TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Բժիշկը նշել է ականջակալների օգտագործման վտանգավոր հետևանքները

22:46 26.02.2024

Երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն լսելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Շագաբուտդին Մուսաևը։ Բժիշկը NEWS.ru-ի հետ զրույցում նշել է դրանց կիրառման վնասակար հետեւանքները։ «Միջին հաշվով կարելի է ականջակալներ օգտագործել օրական երեքից հինգ ժամ, բայց ոչ բարձր հաճախականությամբ: Բորբոքային պրոցես կարող է սկսվել»,- բացատրել է բժիշկը։ Մուսաևը հավելել է, որ տանը երաժշտություն լսելու […]

̰
Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

22:35 26.02.2024

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ընդունել է Մուհամմադ Շտայեի գլխավորած կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Աբբասն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել։ Շտայեն և նրա գլխավորած կաբինետը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի հաստատումը։ Երկուշաբթի առավոտյան Շտայեն հայտարարեց իր հրաժարականի մասին և ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում իր ղեկավարած […]

̰
Արևմուտքը չի ցանկանում պատերազմ ՌԴ ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում էսկալացիայից․ Մակրոն

22:25 26.02.2024

Արևմուտքը մտադիր չէ պատերազմել ռուս ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրումից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում բացելով Ուկրաինային աջակցող համաժողովը։ «Մենք բոլորս համախմբված ենք այն հարցում, որ մենք պատերազմ չենք ուզում Ռուսաստանի ժողովրդի հետ։ Մենք շարունակում ենք վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչպես արել ենք 2 տարվա ընթացքում», […]

̰
Քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր

22:15 26.02.2024

Փետրվարի 26-ին, Ազգային ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր:

̰
Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

22:04 26.02.2024

Փետրվարի 26-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը: ՆԳ նախարարն անդրադարձել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին՝ նշելով, որ համակարգի միջոցով հետընդունման հայցեր ներկայումս ստացվում են ԵՄ 15 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի […]

̰
SHANTNEWS

22:00 26.02.2024

̰
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը

21:43 26.02.2024

Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը: Նախարար Միրզոյանը մասնավորապես […]

̰
Փետրվարի 27-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:37 26.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 9, 10, 10ա շենքեր, Օգանովի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Վարդաշեն 12փ․ 1-58 առանձնատներ, 11:00-17:00 Հերացու փ. 18-24 շենքեր, Մյասնիկյան պող. 2-4 շենքեր, Այգեստան 11 փող․ 1-4 […]

̰
Զրո խտրականության օրվա շրջանակներում կիրականացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար, անանուն հետազոտություններ

21:26 26.02.2024

Հանրային միջոցառում Ազատության հրապարակում` Զրո խտրականության օրվա շրջանակներում անցորդներին կտրամադրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունների կարևորության մասին տեղեկատվություն, կիրականացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար, անանուն հետազոտություններ՝ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում: Հետազոտությունները կկատարվեն կենտրոնի լաբորատոր մասնագետների կողմից, որը կուղեկցվի նախա և հետթեստային խորհրդատվությամբ:

̰
Հնդկաստանում առանց մեքենավարի 80 կիլոմետր ընթացած գնացքը ֆիքսվել է տեսանյութում

21:17 26.02.2024

Հնդկաստանում բեռնատար գնացքն առանց վարորդի անցել է մոտ 80 կիլոմետր, գրում է Times of India-ն։ «Պոտենցիալ աղետը հազիվ է կանխվել, երբ բեռնատար գնացքը, որը Կատուայից շարժվել էր առանց վարորդի, կանգնել է Ունչի Բասսիի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ: Կադրերում երևում է, որ գնացքը շարժվում է բնական թեքության պատճառով՝ հասնելով մեծ արագության։ Ավելի ուշ գնացքը […]

̰
Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին

21:11 26.02.2024

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։ Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն […]

̰
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարությունում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր

16:00 26.02.2024

Փետրվարի 23-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է լսել ոչ միայն ՆԳ նախարարության […]

̰
Մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը

15:57 26.02.2024

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ։ Խոսելով նախորդ տարվա ընթացքում ատեստավորված բարձրաստիճան սպաների դրական արդյունքների […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հրաժարականի դիմումի մասին

15:54 26.02.2024

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանը 2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […]

̰
ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա․ Պեսկով

15:48 26.02.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ունենում ենք մեր հայ գործընկերների հետ, իհարկե, կհստակեցնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը: France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր […]

̰
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

15:35 26.02.2024

Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում: Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին` ՀՀ օրենքի` Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 19-25-ը

15:28 26.02.2024

Սևանա լճի մակարդակը փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.16 մ (25.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.494մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 25-ը ներառյալ՝ 11.791մլն. […]

̰
Քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանն առնչվող արձանագրության վավերացման հարցը

15:19 26.02.2024

Արձանագրությամբ սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձեւավորման ընթացակարգը, ինչպես նաեւ ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Սահմանվում է նաեւ ֆինանսական աջակցության ձեւաչափը` Եվրասիական միջկառավարական եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը: Նա […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. Արաբկիրում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը

15:17 26.02.2024

Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:12 26.02.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույցներ և ոսկենման զարդեր, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման մետաղից պատրաստված զարդեր, պարզվել է, որ հայտարարագրված ապրանքների քաշերը չեն համապատասխանել փաստացիին, մաքսային ծառայողները տարանցման հայտարարագրերում անհամապատասխանություններ […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը

15:05 26.02.2024

Փետրվարի 1-ին հաղորդվել էր 1974 թ. ծնված Վահագն Մելքոնյանի անհետ կորելու մասին: Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գետնին ընկած է դեմքը վնասված մի քաղաքացի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Բուլղարական 2-րդ ավանի հարակից հանդամասի ձորակում հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ: Նշված […]

̰
SHANTNEWS

15:00 26.02.2024

̰
Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացվում են ծառերի փոխարինում նոր տնկիներով

14:58 26.02.2024

Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացնում են ծառերի փոխարինում նոր տնկիներով: Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը:

̰
Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

14:33 26.02.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Աբգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ։ Աբգար Սարգսի Առաքելյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 11-ին, Սյունիքի մարզի Վահրավար գյուղում: 2008թ. ավարտել ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2008-2014թթ.– […]

̰
Մենք նմանատիպ հետախուզվողներ ևս ունեցել ենք, որ բռնել են ու բաց թողել. ՆԳ նախարարը ՝ Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին

14:28 26.02.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու լուրերը։ «Կա ընթացակարգ, եթե հետախուզվողին բռնում են, իրենք մեզ հարցում են ուղարկում, […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:22 26.02.2024

Փետրվարի 24-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 22-ամյա Նենադ Ս.-ին։ Նա 2023 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր զորամասն ինքնակամ լքելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

̰
Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի

14:08 26.02.2024

Տասնամյակներ շարունակ անկանոն ու ապօրինի կառուցապատված Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից, 26 հա-ում կհիմնվի կանաչ գոտի:

̰
Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի ամբողջական փաթեթը պարզ փորձաքննության փուլում է

14:01 26.02.2024

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի ամբողջական փաթեթը պարզ փորձաքննության փուլում է: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընացքում։ Կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի:

̰
Ոչ սթափ երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

13:54 26.02.2024

Փետրվարի 23-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է ընդունվել Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց ավտոտնակում փոսն ընկնելու հետևանքով: ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ ժամը 18-ի […]

̰
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

13:45 26.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության […]

̰
BACK_TO_TOP