TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի ներկայիս իրավիճակի և խնդիրների մասին

15:05 11.04.2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ներկայիս իրավիճակին և խնդիրներին: Քննարկվել է նաև համայնքի մասնակցության հնարավորությունները գրասենյակի կողմից այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

̰
SHANTNEWS

15:00 11.04.2024

̰
Հնդկաստանն ապրիլ-մայիսին 6 հազար աշխատող կուղարկի Իսրայելի շինհրապարակներ

14:55 11.04.2024

Ավելի քան 6000 աշխատողներ ապրիլ-մայիսին Հնդկաստանից կմեկնեն Իսրայել, որը շինարարության ոլորտում բախվում է աշխատուժի մեծ պակասի այն բանից հետո, երբ իսրայելական բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է The Times of India թերթը։ Հնդկաստանի և Իսրայելի միջև նման պայմանավորվածություն ձեռք է բերվել 2023 թվականի մայիսին կառավարության մակարդակով։ Դրա համաձայն՝ Թել Ավիվը […]

̰
Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

14:40 11.04.2024

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։ Կողմերը պատրաստակամություն են […]

̰
Ռուսաստանի Դաշնությունը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով

14:36 11.04.2024

Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը առանց Ռուսաստանի անիմաստ է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ հունիսին  ուկրաինական խաղաղության բանաձեւի շուրջ համաժողով անցկացնելու մասին։ «Նախ պետք է հասկանալ, թե այնտեղ ինչի մասին է խոսքը, խաղաղության ինչ բանաձեւի մասին է խոսքը, սա առաջինն է, երկրորդը՝ մենք բազմիցս ասել ենք, որ, […]

̰
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան երկու ընկերությունների դեմ՝ Թայվանին զենք մատակարարելու համար

14:29 11.04.2024

Պեկինը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան երկու ընկերությունների՝ General Atomics Aeronautical Systems-ի և General Dynamics Land Systems-ի նկատմամբ՝ Թայվանին զենք վաճառելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ամերիկյան General Atomics Aeronautical Systems և General Dynamics Land Systems ընկերությունների նկատմամբ, որոնք զենք են մատակարարում չինական Թայվանին», – նշված է նախարարությունը։ Գերատեսչության […]

̰
Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ․ Կոստանյան

14:19 11.04.2024

Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։ «Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը։ Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ […]

̰
Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել

14:13 11.04.2024

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։ Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։ Սև անգղ (Aegypius monachus)՝ գրացված է ՀՀ կարմիր […]

̰
Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը վստահեցրել է, որ մնում է միայն ընտրել Պաղեստինի ճանաչման օրը

14:07 11.04.2024

Իսպանիայի կառավարությունն արդեն քննարկում է, թե որ օրն ընտրի Պաղեստինը որպես պետություն պաշտոնապես ճանաչելու համար։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Մենք բանակցություններ ենք վարում մեր եվրոպացի գործընկերների հետ՝ որոշելու համար, թե երբ է դա անելու լավագույն ժամանակը», – ասել է նախարարը «Onda Cero» ռադիոկայանին տված հարցազրույցում: Իսպանիայի կառավարության […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը

14:02 11.04.2024

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող […]

̰
Ապրիլի 12-ից Երևանի երեք խաչմերուկում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով

13:57 11.04.2024

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով․ Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկ, Ազատություն պողոտա-Վարշավյան փողոցի խաչմերուկ, Սարյան-Լեո փողոցների խաչմերուկ:

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական

13:50 11.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում և […]

̰
Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

13:43 11.04.2024

Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ: Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում: Միաժամանակ, այն հարթակ է գրադարանային համակարգի արդի հիմնախնդիրների բացահայտման, դրանց լուծման և կարգավորման ուղիների որոնումների համար: «Ազգային գրադարանային […]

̰
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան

13:37 11.04.2024

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու […]

̰
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր․ «Ճանապարհային դեպարտամենտը» զգուշացրել է քարաթափումների մասին

13:25 11.04.2024

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ «Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
Քարաթափումներ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին

13:19 11.04.2024

Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:

̰
Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:05 11.04.2024

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի11-ի և 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում […]

̰
Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը. Արայիկ Հարությունյան

12:59 11.04.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից: Տեսաուղերձով հանդես […]

̰
Ավան գյուղի բնակիչը խեղդամահ էր արել Երևանի բնակիչ 69-ամյա տղամարդուն

12:51 11.04.2024

Ապրիլի 9-ին, ժամը 8.9-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով: Արագածոտնի մարզային […]

̰
Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան

12:39 11.04.2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրել է, որ այսօր կրկին այցելելու է Սյունիք՝ «Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ»։ «Անվտանգային և մարդասիրական իրավիճակ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիայի բժշկական օգնություն, ապակենտրոնացված համագործակցություն»,-գրել է նա։

̰
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250․000․000 ՀՀ դրամ

12:33 11.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250․000․000 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու […]

̰
Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ

12:27 11.04.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է` փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար […]

̰
Հայաստանն ու Վրաստանը սահմանազատման աշխատանքների վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել․ ԱԳ փոխնախարար

12:23 11.04.2024

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, […]

̰
Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին

12:13 11.04.2024

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700-րդ տարելիցին: Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:07 11.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածքի և ֆիզիկական ներգործության՝ 10-ական, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության և […]

̰
Ֆրանսիայի քաղաքապետերից մեկի տանը 70 կգ կանեփ են հայտնաբերել. ԶԼՄ

23:59 10.04.2024

Ֆրանսիայի արևելքում գտնվող Ավալոն համայնքի ղեկավար Ջամիլա Հաբսաուին բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա տանը 70 կգ կանեփ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Բացի նրանից, «բերման են ենթարկվել ևս վեց անձինք, այդ թվում՝ նրա երկու եղբայրները»։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, մի շարք խուզարկությունների ընթացքում, բացի կանեփից, հայտնաբերվել է մոտ 1 […]

̰
Պայմանավորվել ենք առաջ գնալ Հայաստանի համար շտապօգնության զրահապատ մեքենաների հարցում. ԱՄՆ դեսպան

23:48 10.04.2024

Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին, դա նույնպես շարունակական թեմա է, հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում: «Ազատություն». – Անցած շաբաթ մենք երկուսս էլ Բրյուսելում էինք, որտեղ Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն, ու վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության […]

̰
Տաջիկստանի նախագահը կոչ է արել համաքաղաքացիներին խնայել էլեկտրաէներգիան և ջուրը

23:39 10.04.2024

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կոչ է արել քաղաքացիներին և ձեռնարկություններին խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան, հատկապես ամռանը՝ պայմանավորված կլիմայական անբարենպաստ իրավիճակով և երաշտով։ «Այս իրավիճակը ստիպում է մեզ բոլոր մակարդակներում՝ սկսած յուրաքանչյուր ընտանիքից, վերջացրած սոցիալական հաստատություններով, գյուղացիական տնտեսություններով, արտադրական և սպասարկման ձեռնարկություններով, խստորեն ապահովել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողաբար օգտագործումը տարվա ցանկացած եղանակին, հատկապես ամռանը»,-ասել է նա։

̰
Բժիշկը մահացու հիվանդությունների նախանշաններից մեկն է անվանել ականջներում խշշոցը

23:27 10.04.2024

Ականջներում աղմուկը կարող է լինել մահացու հիվանդությունների նշան, ինչպիսիք են՝ ուղեղի ուռուցքը կամ լսողական նյարդի բորբոքումը, ասել է բժիշկ Իլյա Գանչուկը։ Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է այլ հիվանդություններ, որոնք կարող են ականջներում խշշոց առաջացնել։ Խշշոցը, մասնագետի խոսքով, կարող է առաջանալ ականջի հիվանդությունների (բորբոքում, օտոսկլերոզ), անոթային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքի, միգրենի, գանգի վնասվածքների, էնդոկրին և նյութափոխանակության […]

̰
Բայդենը պատմել է, թե երբ կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում

23:15 10.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը կքվեարկի Կիևին նոր աջակցություն տրամադրելու օգտին։ «Ուկրաինայում պատերազմը կավարտվի, երբ Ներկայացուցիչների պալատի ղեկավարը թույլ տա քվեարկություն անցկացնել: Դեմոկրատների և հանրապետականների մեծամասնության կողմից Ուկրաինային ճնշող աջակցություն կա: Քվեարկությունը պետք է տեղի ունենա հիմա»,- ասել է նա Ճապոնիայի վարչապետի հետ […]

̰
BACK_TO_TOP