TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

23:47 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ […]

̰
Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

23:43 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – Adam Smith Institute` Ջեյմս Փրայս – Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման […]

̰
Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա․ Ալիև

23:41 22.04.2024

Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման և արդյունքների վրա կենտրոնանալու վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ «Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ աջակցության և արդյունքների վրա կենտրոնանալու վրա: Ակտիվորեն համագործակցում ենք տնտեսական, քաղաքական, էներգետիկ, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասել է Ալիևը։

̰
Վարչապետն անդրադարձել է հարցին, թե ինչ խնդիր է առաջացել Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում

23:33 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Telegraph և The Critic՝ Մայքլ Մոսբաքեր – Անվտանգության ձեր ներկայիս համակարգն արդյունավետ չի եղել, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիրը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ վերջին հակամարտության ժամանակ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այդ հարաբերությունը շարունակվելու, ՀԱՊԿ-ում անդամակցությունն ի՞նչ օգուտ է բերում Հայաստանին, ռուսական ռազմաբազաների […]

̰
Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, և իհարկե, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան

23:23 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Guardian՝ Պատրիկ Վինտուր – Մեկ հարց եմ շատ ցանկանում Ձեզ տալ` Դուք շրջապատված եք բավական մեծ 4 ավտորիտար երկրներով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա և Ադրբեջան: Պարտվեցիք վերջերս պատերազմում: Ինչքա՞ն եք մտահոգված, որ մեծ ռիսկի եք գնում՝ փորձելով ավելի մոտ լինել Արևմուտքի հետ: Եվ արդյոք […]

̰
Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների․ Ալեն Սիմոնյան

23:19 22.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին․ «Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն […]

̰
Ապրիլի 23-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

23:11 22.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 1, 2, 3 շենքեր, Գյուլիքևխյան նրբ. 1, 3, 4, 5, 6, 9, 11 45 շենքեր, Գայի պող. 37, 39, 41, 43, 51, 53 շենքեր, Ա․ […]

̰ ̰
Խաղաղության առաջին շահառուները Հայաստանն ու Ադրբեջանն են․ Փաշինյան

22:49 22.04.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից […]

̰
Փաշինյանն արտառոց չի համարում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցումը

22:41 22.04.2024

Վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի են սերտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այս գործընթացում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունը վաղուց է որգեդրել ԵՄ հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականությունը։ «Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հետագա մերձեցմանը, ես […]

̰
Էնթոնի Բլինքենը ապրիլի 24-26-ը կայցելի Չինաստան

22:38 22.04.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 24-26-ը կայցելի Չինաստան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Չինաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով ապրիլի 24-26-ը Չինաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»,- ասել է Վան Վենբինը։ Շաբաթ օրը Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինքենը Չինաստան կայցելի ապրիլի 24-26-ը։ Թեմաների թվում, որոնք նա մտադիր է շոշափել, Վաշինգտոնը […]

̰
Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին․ Փաշինյան

22:22 22.04.2024

Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։ Այս մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային միության սահմաններում դե յուրե իրավական հիմք», […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին

22:18 22.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին։

̰
Հրդեհ Նուբարաշենի փողոցում

22:05 22.04.2024

Ապրիլի 22-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
SHANTNEWS

22:00 22.04.2024

̰
Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ

21:55 22.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն «շուտով» Կիևին «պաշտպանական օգնության նշանակալի նոր փաթեթներ» փոխանցելու մասին, երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենն այսօր հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, որում նա ընդգծել է Միացյալ Նահանգների հավատարմությունը՝ աջակցելու Ուկրաինային, քանի որ նա պաշտպանվում է ռուսական ագրեսիայից: Նախագահ Բայդենն […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ․ Փաշինյան

21:34 22.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին։ Այլ թեմաներից զատ նա անդրադարձել է ՀԱՊԿ-ի թեմային։ «Շատ  ասում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին էսպես ասեց, ՀԱՊԿ-ի մասին էնպես ասեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով […]

̰
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա հակաօրինական քայլ չի անի և Հայաստանից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Խաչատուրյան

21:27 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ

21:25 22.04.2024

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։

̰
Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար

21:05 22.04.2024

ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: – Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է […]

̰
Բյուջետային ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

16:00 22.04.2024

Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի […]

̰
Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

15:57 22.04.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցը քննարկվել է ապրիլի 22-ի նիստում: 2022 թվականին միայն ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Մարտին մեկ արտահերթ ընտրություն է անցկացվել Վեդի համայնքում, արդյունքների բողոքարկում չի եղել: 2022 թվականի սեպտեմբերին […]

̰
Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

15:54 22.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:51 22.04.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, մաքսային ծառայողները պարզել են, որ հայտարարագրում և փաստացի բեռում կան անհամապատասխանություններ, փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային սպորտային կոշիկներ, մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների տեղափոխումը կասեցվել է, առանց հայտարարագրման աչքի լինզաների, ծխախոտի, […]

̰
Վերջին մեկ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:47 22.04.2024

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում սկսվել է ցողունակալումը։ Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։ Դիտվել է դեղձենու ծաղկման […]

̰
Որոնվող 63-ամյա տղամարդու առերևույթ սպանության մեղադրանքով կալանավորվել է Կապանի բնակիչ․ վերջինսի տան բանկից հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմինը

15:43 22.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։ Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ […]

̰
Ապրիլի 24-ին մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

15:40 22.04.2024

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին»,- ասված է մետրոպոլիտենի տարածած գրառման մեջ։

̰
Շամիրամ և Արուճ բնակավայրերումգործարկվելու են շչակներ

15:31 22.04.2024

Ապրիլի 23-ին՝ ժամը 10։30-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս բնակավայրում, ժամը 11։30-ին Շամիրամ բնակավայրում, իսկ ժամը 12։00-ին Արուճ բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Սևանա լճի մակարդակը ապրիլի 15-21-ը

15:24 22.04.2024

Սևանա լճի մակարդակը ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.30 մ (21.04.24 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Արփա-Սևան ջրատարով ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]

̰
«Մալաթիա» տոնավաճառում հրդեհը մարվել է

15:16 22.04.2024

Ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։

̰
BACK_TO_TOP