22:36 29.02.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Ուկրաինա Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը: «Մենք թույլ չենք տա պատերազմի սրում, այսինքն՝ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ, քանի որ հակառակ դեպքում դա լուրջ վտանգ կբերի», – ասել է Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ։ Զրույցը ուղիղ եթերով […]
22:30 29.02.2024
Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ «Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին», – գրել է Բադալյանը։
22:24 29.02.2024
Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:05 29.02.2024
Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ […]
21:20 29.02.2024
2023 թվականին Անգլիայի 139 հիդրոլոգիական ցանցի (գետերի, լճերի և այլ ջրային աղբյուրների շրջակայքի տարածքները) միայն 4-ում են գրանցվել նորմային մոտ տեղումներ: Մնացած գետավազաններից 47-ում տեղումները դիտվել են նորմայից ավելի, իսկ 76-ում, որը կեսից ավելին է, նորմայից զգալի բարձր: Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնը (UKCEH) հայտարարել է, որ թեև հունվարին դիտվել են տեղումների որոշակի դադար, […]
21:11 29.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հայրիկ Մուրադյան փ. 26/41/5 առանձնատներ, Ադոնցի փ. 17/1-17/3 շենքեր, Մամիկոնյանց փ. 36/8 շենքեր, Արարատի մարզ՝ 10:30-14:30 Աբովյան […]
16:00 29.02.2024
Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովում 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 67 պատգամավոր, դեմ՝ 0:
15:50 29.02.2024
Զենքը, որ ունի Ռուսաստանը, նպատակ ունի ցույց տալ Արևմուտքին, որ ավելի լավ է գործ չունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Եթե դուք խոսում եք Արևմուտքի մասին, ապա նրանք վերջերս շատ հիմար բաներ են ասում։ Իմ կարծիքով, նրանց մոտ այսպես է․ առավոտյան վեր են կենում ու մտածում՝ ինչ խոսեն այսօր․ կա՛մ տիեզերքում […]
15:30 29.02.2024
Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
15:24 29.02.2024
Իսրայելը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին, այնտեղ արյունահեղություն է, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում։ «Վերջին հինգ ամիսների մարտերի ընթացքում գրասենյակը փաստագրել է բազմաթիվ միջադեպեր, որոնք կարող են լինել իսրայելական ուժերի կողմից ռազմական հանցագործություն, ինչպես նաև տեղեկություններ, որ իսրայելական ուժերը կատարել […]
15:11 29.02.2024
Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական […]
15:05 29.02.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Բալահովիտ գյուղի 5-րդ փողոցում ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 41 տարեկան 2 տղամարդու։ 32-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված և մոխրացած հետքերով ապակյա լամպ։ Նրա հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Հաջորդ դեպքում […]
14:47 29.02.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել Արևմուտքից հնչող պնդումները, թե Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Եվրոպայի վրա։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ «Արևմուտքը հակամարտություն հրահրեց Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում և շարունակում է ստել: Հիմա առանց ամաչելու ասում են, թե իբր Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա: Դուք […]
14:39 29.02.2024
Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի […]
14:24 29.02.2024
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 28-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 47-ամյա Արթուր Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (Փողերի լվացումը) և 387-րդ (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել […]
14:15 29.02.2024
ՆԱՏՕ-ի անդամ թեկուզ մեկ կամ երկու երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելը կարող է հակամարտության մեջ ներքաշել ողջ Եվրոպան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եվրոպայի հանձնաժողովի ներկայացուցիչները կրակի վրա յուղ են լցնում` ասելով, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում Ուկրաինային ռազմական հարցում աջակցելու ձևերը: Իսկապես, Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ նույնիսկ մեկ կամ երկու […]
14:05 29.02.2024
Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցից դեպի Հասրաթյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել կանաչ գոտու վրայով, կոտրել ծառը և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար ГАЗель-ին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով […]
13:59 29.02.2024
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:
13:53 29.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։ Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ բնակության նպատակով այլ տարածք […]
13:49 29.02.2024
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ […]
13:43 29.02.2024
Մարտի 1-ին՝ ժամը 13:35-ին, «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:37 29.02.2024
Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում: Համաձայնագիրը ստորագրել […]
13:30 29.02.2024
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման մասին որոշման նախագիծը: Մարտի 1-ից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս կգրվեն էլեկտրոնային տարբերակով: Փոփոխությունը հնարավորություն կտա վերահսկել և կանոնակարգել դեղի մինչև պացիենտ հետագծելիությունը:
13:24 29.02.2024
Բուլղարիայի իշխանությունները չեն քննարկում Ուկրաինա զորք ուղարկելու հարցը և մտադիր չեն դա անել ապագայում։ Այդ մասին խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել են վարչապետ Նիկոլայ Դենկովը և պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Լսումները հեռարձակվել են խորհրդարանի կայքում։ «Քանի դեռ ես վարչապետ եմ, մենք երբեք չենք քննարկի այդ հարցը և որոշում չենք կայացնի Ուկրաինա բուլղարացի […]
13:05 29.02.2024
Երևանում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
13:00 29.02.2024
Փետրվարի 27-28-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի հիմնական նպատակն էր մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանմանը, միաժամանակ իրականացնել համալիր ստուգումներ։ Սյունքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզային փրկարարական […]
12:54 29.02.2024
Ազգային ժողովում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ «Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ Առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով»,-նշեց Գևորգյանը։
12:48 29.02.2024
ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի փոխանցած 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար բաժնետոմս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու համապատասխան որոշումը կայացրել է ընթացիկ […]