15:18 18.04.2024
ՀՀ դեսպանությունը Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում է, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։ «Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
15:12 18.04.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […]
15:06 18.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական […]
14:55 18.04.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը, ազատվելով գավազանակրի պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում։ Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանը, ազատվելով Արարողակարգային բաժնի գործավար-քարտուղարի պարտականություններից, նշանակվել է գավազանակիր։ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն […]
14:42 18.04.2024
ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2024 թվականին ուսուցիչներին լրավճարներ տրամադրելու նպատակով հատկացվել են միջոցներ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ ուսուցիչներին հնարավորություն է […]
14:34 18.04.2024
Ս. թ. ապրիլի 7-14-ը Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ տեղի է ունեցել Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություն Ֆրանսիա` ծանոթանալու ջրային ոլորտի ինստիտուցիոնալ համագործակցության, ոռոգման ջրի կառավարման, կիրառվող գյուղատնտեսական մոդելների, հողերի կառավարման և ֆերմերների աջակցության ֆրանսիական փորձին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և ՏԿԵՆ ջրային կոմիտեի ներկայացուցիչներ։ Շրջակա միջավայրի նախարարությունից […]
14:21 18.04.2024
այաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Հարություն Գալուստի Միքայելյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի մարտի 22-ին, Երևան քաղաքում: 2010թ. ավարտել է […]
14:15 18.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 17-18-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խուլիգանության՝ 6, հոգեկան ներգործության […]
13:55 18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ […]
13:43 18.04.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և դեէսկալացիայի հնարավորությունները։ «Հեռախոսազրույց ունեցանք ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների վերաբերյալ: Մենք երկուսս էլ կիսում ենք դեէսկալացիայի ուղղությամբ միասին աշխատելու և լավագույն ելքը […]
13:34 18.04.2024
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունները, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի […]
13:23 18.04.2024
Ապրիլի 18-ին, ժամը 08։48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և […]
13:16 18.04.2024
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում քրեակատարողական ծառայողները նկատել են կպչուն ժապավենով կասկածելի փաթեթ։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փաթեթը տվյալ վայրում գցել է կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Դ․Հ․-ն տեսակցության […]
13:04 18.04.2024
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
12:59 18.04.2024
Ապրիլի 11-ին, ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […]
12:53 18.04.2024
TikTok սոցիալական ցանցը Ուկրաինայի խնդրանքով արգելափակել է իր տարածքում «ապատեղեկատվություն տարածող 24 ալիք»։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։ «Արդեն արգելափակվել են 24 ալիքներ, որոնք խթանում էին ռուսամետ նարատիվները», – ասվում է կենտրոնի Telegram ալիքում: Գերատեսչությունում հավելել են, որ ալիքների արգելափակման աշխատանքները կշարունակվեն։
12:48 18.04.2024
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Նշված հաղորդման առթիվ […]
12:38 18.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։ Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։ «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, […]
12:28 18.04.2024
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողներն ապրիլի 10-ին Տարոն-1 թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել, ձերբակալել և թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով բաժին են տարել Վանաձորի բնակիչ 23 և 24 տարեկան երկու երիտասարդի` վերջինիս «Օպելով» հանդերձ: 23-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար հինգ փաթեթ: 24-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անդորրագիր […]
12:16 18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար: Կողմերը քննարկել են անվտանգային եւ տնտեսական […]
12:12 18.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանն ապրիլի 17-ին աշխատանքային այց են կատարել «Ինժեներական քաղաք»: Այցի ընթացքում ծանոթացել են ինտենսիվ կերպով ընթացող շինարարական աշխատանքներին, գերհամակարգչային կենտրոնի շենքային պայմաններին, որտեղ այս պահին ընթանում են ենթակառուցվածքի մոնտաժման աշխատանքները:
12:07 18.04.2024
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։ «Մենք հիշում ենք […]
23:59 17.04.2024
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ երրորդ հարկից ընկած 1 տարեկան երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։ Բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր […]
23:52 17.04.2024
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա հանրապետության՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու փորձերի վրա։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մենք խորապես մտահոգված ենք, որ եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, այն կարող է խարանել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում […]
23:45 17.04.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Դեյվիդ Քեմերոնին և Անալենա Բերբոքին։ Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Երկու հանդիպումների ժամանակ Նեթանյահուն, իր երկրի վրա Իրանի հարձակման լույսի ներքո, «պնդել է, որ Իսրայելը կպահպանի ինքնապաշտպանության իրավունքը»։ Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել Քեմերոնին և […]
23:35 17.04.2024
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Stampa թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ «Գազայի հատվածում պատերազմը հրահրվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների բարբարոսական և ամոթալի հարձակմամբ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա: Այնուամենայնիվ, այժմ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ։ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, որոնք մեծապես ազդել են պաղեստինյան […]
23:23 17.04.2024
Մարտին Ճապոնիա այցելած օտարերկրացիների թիվը կազմել է 3,081 միլիոն, ինչը 11,6 տոկոսով ավելի է 2019 թվականի համեմատ՝ մինչև կորոնավիրուսային համաճարակը: Այս մասին են վկայում Ճապոնիայի Զբոսաշրջության ազգային կազմակերպության հրապարակված վիճակագրությունը։ Այս թիվը ներառում է հիմնականում զբոսաշրջիկներ, սակայն վիճակագրությունը հաշվի է առնում նաև այլ նպատակներով երկիր այցելությունները։ Օտարերկրյա այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է մարտի վերջին, […]
23:11 17.04.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Իսրայելի համար ավելի շահավետ կլինի նպաստել Մերձավոր Արևելքում դեէսկալացիային։ «Լավ է, որ Իսրայելը կարողացավ պաշտպանվել: Եվ Իսրայելն այժմ պետք է ամրապնդի այդ հաջողությունը: Հետևաբար, համապատասխան ռազմական պատասխանը հաստատ ողջունելի չէր լինի: Հավանաբար ավելի խելամիտ կլինի ուշադրություն դարձնել, թե ինչ է ձեռք բերվել պաշտպանական ոլորտում»,- ասել է Շոլցը Բրյուսելում […]
23:00 17.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Կոմիտեի պատասխանատուներն ու մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ […]