TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:42 15.04.2024

Ապրիլի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Տոկաևին

14:37 15.04.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված […]

̰
Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախկին 3 օրվա փոխարեն. Փորձագիտական կենտրոնի նոր սարքը

14:32 15.04.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռք է բերել ժամանակակից նոր սարքեր, որոնցով հնարավոր է դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերել պայթուցիկ նյութերը: Նախկինում նման փորձաքննությունը տևում էր առնվազն 2-3 օր, իսկ այժմ այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։ Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը […]

̰
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին

14:27 15.04.2024

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։ Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։ Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 30 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

14:25 15.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 23, թմրամիջոցի հայտնաբերման` 21, ֆիզիկական ներգործության՝ 18, անձնական ունեցվածքի գողության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17-ական, […]

̰
ԱԳՆ խոսնակը՝ Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցությունների մասին

14:19 15.04.2024

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով՝ բրիտանական Times-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ։ «Հրապարակման մեջ բարձրացված […]

̰
Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է

14:17 15.04.2024

Ապրիլի 14-ին ՃՏՀ քննության բաժնից գրություն է ստացվել, որ ապրիլի 13-ին, ժամը 21.50-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա Շահեն Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

14:11 15.04.2024

Կարգավորումը պայմանավորված է եզդի ազգի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման, անմեղ զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակի կողմից մարդկային այդ աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Հանձնաժողովն ապրիլի 15-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ տոների եւ հիշատակի […]

̰
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը․ Փաշինյան

14:06 15.04.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ ողջունել Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում, մենք […]

̰
Ներդրվում է բուժաշխատողների լիցենզավորման համակարգ

14:02 15.04.2024

Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար բուժաշխատողներին կտրվի անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա: Համակարգը ներդրվում է՝ բուժաշխատողների գիտելիքների ու հմտությունների բարելավման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման և պացիենտների անվտանգության ապահովման նպատակով: Անհատական լիցենզիան կտրվի ավագ բուժաշխատողներին` բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա` կենտրոնացված քննության արդյունքում: Անցումային անհատական […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին․ ԶԼՄ

13:54 15.04.2024

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին APA ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։  

̰
Տեղի է ունեցել միջազգային պայմանագրերի ստորագրում

13:45 15.04.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը: Նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային […]

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց

13:39 15.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին: ​Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի […]

̰
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը․ Փաշինյան

13:33 15.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։ Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական […]

̰
Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

13:27 15.04.2024

Ապրիլի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Ողջի գետը: Վարորդի՝ 33-ամյա Յուրի Անդրեասովի դիակը հայտնաբերվել է գետում: Կատարվում է նախաքննություն:

̰
Դիլիջանում այրվել է ավտոմեքենա

13:21 15.04.2024

Ապրիլի 15-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:15 15.04.2024

Երևանի առանձին հատվածներում ապրիլի 15-ի ցերեկը, ապրիլի 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 15-ի,19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

13:08 15.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

13:04 15.04.2024

Ապրիլի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, զինամթերքի հայտնաբերման՝ 3, քարաթափման՝ 7, դժբախտ պատահարի, դարափուլի, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 1-ական, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, երկրաշարժի՝ 2-ական, օձի նկատման՝ 9, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, […]

̰
Ապրիլի 16-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

12:52 15.04.2024

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի ապրիլի 15-ի ԱԺԽՈ-023-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

̰
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

12:40 15.04.2024

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան։ «Ցանկանում եմ մեծարգո պարոն վարչապետին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան։ Վստահ եմ, որ այսօրինակ բարի քայլերը կմերձեցնեն մեր ժողովուրդներին և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասել է Տոկաևը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։

̰
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Տոկաև

12:36 15.04.2024

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մեր բարեկամական երկրներին մերձեցնելն է, […]

̰
Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր

12:33 15.04.2024

Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի […]

̰
Տեղի է ունեցել Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը

12:29 15.04.2024

2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով […]

̰
«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

12:26 15.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել […]

̰
Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել

12:20 15.04.2024

Ապրիլի 14-ի ժամը 22.22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել է: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է […]

̰
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ինչպես մուտք գործել համակարգ․ ՊԵԿ իրազեկումը

12:14 15.04.2024

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ինչպե՞ս մուտք գործել համակարգ, ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ, ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը, այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել հոլովակում:

̰
Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:08 15.04.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ի ժամը 4-ին Անթալիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 34-ամյա Քրիստիան Ն.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ԳԴՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել ՀՀ […]

̰
Սիդնեյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

13:00 13.04.2024

Ավստրալիայի ոստիկանությունը հայտնում է, որ հինգ մարդ է զոհվել Սիդնեյում գտնվող Westfield Bondi Junction առևտրի կենտրոնում դանակով հարձակման հետևանքով, հայտնում է Sydney Morning Herald-ը: «Ոստիկանության կոմիսարի օգնական Էնթոնի Քուքը հայտնել է, որ տղամարդը, ըստ երևույթին, գործել է միայնակ և սպանել հինգ մարդու՝ դանակով հարձակվելով Bondi Junction-ում», – հաղորդում է կայքը: Նշվում է, որ հարձակվողը վնասազերծվել […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

12:54 13.04.2024

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել […]

̰
BACK_TO_TOP