15:10 01.04.2024
Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:
Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ վարույթների քանակից։
Ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2023թ․ ընթացքում էականորեն ավելացնել դատարան ուղարկվող վարույթները։ Մանսավորապես վերոնշյալ 1326 վարույթներից 133-ի նախաքննությունն ավարտել մեղադրական եզրակացությամբ և 354 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, այն դեպքում երբ 2022թ․-ին քննված 1218 վարույթից դատարան էր ուղարկվել 76-ը՝ 122 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Այսինքն նախորդող արվա համեմատ դատարան ուղարկված վարույթները 2023թ․ աճել են շուրջ 75 տոկոսով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների քանակը՝ 190 տոկոսով։
214 վարույթ կարճվել է, որից 176-ը ռեաբիլիտացնող, 38-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 80 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 194-ն ուղարկվել է այլ մարմին, 106 վարույթ՝ միացվել է, 599-ը փոխանցվել է 2024թ.:
Մասնավրապես ՀՀ քննչական կոմիտեում 2023թ․ քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները վերաբերել են, հիմնականում՝
պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,
ուսումնական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու կամ այդ գումարները յուրացնելուն,
սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում չարաշահումներին, այդ թվում կաշառք ստանալուն, տալուն և կաշառքի միջնորդությանը,
ուսումնական, պետական, համայքնային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններին, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,
պաշտոնատար անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն,
գերեզմաններում հողահատկացումների գործընթացում պաշտոնեական չարաշահումներին և անփությանը,
փողերի լվացմանը և այլն։
Տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է դրսևորվել հատկապես սխեմատիկ բնույթ կրող առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։
Դրանց ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև 2024թ․ ընթացքում: Դրանցից են, մասնավորապես, ինտենսիվ այգիների զարգացման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում առերևույթ չարաշահումները։
Մինչդատական վարույթի ընթացքում 2023թ․ ավարտված միայն կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով պատճառված գույքային ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 8մլրդ 720մլն ՀՀ դրամ, որից 4մլրդ 320մլն-ը՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասն է, մնացածը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց։
Պատճառված վնասներից 2023թ․ ընթացքում վերականգնվել է ընդհանուր շուրջ 1մլրդ դրամը։
Քրեական վարույթներով վնասի վերականգնման իրավական երաշխիքների ապահովման նպատակով արգելանք է կիրառվել շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի չափով գույքի նկատմամբ:
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...
08:45 31.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 31.05.2025
Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...