12:58 26.03.2024
Շատ հաճախ մեր քաղաքացիները բողոքում են դատարանների գերբեռնվածության արդյունքում նիստերի, վարույթների երկարաձգումից: Այս ուղղությամբ 2023 թվականին իրականացված բարեփոխումները, իրոք, բեկումնային էին, որոնց մեծ մասն օրենսդրական բարեփոխումներն էին: Ներկայացնելով հաշվետու տարվա արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 26-ի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
«Հատուկ ցանկանում եմ առանձնացնել 2 մլն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործերի վերապահումը նոտարներին, ինչի արդյունքում հսկայածավալ բեռնաթափում է տեղի ունեցել քաղաքացիական դատարաններում: Այս առնչությամբ, պետք է նշեմ, որ հատուկ էլեկտրոնային սոֆթն արդեն պատրաստ է եւ գործում է»,- ասել է Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ քաղաքացիական, վարչական եւ սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը: Տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վերադարձնելու գործառույթը վերապահվել է դատարանի աշխատակազմին՝ դյուրացնելով փաստաթղթերի շտկման գործընթացը: Արդարադատության նախարարը, որպես կարեւոր բարեփոխում, ընդգծել է դատավորների աշխատավարձերի բարձրացումը:
Համակարգում հաշվետու տարում արդյունավետ եւ էական առաջընթաց է գրանցվել թվայնացման ուղղությամբ: Քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգը գործում է փետրվարի 1-ից: Նախարարը նշել է, որ շուտով կգործարկվեն նաեւ սնանկության եւ հաշտարարության էլեկտրոնային համակարգերը: Կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, ամբողջությամբ թվայնացվել է հարկադիր կատարման վարույթը: Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունների տեսաձայնագրման համար ձեռք են բերվել անհրաժեշտ քանակի տեսախցիկներ եւ սերվերային տնտեսություններգ բոլոր հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկի առջեւ:
«2023 թվականին Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի: ՏՀԶԿ մշտադիտարկման 5-րդ փուլի ՀՀ-ի վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորները տրվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը: Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից եւ արդեն համարվում է «բավարար» կատարողական ունեցող երկիր»,- նշել է Գրիգոր Մինասյանը:
Ըստ նախարարի՝ ընդունվել է նոր հակակոռուպցիոն ռազմավարություն` ոլորտի մասնագետների եւ քաղաքացիական հասարակության հետ բացառիկ կոնսենսուսի պայմաններում: Կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները: Նշվել է, որ ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: 2024 թվականի հունվարի 1-ից պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս ՀՀ-ի եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր կլինեն ներկայացնելու իրավիճակային հայտարարագիր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով: Հստակեցվել են շահերի բախման անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները:
Գրիգորի Մինասյանը ներկայացրել է պրոբացիայի ոլորտում իրականացված բարեփոխումները, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում կատարված աշխատանքները, անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նոր 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունմանը: Նախարարը նշել է, որ հաշվետու տարում մշակվել եւ շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության ու Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության լայնածավալ փաթեթը:
2023 թվականի կարեւոր ձեռքբերում է համարվել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Ամերիկայի հայ իրավաբանական միության կողմից հիմնադրված Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնի գործարկումը:
Արդարադատության նախարարն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեծացվել է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման ֆոնդը: Մասնավորապես, Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդին ավելացվել է 15 տոկոս, իսկ ավելացվող միջոցներն ուղղվելու են հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրությանը:
Գրիգորի Մինասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ Քրեակատարողական ծառայության ղեկավարի նշանակմանը, Արմավիր քրեակատարողական հիմնարկում առաջիկայում տեղադրվելիք սկանավորման համակարգին վերաբերող հարցերին: Նա անդրադարձել է նաեւ կալանավայրերի պայմաններին, կալանավորների փոխադրման խնդիրներին:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթում նշել է, որ թեեւ կան մարտահրավերներ, որոնց պետք է դիմադրել ու հաղթահարել, բայցեւ արձանագրել է, որ համակարգում կան որոշակի հաջողություններ:
Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել արժեքավոր հարցադրումների եւ դիտարկումների համար՝ վստահեցնելով, որ գույքագրելով բոլոր գաղափարներն ու առաջարկները, կլինեն կոնկրետ գործողություններ՝ ի նպաստ արդարադատության ոլորտի բարեփոխումների:
13:22 20.06.2025
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»13:15 20.06.2025
Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանըՀունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...