Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ նախագահի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ նախագահի խոսնակ

15:17 19.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։

Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

15:21 02.05.2024

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրա ինքնության և գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

15:04 02.05.2024

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության […] ...

Հաստատվել են Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը

14:50 02.05.2024

Հաստատվել են Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը

Գործադիրը հաստատել է Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով: Արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայողների վարձատրությունը, քրեակատարողական ծառայությունում ծառայությունն ավելի գրավիչ կդառնա, ինչպես նաև ծառայությունը բանիմաց կադրերով համալրելու հնարավորություն կընձեռվի։ ...

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

14:35 02.05.2024

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա: Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային […] ...

Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները

14:22 02.05.2024

Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական […] ...

Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար

12:57 02.05.2024

Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Ծաղկունք գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տարել 27-ամյա Մովսես Ե.-ին: Նա հետախուզվում էր գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Արմեն Մ.-ին: Նա հետախուզվում էր […] ...

BACK_TO_TOP