TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ

15:09 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք […]

̰
«Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով է այս տարի նշվում Երկիր օրը

15:05 22.04.2024

Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա, մասնավորապես՝ վճռական գործողություններ ձեռնարկել և դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության։ Մինչև 2040 թվականը պետք է 60%-ով կրճատել պլաստիկի արտադրությունը, որի վերջնական նպատակն է ստեղծել ապագա առանց պլաստիկի և դադարեցնել մոլորակի այս մասշտաբային աղտոտումը: Պլաստիկ թափոնների միլիարդավոր տարրերն աղտոտում են օվկիանոսները, […]

̰
SHANTNEWS

15:00 22.04.2024

̰
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ուկրաինայում ձգձգվող հակամարտությանը

14:53 22.04.2024

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պատրաստվի Ուկրաինայում ձգձգվող հակամարտությանը և մեխանիզմներ մշակի Կիևին երկարաժամկետ աջակցության համար։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Պատերազմներն իրենց բնույթով շատ անկանխատեսելի են, ու մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարներին: Այսպիսով, կարևոր է, որ մենք այժմ քննարկում ենք ոչ միայն կարճաժամկետ աջակցությունը, […]

̰
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

14:45 22.04.2024

Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Ահարոն Հալիվան, համաձայնության գալով շտաբի պետի հետ, հրաժարական է տվել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար իր պատասխանատվության պատճառով՝ որպես հետախուզության վարչության պետ», – ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, Իսրայելի պաշտպանության նախարար […]

̰
Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողությունները համաշխարհային պատերազմի վտանգ են ստեղծում

14:38 22.04.2024

Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, ըստ էության, մրցում են միմյանց հետ՝ տեսնելու, թե ով կարող է ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, և դա հանգեցնում է Ռուսաստանի հետ հակամարտության սրման և ստեղծում է նոր համաշխարհային պատերազմի վտանգ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Լյուքսեմբուրգ ժամանելուն պես՝ ԵՄ երկրների […]

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն

14:31 22.04.2024

Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]

̰
Այրվել է ավտոմեքենա

14:24 22.04.2024

Ապրիլի 22-ին, ժամը 09:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:40-ին, մարվել՝ 10:53-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա:

̰
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:17 22.04.2024

Երկուշաբթի 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելյան ափերի մոտ, հայտնել է կղզու Կենտրոնական եղանակային բյուրոն (CWB): CWB-ի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17:08-ին, դրա էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն շրջանից 26,8 կմ հարավ-արևմուտք, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Պուտինն ու Ալիևը Կրեմլում կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

14:10 22.04.2024

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է. «Ադրբեջանը մեր լավ առևտրատնտեսական գործընկերն է, կան մեծ ռեսուրսներ փոխգործակցության ողջ ներուժն […]

̰
Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

14:03 22.04.2024

Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու կամրջին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը: «ԲՄՎ»-ն վարած 15-ամյա պատանին և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 14-ամյա Հայկ Հովհաննիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը

13:56 22.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:

̰
Պեսկովն Ադրբեջանն անվանել է Ռուսաստանի բարեկամ և գործընկեր

13:49 22.04.2024

Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարեւանն ու գործընկերը, և երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ադրբեջանը մեծ հարևան է, բարեկամ, գործընկեր և դաշնակից, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչում է կայանում Ռուսաստանի մեծ […]

̰
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

13:42 22.04.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել հարցերը․ Պեսկով

13:35 22.04.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու հարցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում ռուս սահմանապահների ներկայության հետ կապված իրավիճակի փոփոխության մասին։ «Կրկին ազդակներ չեղան այս առումով, մենք ակնկալում ենք, […]

̰
Ամփոփվել է «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով շուրջ 6 ամիս տևողությամբ դասընթացը

13:30 22.04.2024

Գլխավոր դատախազությունը, 2023 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի մեկնարկի մասին: Դեսպանության կողմից մրցութային կարգով ընտրված SPRING PR ընկերության կողմից (այսուհետ՝ Ընկերություն) իրականացված՝ շուրջ 6 ամիս տևողությամբ «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. 626 դպրոցի ավելի քան 3100 աշակերտ մասնակցել է համայնքային փուլին

13:23 22.04.2024

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցականների շրջանում ապրիլի 15-ից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլի մրցումները: Մարզային փուլին մասնակցում են միջոցառման համայնքային փուլում հաղթող և մրցանակակիր ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։ Համայնքային փուլին ՀՀ 626 դպրոցի ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել: Սովորողների […]

̰
Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

13:16 22.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ […]

̰
Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում

13:13 22.04.2024

Ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

̰
Որպես անհետ կորած որոնվող Ջաթին Շարման հայտնաբերվել է

13:09 22.04.2024

Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն:

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:59 22.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:52 22.04.2024

Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Մարզերում ապրիլի 22-23-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]

̰
Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին

12:46 22.04.2024

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի

12:39 22.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման […]

̰
ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն ինքնուրույն կապահովի Ղարաբաղում անվտանգությունը

12:37 22.04.2024

Բաքուն ունի իր սեփական ուժերը Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում։ Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է […]

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

12:30 22.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ովքե՞ր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր

12:24 22.04.2024

2023 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ մասնակից հանդիսացող ՀՀ քաղաքացիները։ […]

̰
Հայտնաբերվել է փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու դիակը

12:18 22.04.2024

Ապրիլի 20-ի ժամը 9.30-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան-Նուբարաշեն ճանապարհին՝ Ջրվեժի ձորի մոտ, նկատել է տղամարդու դիակ: Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը Ջրվեժ գյուղից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից դաշտում՝ ծառի տակ, հայտնաբերել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Մակաչյանի դիակը՝ կենդանիների կողմից հոշոտված վիճակում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

12:12 22.04.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ «Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ

12:07 22.04.2024

Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Համագործակցության բավականին լայն օրակարգով արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի […]

̰
BACK_TO_TOP