14:58 20.03.2024
2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։ […]
14:52 20.03.2024
Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ […]
14:46 20.03.2024
ՊԵԿ-ը հորդորում է աշխատանքի ընդունվելիս գործատուից պահանջել աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպել, ինչը միակ երաշխիքն է հետագայում ձեր աշխատանքային ստաժը և կենսաթոշակային իրավունքների իրականացումն ապահովելու համար: Ինչ պետք է իմանալ օրենքով սահմանված կարգով՝ աշխատողների գրավոր ձևակերպման մասին, ինչ պարտավորություն ունի գործատուն վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում, ինչ ժամկետում է ներկայացվում նոր աշխատողի գրանցման հայտը, […]
14:40 20.03.2024
Մեծ Բրիտանիան աջակցում է այն հարթակին, որի արդյունավետ աշխատանքի և կայացման գործում միջնորդական առաքելությամբ հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ինչպես նաև զորակցում է հայկական և ադրբեջանական կողմերին, որպեսզի նրանք ներգրավվեն կառուցողական բանակցություններում՝ հավատալով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մոտ ապագայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան […]
14:33 20.03.2024
Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով էլ ներկայումս զբաղվում է մեր բաժինը, համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան:
14:27 20.03.2024
Հնդկաստանը չի հավատում Բեռնում, այսպես կոչված, ուկրաինական «խաղաղության բանաձևի» հարցով առանց Ռուսաստանի մասնակցության հանդիպման արդյունավետությանը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ «Նյու Դելին թերահավատորեն է վերաբերվում այն հարցին, թե արդյոք խաղաղության գագաթնաժողովն առանց Ռուսաստանի մասնակցության որևէ ազդեցություն կունենա»,- գրում է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ գործակալության՝ Հնդկաստանը, որը զարգացնում է լայն տնտեսական և քաղաքական կապեր Ռուսաստանի […]
14:17 20.03.2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 21-ին բանակցություններ կվարի Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Վաղը՝ մարտի 21-ին, նախատեսված են նրա Ռուսաստանի արտգործնախարարի բանակցությունները սերբ գործընկերոջ հետ»,- ասել է դիվանագետը։ Վերջին անգամ կողմերը հանդիպել են մարտի սկզբին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում
14:11 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մարտի 19-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տեղափոխվել 42-ամյա Տատյանա Գ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
14:02 20.03.2024
Մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
13:53 20.03.2024
Երևան քաղաքում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի […]
13:37 20.03.2024
Պակիստանի ածխահանքում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունից հետո առնվազն 18 հանքափորներ մնացել են ներսում: Այս մասին հայտնում է Dawn-ը: Հանքավայրի ղեկավարության տվյալներով՝ հզոր պայթյունի ժամանակ հանքում աշխատում էին 10 հանքափորներ։ Միջադեպից հետո մի խումբ տեղացի հանքափորներ փորձել են փրկել ներսում մնացածներին, սակայն նրանք նույնպես հայտնվել են թակարդում՝ մեթան գազի առկայության պատճառով։ Լեռնահանքային արդյունաբերության գլխավոր վարչությունից […]
13:30 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21723» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21723»-ի երեք ուղևորները՝ 38-ամյա Զոհրաբ Գասպարյանը, 34-ամյա Իշխան Արսենյանը և 37-ամյա Խաչատուր Մարգարյանը, տեղում մահացել են: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21723»-ի վարորդը՝ 33-ամյա Տիգրան Մարգարյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:23 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, […]
13:10 20.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-ին և 29-ին: Հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Հարկ է ընդգծել՝ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները […]
12:57 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Միցուբիշի» մեքենայի վարորդը Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա Կարեն Աղաջանյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:51 20.03.2024
Ավստրիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի «Joint Excellence in Science and Humanities (JESH)»՝ հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն 2024-2025թթ. ակադեմիական տարում Ավստրիայի Հանրապետության գիտահետազոտական կառույցների հետ համատեղ իրականացնել կրթական և գիտական ծրագրեր: «JESH»-ի նպատակն է խթանել համագործակցությունն արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև: Կրթաթոշակին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ավարտել […]
12:45 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նարեկ Պ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
12:37 20.03.2024
2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության, տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով: Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն: «Նաև հորդորում ենք բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու […]
12:30 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի պարեկները մարտի 19-ի գիշերը, ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղուց ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գագիկ Բ.-ին, որը մարտի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]
12:24 20.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։ «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը: Մրցույթը միտված է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական […]
12:18 20.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության և փաստաթուղթ կեղծելու՝ 6-ական, ֆիզիկական ներգործության ու […]
12:11 20.03.2024
Ուգոչուկվու Իվուն երեկ ժամանեց հավաքականի ճամբար, անցկացրեց թեթև մարզում և հանձնեց բժշկական թեստեր: Հաշվի առնելով, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշեց Իվուին չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում: Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը: Այս […]
12:04 20.03.2024
ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ․ «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ […]
00:00 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 71/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. վնասվել է ճանապարհի հետապատը, ավտոճանապարհը […]
23:50 19.03.2024
Մարտի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և բազմաոլորտ համագործակցությանը։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ։
23:47 19.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում), իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր […]
23:33 19.03.2024
Մեխիկոյի իրավապահ մարմինները երկուշաբթի օրը ձերբակալել են Մեքսիկայի մայրաքաղաքի ամենափնտրվող հանցագործներից մեկին՝ Էլ Չորի մականունով, հայտնել է Հանրային անվտանգության քարտուղարության ղեկավար Պաբլո Վասկես Կամաչոն։ «Ամիսներ տեւած հսկողության եւ հետաքննական աշխատանքից հետո Մեխիկոյի Հասարակական անվտանգության քարտուղարության անդամները Տլալպան շրջանում ձերբակալել են մայրաքաղաքի կենտրոնական գոտում գործող հանցավոր խմբի ղեկավարին»,- գրել է Վասկես Կամաչոն։ Նա հավելել է, որ […]