23:22 19.03.2024
Բոլիվիայի իրավապահ մարմիններն առգրավել են 7,2 տոննա քաշով կոկաինի խմբաքանակ, որը հանցագործները պատրաստվում էին ուղարկել Եվրոպա։ Այս մասին հայտնել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Բոլիվիայի հատուկ ստորաբաժանումը։ «Մեր ոստիկանության աշխատակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք տեղեկացնել Բոլիվիայի ժողովրդին և աշխարհին 7,2 տոննա կոկաինի առգրավման մասին, որը պատրաստվում էր ուղարկել Եվրոպա», – ասվում է […]
23:00 19.03.2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն անհեթեթ է համարում Չինաստանի պնդումները՝ կապված Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգի տարածքի հետ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Մենք ի գիտություն ենք ընդունել Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակի մեկնաբանությունները, անհեթեթ պնդումներ են արվում հնդկական Արունաչալ Պրադեշ նահանգի տարածքի վերաբերյալ: Այս առնչությամբ անհիմն փաստարկների կրկնությունը որևէ հիմնավորում չի տալիս նման պնդումներին: […]
22:49 19.03.2024
Իսպանիայի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրման պատճառով ահաբեկչական սպառնալիքի աճի իրական ռիսկի մասին։ Այս մասին հայտնում է El País թերթը ՝ հղում անելով համապատասխան զեկույցին։ Ըստ զեկույցի՝ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով «ահաբեկչական սպառնալիքի, բռնի ծայրահեղականության և արմատական գաղափարախոսություն քարոզող նոր շարժումների ի հայտ գալու իրական և ուղղակի ռիսկեր կան»։ […]
22:46 19.03.2024
Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
22:27 19.03.2024
Կլիմայի փոփոխությունը Հնդկաստանում բերել է ջրհեղեղների վտանգի մեծացմանը և ջրի սակավության խնդրին։ Թվում է, թե վերնագիրը ակնհայտ հակասություն է, սակայն այս եզրակացությանը հանգել են Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի փորձագետները։ Ցիկլոնային փոթորիկներն առատ ձյան տեղումներ են բերում Հիմալայներում։ Գարնանը ձյան հալոցքը ապահովում է ոռոգման ջրի պաշար ցորենի և այլ մշկաբույսերի համար։ Այս մասին հոդված է հրապարակել […]
22:08 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Համլետ Սահակյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:
21:57 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորակ գյուղում բախվել են «Nissan March» (վարորդ՝ Յ. Խ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Թ.) և «Nissan […]
21:55 19.03.2024
Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-փետրվարին կազմել է ավելի քան 410 միլիոն դոլար, ինչը 12 տոկոսով պակաս է 2023 թվականի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներին նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է […]
21:44 19.03.2024
Այսօր Սոցիալական աշխատանքի միջազգային օրն է: Երևանի քաղաքապետարանը 2023-ին աջակցություն է տրամադրել ավելի քան 32 հազար ընտանիքի։ 2024-ին ծրագրերը շարունակական են։
21:26 19.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Դավթաշեն 2-րդ թաղ․ 1, 2, 46 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ, Ս․Տարոնցի փ. 1/1, 3/1, 3/2, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ. Նժդեհի […]
21:17 19.03.2024
Միացյալ նահանգները պատրաստ է տրամադրել Ուկրաինային բոլոր այն ռեսուսրսները, որոնք երկրին անհրաժեշտ են պարտություն չկրելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինան ընկնի: Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինային տրամադրելու իրեն անհրաժեշտ ռեսուրսները», – ասել է Օսթինը Գերմանիայում ամերիկյան «Ռամշտեյն» ավիաբազայում Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբի հետ […]
21:09 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսել է սպասվող փոփոխություններից։ «Երբ Պարզ լճի տարածքում կազմակերպեցինք դպրոցականների թիմային խճուղավազք, հասկացանք, որ սա այն է, ինչ ուզում ենք ստանալ, հատկապես ճամբարային տարբերակը», – ասում է Կարեն Գիլոյանը: Ճամբարային տարբերակը կպահվի մի քանի այլ մարզաձևերի մրցումներում. դպրոցականների թիմային մրցում է լինելու, մասնավորապես սեղանի թենիսը (ապրիլի 27-28-ին): Լողի մրցումներում […]
16:00 19.03.2024
Մարսելում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ լայնածավալ գործողությանը մասնակցում է մոտ 4 հազար ոստիկան և գրեթե 200 զինվորական։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ արդեն մի քանի օր շարունակվող գործողությանը մասնակցում է 4 հազար ոստիկան, իրավապահները փակել են թմրանյութերի տարածման 170 կետ։ Հատուկ գործողությունների գոտում զինվորականները ներգրավված են՝ ավտոմոբիլային, երկաթուղային […]
15:58 19.03.2024
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած […]
15:55 19.03.2024
Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են […]
15:51 19.03.2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։
15:46 19.03.2024
Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով: Վարկ կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար: Մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության […]
15:41 19.03.2024
1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում: 2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում: 3. Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչու՞ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով: 4. Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը: […]
15:36 19.03.2024
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին շնորհավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Եգիպտոսի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին իր անկեղծ շնորհավորանքն է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ դա արտացոլում է ռուս ժողովրդի վստահությունը»,- գրել է Ֆահմին Facebook-ի […]
15:32 19.03.2024
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով։ Այլ հարցերից զատ, Ստոլտենբերգն անդրադարձել է Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացին։ «Այսօր մենք խոսեցինք նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին: Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության […]
15:26 19.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 131 […]
15:21 19.03.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
15:16 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Ստոլտենբերգը հայտնել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկել է Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների […]
15:09 19.03.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ: Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը: Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 […]
15:05 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ։ «Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։ Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված […]
14:58 19.03.2024
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ընդգծել է Փաշինյանը։
14:55 19.03.2024
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել. «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, […]
14:51 19.03.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջինիս շնորհավորել պետական բարձրագույն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են որ, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը և Ռուսաստանի Դաշնության ու Իրանի միջև համատեղ խոշոր նախագծերը: «Ռաիսին ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության […]