TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իսպանիան կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայի տանող քայլերից

16:36 19.04.2024

Իսպանիայի կառավարությունը կոչ է անում խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրմանը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Պահի ծանրությունը պահանջում է պատասխանատվություն և զսպվածություն բոլոր կողմերից։ Մենք պետք է խուսափենք ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման», – գրել է նա X-ում։ Սանչեսը նաև դեմ […]

̰
Հրդեհ Ալաշկերտ գյուղում

16:29 19.04.2024

Ապրիլի 19-ին, ժամը 12։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 14:29-ին: […]

̰
Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

16:23 19.04.2024

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […]

̰
Մեզ հիմա պետք է ուժեղ կառավարություն․ Հնդկաստանի վարչապետ

16:19 19.04.2024

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարծում է, որ միայն խորհրդարանում մեծամասնություն ունեցող իր կուսակցության կառավարությունը կարող է ապահովել երկրի անվտանգությունը աշխարհում տիրող «պատերազմի մթնոլորտում»։ Այդ մասին նա հայտարարել է հանրապետության խորհրդարանական ընտրությունների առաջին օրը Մադհյա Պրադեշ նահանգում ընտրողների առջեւ ելույթ ունենալիս։ «Նման ժամանակներում պետք է լինի ուժեղ կառավարություն, և միայն BJP-ի (Հնդկական ժողովրդական կուսակցություն) կառավարությունը լիարժեք […]

̰
Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկայացրել ոստիկաններին

16:08 19.04.2024

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 18-ի ժամը 17.20-ի սահմաններում Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկի մոտ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Երևանի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

̰
Եթե ​​Ուկրաինային հատկացվող օգնությունը հետաձգվի, կարող է շատ ուշ լինել․ Բլինքեն

16:03 19.04.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ եթե Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ-ի անհրաժեշտ օգնությունը հետաձգվի, կարող է գալ մի պահ, երբ արդեն ուշ լինի։ «Եթե այն շարունակի հետաձգվել, ապա, այո, իրական ռիսկ կա, որ մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ արդեն ուշ կլինի», – ասել է Բլինքենը իտալական Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: […]

̰
ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

15:55 19.04.2024

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Համամասնորեն Հայաստանը ստանում է ամենաշատ օգուտը; Դա հաշվարկվում է։ Տնտեսության 35%-ն իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին։ Եթե ​​վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ քսան միլիարդ դոլար, դրա երեսունյոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ ԱՄՆ», […]

̰
G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

15:49 19.04.2024

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների […]

̰
Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

15:43 19.04.2024

Երեկ՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցեց նաև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Իր ելույթում Էդիտա Գզոյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջևանում, Լեռնային […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

15:37 19.04.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 15։20-ի դրությամբ‚ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

̰
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

15:30 19.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Կողմերն […]

̰
Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

15:24 19.04.2024

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ 2024-2025 թթ. համար: Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել https://www.itecgoi.in/index հղումով: Առցանց գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը և դասընթացի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ այն ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ նախագահի խոսնակ

15:17 19.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի […]

̰
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը

15:13 19.04.2024

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ ողջունելով Լիտվայի Հանրապետության պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, որին մասնակցել են […]

̰
Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը

15:06 19.04.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, Վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը, արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վերահսկող հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Լևոն Լևոնյանը հանդիպել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավերով։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կուսակցությունների […]

̰
SHANTNEWS

15:00 19.04.2024

̰
Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

14:58 19.04.2024

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների՝ Ղարաբաղում իրավիճակի «ազնիվ քննարկման համար»։ «Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք արժեւորում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր […]

̰
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

14:48 19.04.2024

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում […]

̰
Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

14:36 19.04.2024

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան և Մաշտոց փողոցներում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և […]

̰
ՄԻՊ թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել

14:31 19.04.2024

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Ուսումնասիրվում է […]

̰
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

14:23 19.04.2024

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ, կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է նա Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։

̰
Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

14:12 19.04.2024

Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, ապրիլի 19-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ից, 48 ժամով սահմանափակում է մուտքային թռիչքների թիվը: Այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր ընկերությունը։ «Մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ վերջին աննախադեպ եղանակային պայմանների հետևանքով առաջացած ուշացումներից տուժած հյուրերին աջակցելու համար: Այնուամենայնիվ, շարունակական խափանումներից  վերականգնման գործընթացը արագացնելու պատճառով մենք ժամանակավորապես սահմանափակում […]

̰
ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգի մասին

14:05 19.04.2024

Հայ-ռուսական համալսարանում (Սլավոնական համալսարան) ահաբեկչության վերաբերյալ ահազանգ է ստացվել, որը ստուգվել է օպերատիվ խմբի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ ՆԳՆ-ից հավելեցին, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ահազանգ է եղել համալսարանի շենքում պայթուցիկ սարքի առկայության […]

̰
ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

13:57 19.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրելու հարցը, որը կլինի ամենամեծ օգնության փաթեթը այն պահից, երբ հրեական պետությունը սկսեց իր գործողությունները Գազայի հատվածում և առաջինը Իրանի հետ էսկալացիայի սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նոր գործարքները, բացի […]

̰
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է

13:49 19.04.2024

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս եկել հենացատի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին: Հայաստանի […]

̰
Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

13:43 19.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում […]

̰
613 օր․ բժիշկները հայտնել են մարդու մասին, ում օրգանիզմում կորոնավիրուսային վարակն ամենաերկարն է մնացել

13:37 19.04.2024

Բժիշկները հայտարարել են մինչ օրս ամենաերկար կորոնավիրուսային վարակի մասին, որն առկա է եղել 613 օր թուլացած իմունիտետով 72-ամյա հիվանդի մարմնում՝ մինչև նրա մահը արյան քաղցկեղից։ Այդ ընթացքում վիրուսը կուտակել է ավելի քան 50 մուտացիա։ Հայտնել է Կլինիկական մանրէաբանության եվրոպական միության մամուլի ծառայությունը և վարակիչ հիվանդությունները։ «Կորոնավիրուսային վարակը հանգեցրել է SARS-CoV-2-ի նոր տարբերակների ի հայտ գալուն, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:25 19.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

13:19 19.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:15 19.04.2024

Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի մոտ զենք են նկատել: Ահազանգով մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի պարեկները ապօրինի զենք պահելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Կենտրոնական բաժին: 31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ESEKOL MAJOR» գրառմամբ գազային ատրճանակ և պահեստատուփ՝ լիցքավորված 6 պարկուճով: […]

̰
BACK_TO_TOP