12:41 13.04.2024
Նիդերլանդները որոշել է փակել իր դեսպանատունը Թեհրանում կիրակի օրը՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով, շաբաթ օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը: «Այս կիրակի Թեհրանում Նիդերլանդների դեսպանատունը և Էրբիլում հյուպատոսությունը փակ կլինեն հանրության համար՝ որպես նախազգուշական միջոց: ԱԳՆ-ն նման որոշում է կայացրել Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով»,- ասվում է նախարարության կայքում […]
12:33 13.04.2024
Մոլուկա ծովում՝ Ինդոնեզիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տերնատե քաղաքից 177 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 101 հազար մարդ։ Օջախը գտնվել է 39 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
12:27 13.04.2024
Ավտովթար, արգելափակված մեքենա և տուժածներ… Տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքների կազմակերպման և առաջին օգնության մոտեցումները տարբեր են, իսկ խնդիրը մեկը`փրկել կյանքեր: Փրկարարների եռօրյա վերապատրաստումների շրջանակում` ապրիլի 10-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով գործնական պարապմունքներ: ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, կապիտան Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ «Շատ կարևոր են նմանատիպ վերապատրաստման […]
12:13 13.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության […]
12:07 13.04.2024
Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Նախարարները զինծառայողներին մաղթել են շուտափույթ ապաքինում։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են […]
11:57 13.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ. Հարց- Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկապես, այս փաստաթուղթը […]
11:54 13.04.2024
Անթալիայում վթարված ճոպանուղու խցիկներից թուրք փրկարարներին առայժմ հաջողվել է տարհանել 184 ուղեւորներից 112-ին։ Այս մասին Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բոչեկը հայտնել է X-ում (նախկինում՝ Twitter): «Շարունակվում է ճոպանուղու վրա արգելափակված մեր քաղաքացիներին փրկելու գործողությունը․ 112 հոգի տարհանվել է մնացած 9 խցիկներից»,- ասել է քաղաքապետը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել […]
11:48 13.04.2024
Սիդնեյի արևելքում խոշոր առևտրի կենտրոնը տարհանվել է մի քանի մարդկանց դանակահարության մասին լուրերից հետո, հայտնում է ABC-ն։ «Սիդնեյի արևելքում գտնվող առևտրի կենտրոնը տարհանվել է բազմաթիվ դանակահարությունների և, հնարավոր է, մի քանի զոհերի մասին տեղեկությունների պատճառով», – ասվում է հրապարակման մեջ: Ըստ ականատեսների՝ կրակոցներ են հնչել Westfield Bondi Junction շենքում։
11:29 13.04.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն և բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Այցի ծրագիրն ավարտելուց հետո Տոկաևը Երևանից մեկնելու է Ղազախստանի […]
11:18 13.04.2024
Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Վիրավորներ չկան, այլ երկու զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածք։ Որևէ լուրջ բան չկա»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը։
11:02 13.04.2024
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Հստակեցվում է, որ երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը ժամը 13.44-ին Նգարի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
10:50 13.04.2024
Սննդաբան Ելենա Սոլոմատինան միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ուտեստը՝ տապակած կարտոֆիլն անվանել է ուղեղի համար վնասակար։ Այդ մասին նա հայտարարել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Սոլոմատինան բացատրել է, որ տապակած կարտոֆիլը վնասակար է, քանի որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի։ Դա, ըստ բժշկի, նշանակում է, որ դրա պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Դիետոլոգը նշել […]
10:39 13.04.2024
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարձակվել են Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման խոշոր ռազմական համալիրի վրա, որի տարածքում շենքեր և ռազմական դիրքեր են եղել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ տեղեկությունների՝ համալիրը գտնվել է Լիբանանի հարավում գտնվող Ռիհան գյուղի մերձակայքում։
10:36 13.04.2024
Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում։ Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է […]
10:28 13.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
10:17 13.04.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց […]
09:45 13.04.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
09:34 13.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 1, 3, 3Ա առանձնատներ, Գորվետկայի փողոցի առանձնատներ, Բրյուսովի փ. 165, 165Ա շենքեր և 58-78 առանձնատներ, Սիսակյան փ. 22 շենք, Խ․Խաչատրյան և Բաշինջաղյան փողոցներ, Բ-1 թաղ․ 1/1, 1/2, 3/1, 5/1, […]
09:23 13.04.2024
Ապրիլի 12-ին Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։ ԱՊՀ մասնակից պետությունների […]
09:18 13.04.2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կներկայացնի օրինագիծ ազգային անվտանգության նպատակով լրացուցիչ ֆինանսավորման համար, ներառյալ Ուկրաինային օգնությունը, ասել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը: «Խոսնակ Ջոնսոնը կարող էր այս շաբաթ Իսրայելին տրամադրել օգնության առանձին փաթեթ: Բայց փոխարենը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ նա կկապի իսրայելական օգնությունը Ուկրաինային տրամադրվող 60 միլիարդ դոլարի հետ», – […]
23:00 12.04.2024
Ուկրաինայում տիրող իրավիճակը կքննարկվի ապրիլի 13-16-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Չինաստան կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Tageszeitung թերթին տված հարցազրույցում։ «Իհարկե, դա կլինի իմ բանակցությունների կարևոր մասը: Բանն այն է, որ Չինաստանը չի աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ իր դաժան պատերազմում: Եվրոպայում խաղաղությունը և սահմանների անձեռնմխելիությունը եվրոպական հիմնական շահերն են»,- ասել […]
22:56 12.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն անվանել է «ռուսական երազանք»՝ նրա քաղաքականության պատճառով։ «Սա «ռուսական երազանք է», – պատասխանել է Զուրաբիշվիլին հեռուստահաղորդավարի այն հարցին, թե «Վրացական երազանքը» կարո՞ղ է «ռուսական» համարվել իր վարած քաղաքականության և ընդունած որոշումների համար։ Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, ինքը երկար ժամանակ ձեռնպահ էր մնում Վրաստանի կառավարությանը ռուսամետ անվանելուց, […]
22:52 12.04.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադիր հետևում է Իսրայելի և Իրանի շուրջ իրավիճակին և չափազանց անհանգստացած է տարածաշրջանում հնարավոր էսկալացիայով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Այո, իհարկե, Գուտերեշը ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք չափազանց անհանգստացած ենք իրավիճակի հնարավոր սրմամբ», – ասել է Դյուժարիկը: Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելել է, […]
22:31 12.04.2024
Ապրիլի 11-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ (ԱԴԿ)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների:
22:18 12.04.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ մտադիր չէ բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապագա շփումների հնարավորությունը։ «Ես նախկինում բանակցություններ եմ վարել Պուտինի հետ։ Եվ ես չեմ բացառում հետագա խոսակցությունների հնարավորությունը ապագայում»,-ասել է նա գերմանական Tageszeitung թերթին տված հարցազրույցում: Ըստ Շոլցի՝ դրա պահը կարող է գալ «երբ Ռուսաստանը ճանաչի, որ չի կարող լինել […]
22:11 12.04.2024
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ճոպանուղու վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 184 մարդ գտնվում է բարձրության վրա գտնվող խցիկներում, հայտնել է քաղաքապետ Մուհիթին Բյոչեկը։ Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ճոպանուղու խցիկը բարձրությունից ընկել է, ինչի հետևանքով մյուս խցիկները մնացել են կախված՝ բարձրության վրա։ Նրանք, ովքեր ավելի մոտ էին ճոպանուղու ստորին կետին, կարողացել են իջնել: «Ցավոք, մեր քաղաքացին […]