04.2024
2023 թվականին Եվրոպայում դիտվել է ամենատաք կամ երկրորդ ամենատաք տարին՝ համաձայն տարբեր կլիմայական տվյալների աղբյուրների, մինչդեռ ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը: Կլիմայի փոփոխության Կոպեռնիկուս ծառայության 2023 թվականի Եվրոպայի կլիմայի վիճակի զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հետ համատեղ, մտահոգիչ է: Ռեկորդային ջերմաստիճանների հետ մեկտեղ դիտվեց միջինից ավելի բարձր […]
12:43 23.04.2024
Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով:
12:39 23.04.2024
Երևանում ապրիլի 23-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի, 27-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
12:36 23.04.2024
Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ից մինչև 10:57-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտակայքում, հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 2 խմ):
12:31 23.04.2024
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Արդյունքում, վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» […]
12:28 23.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան […]
12:22 23.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, […]
12:18 23.04.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները։ Դրանք հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում: Հիշեցնենք, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության […]
12:11 23.04.2024
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ «Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության […]
12:07 23.04.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության կողմից 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների […]
23:59 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Independent՝ Կիմ Սենգուպտա – Թույլ տվեք հարցնել, պարոն վարչապետ, Հայաստանին միջազգային աջակցության մասին: Եվ ի՞նչ լծակ կարող են որոշ երկրներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ: «British Petroleum»-ն Ադրբեջանից 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել վերջին չորս տարիներին: Դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն […]
23:57 22.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:54 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Guardian – Լյուիս Բաստոն – Վերջերս գիրք եմ գրել հենց սահմանների մասին: Ինձ հետաքրքրում են տեղահանված անձանց խնդիրները, ովքեր նախկինում բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, այժմ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Կարճաժամկետ քաղաքականությունը որքան հասկանում եմ, հետևյալն է՝ օգնել կացարանի հարցում, կրթության հարցում, աշխատանքի […]