TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:24 29.02.2024

Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Խոշոր հրդեհ՝ Չարենցավան քաղաքում․ բնակելի շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

22:05 29.02.2024

Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ […]

̰
SHANTNEWS

22:00 29.02.2024

̰
Բրիտանիան ապրում է իր պատմության ամենաանձրևաշատ ձմեռներից մեկը

21:20 29.02.2024

2023 թվականին Անգլիայի 139 հիդրոլոգիական ցանցի (գետերի, լճերի և այլ ջրային աղբյուրների շրջակայքի տարածքները) միայն 4-ում են գրանցվել նորմային մոտ տեղումներ: Մնացած գետավազաններից 47-ում տեղումները դիտվել են նորմայից ավելի, իսկ 76-ում, որը կեսից ավելին է, նորմայից զգալի բարձր: Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնը (UKCEH) հայտարարել է, որ թեև հունվարին դիտվել են տեղումների որոշակի դադար, […]

̰
Մարտի 1-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 29.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հայրիկ Մուրադյան փ. 26/41/5 առանձնատներ, Ադոնցի փ. 17/1-17/3 շենքեր, Մամիկոնյանց փ. 36/8 շենքեր, Արարատի մարզ՝ 10:30-14:30 Աբովյան […]

̰
Գարեգին Բաղրամյանը կշարունակի ղեկավարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

16:00 29.02.2024

Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովում 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 67 պատգամավոր, դեմ՝ 0:

̰
Ռուսական զենքը նպատակ ունի ցույց տալ Արևմուտքին, որ ավելի լավ է գործ չունենալ Ռուսաստանի հետ․ Շոյգու

15:50 29.02.2024

Զենքը, որ ունի Ռուսաստանը, նպատակ ունի ցույց տալ Արևմուտքին, որ ավելի լավ է գործ չունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Եթե դուք խոսում եք Արևմուտքի մասին, ապա նրանք վերջերս շատ հիմար բաներ են ասում։ Իմ կարծիքով, նրանց մոտ այսպես է․ առավոտյան վեր են կենում ու մտածում՝ ինչ խոսեն այսօր․ կա՛մ տիեզերքում […]

̰
Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում գործարկվելու է շչակ

15:30 29.02.2024

Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Իսրայելը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում․ ՄԱԿ-ի հայտարարություն

15:24 29.02.2024

Իսրայելը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին, այնտեղ արյունահեղություն է, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում։ «Վերջին հինգ ամիսների մարտերի ընթացքում գրասենյակը փաստագրել է բազմաթիվ միջադեպեր, որոնք կարող են լինել իսրայելական ուժերի կողմից ռազմական հանցագործություն, ինչպես նաև տեղեկություններ, որ իսրայելական ուժերը կատարել […]

̰
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

15:11 29.02.2024

Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական […]

̰
Կոտայքի ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

15:05 29.02.2024

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Բալահովիտ գյուղի 5-րդ փողոցում ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 41 տարեկան 2 տղամարդու։ 32-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված և մոխրացած հետքերով ապակյա լամպ։ Նրա հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Հաջորդ դեպքում […]

̰
SHANTNEWS

15:00 29.02.2024

̰
Պուտինը անհեթեթություն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա

14:47 29.02.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել Արևմուտքից հնչող պնդումները, թե Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Եվրոպայի վրա։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ «Արևմուտքը հակամարտություն հրահրեց Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում և շարունակում է ստել: Հիմա առանց ամաչելու ասում են, թե իբր Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա: Դուք […]

̰
Գորիսում 3 անձի սպանության փորձ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել վերջիններիս 38-ամյա համաքաղաքացու նկատմամբ

14:39 29.02.2024

Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի […]

̰
Իջևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

14:24 29.02.2024

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 28-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 47-ամյա Արթուր Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (Փողերի լվացումը) և 387-րդ (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել […]

̰
ՆԱՏՕ-ի թեկուզ մեկ երկրից Ուկրաինա զորքեր ուղարկելը հակամարտության մեջ կներքաշի ողջ Եվրոպան․ Զախարովա

14:15 29.02.2024

ՆԱՏՕ-ի անդամ թեկուզ մեկ կամ երկու երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելը կարող է հակամարտության մեջ ներքաշել ողջ Եվրոպան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եվրոպայի հանձնաժողովի ներկայացուցիչները կրակի վրա յուղ են լցնում` ասելով, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում Ուկրաինային ռազմական հարցում աջակցելու ձևերը: Իսկապես, Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ նույնիսկ մեկ կամ երկու […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ, կան տուժածներ

14:05 29.02.2024

Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցից դեպի Հասրաթյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել կանաչ գոտու վրայով, կոտրել ծառը և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար ГАЗель-ին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով […]

̰
Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ

13:59 29.02.2024

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

̰
ՄԻՊ թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ

13:53 29.02.2024

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։ Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ բնակության նպատակով այլ տարածք […]

̰
2020-ից հետո պետք էր, որպեսզի ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվեին Սյունիքում. Արմեն Խաչատրյան

13:49 29.02.2024

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ […]

̰
Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:43 29.02.2024

Մարտի 1-ին՝ ժամը 13:35-ին, «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը

13:37 29.02.2024

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում: Համաձայնագիրը ստորագրել […]

̰
Գործադիրը հաստատվեց էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման մասին որոշման նախագիծը

13:30 29.02.2024

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման մասին որոշման նախագիծը: Մարտի 1-ից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս կգրվեն էլեկտրոնային տարբերակով: Փոփոխությունը հնարավորություն կտա վերահսկել և կանոնակարգել դեղի մինչև պացիենտ հետագծելիությունը:

̰
Բուլղարիայի վարչապետն ասել է, որ երկիրը չի քննարկում իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցը

13:24 29.02.2024

Բուլղարիայի իշխանությունները չեն քննարկում Ուկրաինա զորք ուղարկելու հարցը և մտադիր չեն դա անել ապագայում։ Այդ մասին խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել են վարչապետ Նիկոլայ Դենկովը և պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Լսումները հեռարձակվել են խորհրդարանի կայքում։ «Քանի դեռ ես վարչապետ եմ, մենք երբեք չենք քննարկի այդ հարցը և որոշում չենք կայացնի Ուկրաինա բուլղարացի […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:05 29.02.2024

Երևանում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբը Սյունիքի մարզում էր

13:00 29.02.2024

Փետրվարի 27-28-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի հիմնական նպատակն էր մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանմանը, միաժամանակ իրականացնել համալիր ստուգումներ։ Սյունքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզային փրկարարական […]

̰
Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող. ՄՊՀ նախագահ

12:54 29.02.2024

Ազգային ժողովում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ «Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ Առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով»,-նշեց Գևորգյանը։  

̰
ՀՀ կառավարությունը նվիրատվություն է ստացել «ՄՏՍ Արմենիա»-ի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը

12:48 29.02.2024

ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի փոխանցած 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար բաժնետոմս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու համապատասխան որոշումը կայացրել է ընթացիկ […]

̰
17-ամյա պատանու մոտ տարբեր անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել

12:38 29.02.2024

ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլի և դրամ կեղծ թղթադրամներ: Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերիս» […]

̰
Խորհրդարանը շարունակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը

12:32 29.02.2024

Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին, որը տեղի է ունեցել երեկ: Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը […]

̰
BACK_TO_TOP