14:51 19.03.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջինիս շնորհավորել պետական բարձրագույն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են որ, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը և Ռուսաստանի Դաշնության ու Իրանի միջև համատեղ խոշոր նախագծերը: «Ռաիսին ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության […]
14:44 19.03.2024
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացումն է, ինչպես նաեւ՝ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծումը: Հարցը քննարկվել է մարտի 19-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում: «Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն վարչական դատավարության ոլորտում առկա մի շարք […]
14:38 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի առաջին անգամ կազմակերպել է համահայկական մանկապատանեկան մրցույթ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց […]
14:34 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի տներից մեկը փլուզվել է. ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը և առաստաղը (մոտ 25 քմ)․ տուժածներ […]
14:25 19.03.2024
Հյուսիսատլանտյան դաշինքի` Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու փորձերը «տեսանելի են անզեն աչքով», դժվար թե դրանք կայունություն և կանխատեսելիություն հաղորդեն տարածաշրջանում իրավիճակին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև ընկալում, որ, ըստ […]
14:20 19.03.2024
Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա. միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն […]
14:14 19.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով […]
14:08 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) […]
14:04 19.03.2024
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Բոլորին կոչ եմ անում ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Եթե նա Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար սուբյեկտները […]
14:02 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ Ներկայացմանը հետևել են դեսպանները, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հանդիսատեսի […]
13:55 19.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:47 19.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների […]
13:44 19.03.2024
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու՝ տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել»,- ասել է նա։
13:41 19.03.2024
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց Ձորի մարզի 38-ամյա բնակչի կողմից վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ […]
13:28 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ռ. Պ., ծնված 1981 […]
13:23 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով»։
13:20 19.03.2024
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար պետական տուրք կամ վճար չի գանձվում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Կառավարությունն այդ նպատակով լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում, որոնցով պետական […]
13:12 19.03.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից։
13:08 19.03.2024
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ի ցերեկը 20-ի գիշերը` նաև […]
13:01 19.03.2024
Մարտի 11-18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 231 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 724, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 139, […]
12:56 19.03.2024
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել է նախագծերի […]
12:50 19.03.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետական ծածկույթով սլոթ: Ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունը` ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով այս պահին հանրային հեռարձակողն ունի մայրաքաղաքային սփռում ունեցող լրատվական հեռուստաալիք: Ըստ հեղինակի` վերջին չորս տարիների միջազգային հարցումները ցույց են տվել, […]
12:43 19.03.2024
Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո` կներկայացնենք նաեւ փոփոխություններ, համաձայն որոնց` այս կանոնակարգումները կտարածվեն նաեւ Հայաստանի մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել եւ մեր […]
12:39 19.03.2024
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի […]
12:33 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ: Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
12:27 19.03.2024
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ: Տարածված փուլերում քաղցկեղային բջիջները արյունատար անոթներով ձևավորում են մետաստազներ թոքերում, ոսկրերում, գլխուղեղում և այլ օրգաններում: Օնկոուրոլոգիայում իր տարածվածությամբ այն 3-րդն է՝ շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից հետո: ՀՀ-ում 2022թ. հայտնաբերվել է երիկամի […]
12:20 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա […]
12:13 19.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18-ական, ֆիզիկական ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, հոգեկան ներգործության՝ 9, փաստաթուղթ կեղծելու՝ […]
12:07 19.03.2024
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։ Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում […]