ՄԻՊ թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

ՄԻՊ թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ

13:53 29.02.2024

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։

Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ բնակության նպատակով այլ տարածք տեղափոխվելու, ինչպես նաև իրենց անձնական գույքը փոխադրելու հնարավորություն դեռևս չունեն:

Ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։

Բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։

Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

15:40 23.05.2025

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

15:32 23.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

15:20 23.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Երևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

15:08 23.05.2025

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...

SHANTNEWS

15:00 23.05.2025

SHANTNEWS

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

14:51 23.05.2025

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...

BACK_TO_TOP