21:47 12.04.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անարդար է համարում իրավիճակը, երբ Ուկրաինան և Մոլդովան անցել են ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու փուլին, իսկ Վրաստանը՝ դեռ ոչ։ «Գիտեք, որ այսօր մենք ունենք անարդար իրականություն, մասնավորապես, բանակցությունները բաց են Ուկրաինայի և Մոլդովայի (ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ), բայց ոչ Վրաստանի հետ, այն դեպքում, երբ մենք լրջորեն առաջ ենք երկու երկրներից։ Անարդարացիությունը […]
21:33 12.04.2024
Ապրիլի 12-ին, ժամը 15:32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Հ. Բաբաջանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ […]
21:31 12.04.2024
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն […]
21:25 12.04.2024
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ցանկացած սպառնալիքի՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի բանակի հետ: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին: «Իսրայելի պաշտպանության բանակը շատ լավ պատրաստված է, ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական առումով, ցանկացած սպառնալիքի: Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ուշադիր հետևել, թե […]
21:10 12.04.2024
Կրասնոդարում լուսացույցի ընկնելու հետևանքով կին է տուժել, նշանակվել է ստուգում, տուժածին կտրամադրվի համակողմանի օգնություն, հաղորդում է մունիցիպալ կառավարման կենտրոնը։ «Այսօր Սորմովսկայա փողոցում լուսացույց է ընկել, տուժել է մի կին: Բժիշկները բացառել են տուժածի գլխուղեղի տրավմատիկ վնասվածքը, ուստի նա հոսպիտալացման կարիք չունի: Տուժածի ընտանիքի հետ կապ է հաստատվել, և նրան կտրամադրվի անհրաժեշտ օգնություն»,- ասվում է հաղորդագրության […]
17:00 12.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ […]
16:52 12.04.2024
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Սուրեն Գասպարյանի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Մուշեղ Պալոյանի վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Chrysler»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ […]
16:45 12.04.2024
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։ Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով: Գույքի նկատմամբ […]
16:38 12.04.2024
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշինք»-ի (IFLA), ինչպես նաև Լատվիայի, Էստոնիայի և Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը։ Նախագծով սահմանվել են էլեկտրոնային […]
16:31 12.04.2024
ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը կարող է հարվածել իսրայելական ռազմական օբյեկտներին «ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարքերով և տասնյակ հրթիռներով» ապրիլի 12-ին։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։ Նրանց խոսքով՝ հրեական պետության համար «դժվար կլինի պաշտպանվել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման վրեժից»: Միաժամանակ նրանք չեն բացառել, որ Թեհրանը կարող է դիտարկել ավելի փոքրամասշտաբ […]
16:25 12.04.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը: Ըստ այդմ՝ նախատեսվում […]
16:19 12.04.2024
Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Սահմանվել է, որ ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վաճառքի ենթակա է թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և […]
16:13 12.04.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […]
16:07 12.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի համայնքի 39–ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ ախտորոշմամբ» Ալավերդու բժշկական կենտրոն […]
16:01 12.04.2024
Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝ ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00 ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00 ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00 […]
15:55 12.04.2024
Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:
15:50 12.04.2024
Հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող […]
15:44 12.04.2024
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ապրիլի 9-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,6 գրամ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը շոկո է, գտել է օրեր առաջ և մի մասն արդեն օգտագործել […]
15:37 12.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի ղեկավար Ֆրաուկե Յունգբլուտին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը (CARA), որն այս պահի դրությամբ գտնվում է նախագծային փուլում։ Ծրագրի իրականացման նախնական […]
15:32 12.04.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված: «Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը […]
15:20 12.04.2024
Կառավարությունը սահմանել է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները: Մասնավորապես` սահմանվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների […]
15:13 12.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան […]
15:05 12.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես՝ միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար: Որոշմամբ նախատեսվում է նաև մեծացնել Հայաստանի […]
14:50 12.04.2024
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2023 թ. ապահովագրվել են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն են եղել՝ գարնանային […]
14:42 12.04.2024
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի (Մայսիսյան կամրջի մոտ) բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Թովմաս Թովմասյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ղիասյանի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, ովքեր կանայք են, մարմնական վնասվածքներով […]
14:31 12.04.2024
Փակ դռներ, ավտովթարներ, հրդեհ, երկրաշարժ, սողանք, քարաթափում… Նման պատահարների ու աղետների դեպքում օգնության է հասնում փրկարարը, առավել բարդ դեպքերում՝ ՆԳՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարը: 2023 թվականի լավագույն փրկարար է ճանաչվել Արթուր Սուքիասյանը: Նա ընդհանուր պրոֆիլի փրկարար է, իր աշխատանքային գործունեության ընթացքում սպասարկել է 2000-ից ավելի ահազանգ: Արժանացել է «Անվեհեր Փրկարար», «Լավագույն հրշեջ […]
14:23 12.04.2024
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատապարտել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով․ հաշվի առնելով Մալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավճիռն ապրիլի 12-ին հրապարակել է դատավոր Սուսաննա Գզոյանը։ Նարեկ Մալյանից կբռնագանձվի վարութային գործողությունների՝ դատալեզվաբանական և դատահոգեբանական փորձաքննությունների գումարը՝ 108,000 ՀՀ […]
14:11 12.04.2024
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է […]
14:05 12.04.2024
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14.13-ին: 5,5 մագնիտուդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ հունվարի 23-ին 7 մագնիտուդ հզոր երկրաշարժի տեղանքի մոտ: Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկություններով՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան։